- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ձեռքիս Զոյա Պողոսյանի «Ղարաբաղն իմ հոգու մեջ է» գիրքն է, որտեղ ներկայացված են ղարաբաղյան բանահյուսության արժեքավոր պատառիկներ` հումորիկ պատմություններ, բանաստեղծություններ, բարբառով գրված մանրապատումներ, ասացվածքներ: Նաև նախաբանի արժեքավոր խոսք կա գրված` հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր, Գիտության վաստակավոր գործիչ Արզիկ Մխիթարյանի կողմից:
Մեր գյուղի` Մոխրաթաղի` ինձ շատ ծանոթ ու հարազատ մարդկանց մասին է խոսքը, որ գրվել է 92-ի բռնագաղթից հետո ՌԴ Սարատով քաղաքում բնակություն հաստատած իմ համերկրացու, նաև բարեկամուհու կողմից, որտեղ իր ապրած կյանքն է, գյուղի առօրյան, իրական կյանքի հուշեր: Կարոտի զգացողություն կա Արցախյան պատերազմից հետո օտար ափերում հանգրվան գտած հեղինակի հուշերում, անցյալ դարձած իրադարձություններ, նույնիսկ դեմքեր, որ մեզ հետ չեն արդեն:
Այդ գրքում նաև մեր տոհմածառն եմ տեսնում, հայրական կողմից պապիս ու տատիս` Գալուստ և Սոֆյա Պողոսյաններից ծնված զավակներին` Թալիշ և Սերյոժա Պողոսյաններին, որ զոհվեցին Հայրենական պատերազմում, հորս` Միքայել Պողոսյանին, ում փոքր քրոջ` Արևիկի հետ ծնողների մահվանից հետո որբանոց էին հանձնել: Աղջիկների ու տղաների մանկատներն առանձին էին, հորս էլ որբանոցից որբանոց էին տեղափոխում...Տարիներ անցան, քրոջը կորցրեց նա, հասունացած երիտասարդը, ցավոք, մենակ վերադարձավ հայրենի գյուղ... Հայրս ընտանիք կազմեց, ու ծնվեցինք մենք` չորս երեխաներս:
Հայացքս սահում է գրքի տողերով... Ծնողներս են` Միքայել Պողոսյան և Արզիկ Ղահրամանյան, նրանցից ծնված երեխաները` Վոլոդյա`/ավագ եղբայրս/, ապրում է Մոսկվայում ընտանիքով, մեկ տղա ունի, Ալյոշա` /կրտսեր եղբայրս/, երկու երեխա ունի, ապրում է Իսպանիայում, Նատաշա` ապրում է Մարտակերտում, մեկ աղջիկ ունի, մեկ թոռ, Նադյա` փոքր քույրս է, ապրում է Մոսկվայում, ամուսնացած չէ:
Իմ ներկայի արմատները անցյալիս մեջ են...Ու այդ հեռավոր անցյալում օտար ափեր չվող կռունկների երամ կա, 92-ի բռնագաղթի սարսափելի օրեր, երբ չարության ծուխը պատել էր երկնակամարը, և ճարահատյալ կռունկների երամը տագնապահար չվում էր հեռավոր ցուրտ ափեր:
Ապրելու հրճվանքն օտարության մեջ չէր, և երամից մի կռունկ ուզում էր հայրենադարձվել, երբ տեսիլքի պես նրան երևաց անսեր մնացած հայրենի մի տուն: Ու ես վերադարձա: Սիրո նվիրական մեծ ուժը ծննդավայրս էր, տագնապը` մայրենի լեզվից նկատվող նահանջը, որ տեսանելի էր ռուսական դպրոց հաճախող դստերս մոտ: Մենք եկանք 96-ին, որպեսզի փրկենք մեզ կործանումից, որ ձուլում էր կոչվում, վերացում:
Մի կռունկի փոքրիկ երամ ձուլվեց օտար հողին, որ կամրջվի հայրենիքս հեռուներին: Տարիներ առաջ Սարատովի հայկական գերեզմանոցում ավելացավ երեք շիրիմ. ծնողներս էին և մորս կողմից Հայկանուշ տատս, որ հանգան օտար հողում, իսկ պապս` Նիկոլայ Ղահրամանյանը, զոհվել էր Մեծ հայրենականում:
Այս գրքում ինձ կամրջված եմ տեսնում հեռուներին...Հայրենադարձված մի կռունկ եմ, արմատներս` օտար հողում: Հարազատներ ունեմ այնտեղ, անհագ կարոտ, ծիածանված նոր երազներ...Ցավիս ակունքները խորն են ու անձնական, բայց ընդհանրական են, ամենքից էլ` անբաժան:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



