- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Արթուր Սարգսյանի` «Հաց բերող»-ի դիահերձմանը, չնայած փաստաբանների պահանջին, ներկա չեն եղել միջազգային փորձագետներ, ինչն ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի՝ Սարգսյանի նկատմամբ տարվող լկտի քաղաքականության շարունակությունն է։
Հիշեցնենք, որ միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովուման համար Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին հետաձգել նրա դիահերձումը՝ նշելով, որ համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչեւ շաբաթ:
Սակայն երեկ դիահերձումն իրականացվել էր առանց փորձագետների։
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել, քանի որ չեն ժամանել Հայաստան։
Տռուզյանը մեկնաբանել է, թե դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, այն պետք է իրականացվեր մահվանից 12 ժամ հետո եւ ոչ ուշ, քան 48 ժամ անց, այլապես դա կարող էր բերել հյուսվածքների եւ բջիջների փոփոխությունների:
«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի կարծիքով, այն ամենն, ինչը հասցրեց Արթուրին ֆիզիկական մահվան եւ դրանից հետո կատարվողը նույն ստոր քաղաքականության շարունակությունն է։
«Այստեղ միայն դիահերձման խնդիրը չէ, ես չեմ պնդում, թե Արթուրին հիվանդանոցում են սպանել, Արթուրին սպանել են այն օրվանից, երբ իրեն հիվանդ վիճակում պահել են կալանքի ամենադաժան պայմաններում եւ իր առողջությունը խստորեն վատացել է։ Իսկ հիմա, երբ չսպասեցին, որ դիահերձմանը մասնակցեն միջազգային փորձագետները, լուրջ կասկածների տեղիք է տալիս եւ այդ լուրջ կասկածներն ունենալու իրավունքը բոլորս ունենք»,-Armtimes.com-ին ասում է Ենիգոմշյանը։
Հիշեցնենք, նաեւ, որ պահանջվում է Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում։ Սակայն այս առիթով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է եւ այն չպետք է քաղաքականացվի։
Մինչդեռ նշվում է, որ Արթուր Սարգսյանը եղել է Արցախյան պատերազմի մասնակից։
«Հայաստանի պաշտպանույթան հետ սեփական կյանքով որեւէ կապ չունեցող մարդը՝ ներկայիս պաշտպանության նախարարը, կոչ է անում չքաղաքականացնել, սակայն հենց իրենք են քաղաքականացնում։ Արթուրը փաստացի եղել է Արցախյան ազատամարտի մասնակից եւ նա համապատասխանում է Եռաբլուրում ամփոփվելուն եւ որեւէ հիմք չկա այս պահանջը մերժելու։ Իշխանությունների այս քաղաքականությունը բազմապատկում է ժողովրդի ատելությունն իրենց նկատմամբ»,-ասում է Ալեք Ենիգոմշյանը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող 49-ամյա Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ ըստ բժիշկների վարկածի՝ սիրտ-թոքային սուր անբավարարության հետեւանքով։ Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



