- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Արթուր Սարգսյանի մասին որոշել եմ առայժմ չգրել եւ ասպարեզը թողնել կուսակցական քարոզիչներին եւ ֆեյսբուքյան ոչ ադեկվատ «ստատուսագիրներին»: Ընտրություններից հետո կանդրադառնամ Հաց բերողին եւ այն խնդրին, թե ինչի համար է նա գնացել ինքնազոհության:
Կողմ եմ, բնականաբար, որ մեր իրավապահ եւ պատժիչ համարգում աշխատող սադիստները կանգնեն դատարանի առջեւ:
Ուզում եմ խոսել մեկ այլ «նախընտրական» թեմայի մասին, որն իրականում «հավերժ» է` այսպես կոչված, միջադեպերին: Դրանց սխեման հետեւյալն է. սկզբից լրատվամիջոցները նյութեր են հրապարակում «գրավիչ» վերնագրերով, օրինակ` «ծեծկռտուք այսինչ գյուղում. իրավիճակը խիստ լարված է»: Այնուհետեւ կուսակցություններն ու նրանց քարոզչամիջոցներն են հանդես գալիս ամպագորգոռ հայտարարություններով` դատապարտում ենք, կպատժենք, ապրիլի 2-ից հետո կտեսնեք ձեր հալը եւ այլն:
Բայց կա նաեւ երրորդ փուլը` ենթադրյալ տուժածները կամ նրանց ներկայացուցիչներն ասում են` «մենք արդեն բարիշել ենք», «ոչ մի միջադեպ չի եղել»:
Միանգամայն ողջունելի է մարդկանց հաշտվելու, իրար ներելու պատրաստակամությունը:
Ես ընդհանրապես գտնում եմ, որ մեր մշակույթին հատուկ չէ «վենդետայի» գաղափարախոսությունը: (Բազմաթիվ թերություններով հանդերձ մենք ունենք նաեւ նույնքան շատ արժանիքներ, նաեւ` այս մեկը):
Բայց Օրենքը չպիտի հաշվի առնի` մարդիկ հաշտվել են, թե չէ, նրա համար գոյություն չունի նախընտրական վիճակ, նրա համար միեւնույն պետք է լինի` ՀՀԿ ես, թե ԲՀԿ: Օրենքին չպիտի հուզի` դուք խնամիներ եք, քավոր-սանիկ եք, թե «դուշմաններ»:
Օրենքը գործ ունի քաղաքացիների հետ, որոնք կատարել են կամ չեն կատարել այս կամ այն արարքը: Եվ որոշակի արարքների համար կան համապատասխան հոդվածներ:
Մարդուն զենքի սպառնալիքի տակ «չոքացնելը» հոդված է, լոմով ձեռք ջարդելը հոդված է, ինքնաձիգից ոտքին կրակելը նույնպես հոդված է: Եթե, իհարկե, նման բան տեղի է ունեցել: Եթե չի եղել, ապա այն բոլոր մարդիկ, որոնք նման պատմություններ են արել` սուտ մատնություններ են ներկայացրել, ինչը նույնպես հոդված է:
Շատ կուզեի, որ թե քաղաքական գործիչները, թե մեկնաբանները եւ թե շարքային քաղաքացիներն այս կամ այն խնդրի շուրջ դատողություններ անելիս մտքում ունենային ոչ թե «խաշային» կամ «ջիգյարային» կատեգորիաները, այլ այն հանգամանքը, որ իրենք ապրում են պետությունում, որի քաղաքացիներն ազատ են անել ամեն ինչ, բացի այն արարքներից, որոնք արգելված են օրենքով: «Նախընտրական միջադեպերի» մասնակիցները կարող են «տաքանալ», իսկ մի քանի օրից` «սառել»: Դա նորմալ է, մարդկային է:
Բայց, միեւնույն է, այդ միջադեպերը պետք է քննվեն, իսկ նրանք, ովքեր իրենց գյուղերում կամ թաղերում իրենց «ցարիբոգ» են զգում, դատվեն ու ազատազրկվեն: Թե չէ կուսակցությնները դրանց շուրջ մի երկու օր PR են անում, իսկ հետո մոռանում են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավոտ
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



