- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Կա աշխարհի ճանաչման երկու գործիք՝ սիրտը և բանականությունը…Մեր ժողովուրդը Արթուրին ճանաչեց ու սիրեց ամբողջ սրտով և այդ է վկայում իրեն պարգևած վաստակավորի կոչումը՝ ՀԱՑԲԵՐՈՂ…
Ես կփորձեմ մոտենալ Արթուրի էությանը նաև մյուս՝ բանականության դռնից…
Մեզնից շատերը Վերնիսաժով անցնելիս երևի անցել են իր կողքով, նայել իր փայտե փորագրություններին, գուցե հայացքներով հանդիպել և հնարավոր է անգամ երկու բառ փոխանակել այս ՄԱՐԴՈՒ հետ չգիտակցելով անգամ ում ենք հանդիպել այս կյանքում…
Արթուր Սարգսյանի կենսագրության մասին լայն հասարակությանը առայժմ քիչ բան է հայտնի, էլ ավելի մշուշոտ է իր ապրած ներքին կյանքը: Սակայն այն ինչ արդեն հայտնի է դարձել բոլորին, թույլ է տալիս մեզ նշմարել մեր մեջ տարիներ շարունակ աննկատ, սակայն զարմանալիորեն հարուստ ներքին կյանքով ապրող մի մարդու անցած ԵՐԿՐԱՅԻՆ ՎԵՐԵԼՔԻ ՀԵՏԱԳԻԾԸ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ…
ՄԱՐԴԸ
Ուշադրություն դարձրեք, որ «ԱՐԹՈՒՐ» անունը ծագում է հնդեվրոպական հնագույն ԱՐՏ (Դ, Թ) արմատից, որի նախնական իմաստը կապված է ԱՐՏ – «ուղիղ», «շիտակ», իմաստների հետ…
Այստեղից են սերում հայերեն ԱՐՏ (մշակովի դաշտ), ԱՐԴԱՐ, լատիներեն ART- լուծումներ գտնելու արհեստը և արվեստը, և վերջապես անգլիական ամենահայտնի էպիկական ռազմիկ հերոսի՝ ասպետների առաջնորդ Արթուր թագավորի անունը (King Arthur)…
Իսկ հիմա անդրադարձեք այն զարմանալի փաստին, որ Արթուր Սարգսյանի կյանքի ուղին անցնում է հենց այս իմաստների հետագծով…
ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ
Բարձրագույն կրթության 4 դիպլոմները, որոնց արժանացել է Արթուրը, կեղծ կամ գնված չեն, ինչպես հաճախ պատահում է մեր օրերում և ծառայել են ընդամենը բազմազան գիտելիքների ներքին ծարավը բավարարելուն, որը վստահ եմ ուղեկցվել է ինքնակրթման էլ ավելի լեցուն ընթացքով…Նկատեք նաև, որ այս գիտելիքները ձեռք բերելուն զուգընթաց նա չի վարանել կիսվել և տարածել նրանց՝ մեծամասամբ առանց վճարի: Վկան իր մասնավոր մանկավարժական գործունեությունը…
Փայտի փորագրությունը և քանդակագործությունը, բացի գումար հայթայթելուց, եղել են իր ներքին ինքնաարտահայտման ձևը, որը նա հաջողությամբ կարողացել է համատեղել կյանքի իր համեստ ապրուստը վաստակելու խնդրի լուծման հետ…Վաստակելու ձև, որ կերազեին շատերը…
Արցախում ազատամարտիկի իր կենսագրության մասին համառոտ տեղեկատվությունը փաստում է, որ այստեղ սկսելով իր մարմինը սովորեցնել վտանգներին ու մարտական վերքերին Արթուրը թևակաոխում է նոր ուղի՝ ռազմիկի ուղին…
Եվ վերջաբանը, մարտական արիության ուղին անցնելով նա չի վարանում բարձրանալ արիության հաջորդ աստիճանին:
Սկսվում է քաղաքացիական արիության փուլը ՝ անձնական մեքենայով հանդուգն ներխուժում չորս կողմից մեծաքանակ մինչև ատամները զինված ոստիկաններով և ռազմական տեխնիկայով շրջապատված ՊՊԾ գունդ՝ Սասնա Ծռերին սնունդ և առավել՝ հոգեբանական աջակցություն հասցնելու նպատակով, ձերբալակություն, խոշտանգումներ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱՅԻ ենթարկված Հայկական НКВД- Գուլագում, կարճատև ազատում, նորից ձերբակալություն, հացադուլ, հոգեբանական հաղթանակ և …ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ համարժեք վիրահատություն…Եվ այս բոլորը համեմված հայկական բազմաթիվ ժպտացող և այդ էլ չանող Պիղատոս «հրեշտակ- հրեշտակուհիների» ձեռքերը լվանալու նախընտրական խեղկատակության հետ…
Կյանքի այյս ամբողջ հետագծում առկա է սեփական «ԵՍԻ» գիտակցված տառապագին ներքին որոնումը, որը ափեափ Չարիքի ներկայությամբ անգամ երբեք չի հանգել անձնապաստանության՝ մոտիկ ու հեռավոր շրջապատի նկատմամբ անտարբերության, չարության, երկյուղի և կամ էլ ինքնամերժման, քանի որ Արթուր Սարգսյանը վերահայտնաբերել է ալգորիթմներից կարևորագույնը ՝ «ԿԱՏԱՐԵԱԼ ՍԷՐ ՄԵՐԺԷ՜ ԶԵՐԿՒՒՂ», այսինքն «Կատարյալ սերը չեզոքացնում է վախը»…
Եվ նկատեք, ամենազարմանալին. Այս բոլորը ուղեկցվում է կենցաղայինից մինչև համահայկական լուծումներ գտնելու զարմանալի հնարամտության և նուրբ հաշվարկված հանդգնության հետ, որից ծնվում է կյանքը իմաստով լցնող ներքին արժանապատվությունն և բերկրանքը…Բերկրանք, որի համար մարդ աշխարհ է գալիս, և որը շատ նման, բայց նույնքան էլ տարբեր է վայելքից…
Ուշադիր նայեք Արթուրի ժպտացող դեմքին, և դուք կհասկանաք, որ բերկրալից կյանքի օրինակ է Արթուրի կյանքը…Եվ անգամ Խաչին բարձրանալով այդ բերկրանքը չպակասեց, քանի որ «ՄԱՀ ԳԻՏԱԿՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹԻԻՆ Է»:
Արթուր Սարգսյանի մորը ՝տիկին Դոնարային, դեռ վիճակված է վերապրել կյանքի ամենադառնագին օրը՝ «ԽԱՉԻՑ ԻՋԵՑՈՒՄԸ» և մենք բոլորս՝ այդ ողբերգական տեսարանի լուռ վկաներս, պիտի ըմպենք այդ դառնության բաժակի մեր բաժինը…
Բայց և մոտ է մեր Ասպետների առաջնորդ ԱՐԹՈՒՐԻ և բոլորիս անշնչացած հանրալին մարմնի «ՀԱՐՈՒԹՅԱՆ» օրը, որի գալը միայն մեզնից է կախված …
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



