- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ընտրարշավը բացի իր բոլոր դրական եւ բացասական դրսեւորումներից՝ նաեւ աշխատատեղեր է ստեղծում:
Ճիշտ է, ժամանակավոր: Հարուստ կուսակցություններն, օրինակ, վարձում են մի քանի տասնյակ հեռուստատեսային օպերատորների, որոնք պետք է անմահացնեն իրենց լիդերների արժեքավոր մտքերը:
Գործընկերներս դրանից լավ են զգում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մայիսին հարսանիքներ չեն լինելու, եւ օպերատորները պարապուրդի մեջ են հայտնվելու: Բազմաթիվ երիտասարդներ գիտեմ, որոնք այս կամ այն չափով տիրապետում են համակարգչին եւ դարձյալ երկու ամիս առանց գործի չեն մնալու:
Այդ ամենը եթե ոչ ամբողջապես օրինական (որովհետեւ գումարները, ենթադրում եմ, վճարվում են «սեւ կանխիկով»), ապա գոնե երեւացող աշխատանք է: Այլ բան է քարոզչությունը: Այստեղ, ինչպես ասում են, որքան գետնի վրա է, այնքան էլ գետնի տակ: Քարոզչությամբ զբաղվում են ոչ միայն կուսակցականները` ընտրարշավի ժամանակ, այլեւ, այսպես կոչված, «ֆեյքերը»:
Ամեն մի «խոշոր» կուսակցություն կամ դրամապանակի առումով «նշանավոր» քաղաքական գործիչ իր պարտքն է համարում ընտրությունների ժամանակ ունենալ այդպիսի մի «ֆեյքերի բրիգադ», որի անդամներից որեւէ մեկի կարծիքը կոպեկի գին չունի՝ եթե մարդը չի համարձակվում ներկայանալ իր անուն-ազգանունով, ոչ նա, ոչ էլ նրա տեսակետը, առանձին վերցրած, ոչ մեկին չի հուզում:
Բայց եթե նրանք մի քանի տասնյակ մարդուց բաղկացած «զանգված» են կազմում, ապա ընթերցողները, օգտատերերը, իրենց կամքից անկախ, «շեղվում են» հենց այն ուղղությամբ, որտեղ տանում է «ֆեյքերի բրիգադը»:
Լինում են ոչ միայն «ֆեյք» անձինք, այլեւ «ֆեյք» կայքեր, որոնք ստեղծվում են միմիայն ընտրությունների համար:
Հայտնի չէ, թե ով է այդ կայքերի «պաշտոնական» սեփականատերը, խմբագիրը, ովքեր են այն հեղինակները, որոնք գրում են այդ կայքերում, որտեղ է գտնվում նրանց խմբագրությունը, որ հեռախոսով կարող ես նրանց զանգել եւ այլն:
Փոխարենը հայտնի է, թե նրանք ում կողմից են եւ ում դեմ են. այդ կայքերում չես գտնի որեւէ լրատվական նյութ՝ այդ բառի «դասական» իմաստով, ծայրից ծայր «գնահատողական դատողություններ» են հօգուտ «պաշտպանյալ» քաղաքական գործչի եւ ընդդեմ նրա բոլոր հակառակորդների:
Մեծ հաշվով դա քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից ռեսուրսների վատնում է:
Այո, Հայաստանի բնակչության համարյա կեսը համացանցում է կամ օգտվում է սոցիալական ցանցերից: Բայց օգտվողներից ոչ բոլորին է հետաքրքրում նախընտրական պայքարը, եւ հետաքրքրվողներից ամենեւին ոչ բոլորն են «հալած յուղի» տեղ դնում «ֆեյք» անձերի եւ կայքերի քարոզչությունը:
Նույնիսկ իրական մարդկանց քարոզչությունն են Հայաստանում ընդունում մեծ վերապահումներով:
Բայց ընդհանուր տհաճություն այդ «ֆեյքերի» առկայությունից ես, օրինակ, զգում եմ:
Մոտավորապես այնպիսի դիսկոմֆորտ, որն առաջանում էր խորհրդային շրջանի հասարակական զուգարանների պատերին նայելուց:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



