- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հարգելի՛ Հայեր,

նախ կուզեմ բոլորիս ուշադրությունը սևեռել Ստեփան Փարթամյանի` «101 Պատճառ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ԱՊՈՒՇ ԵՆ» 101 «REASONS ARMENIANS ARE STUPID» գրքի վերնագրի վրա, քանի որ, սովորաբար, երբ որևէ գիրք ենք ուզում ձեռք բերել , որի բովանդակությունը անծանոթ է մեզ, նախ վերնագիրն է ,որ մեզ կգրավե`արժե կարդալ այն , մեր հոգուն ու սրտին, մտքին ու ոգուն հարազատ է արդյոք և ինչ նոր բան կտա մեզ հեղինակի այս կամ այն վերնագրով գիրքը:
Հաճախ՝ հենց վերնագիրն է ընթերցողին գրավում, և նա ցանկանում է այդ գիրքը գնել` կարդալու և իր սեփականն ունենալու համար, իսկ կարդալուց և հավանելուց հետո փոխանցել ուրիշին և հետո կյանքի իմաստությամբ հարուստ այդ գիրքը դարձնել իր սեղանի գիրքը , որպեսզի թերթի իր կյանքի հոլովույթում և մարդկային իմաստությանը միշտ հաղորդակից լինի:
Երբեմն, վերնագիրն այնքան վանող է լինում,որ գրախանութի գրադարակին դրված գիրքը չես ուզում նույնիսկ ձեռքդ վերցնել....
Ես մի ասացվածք ունեմ` «Գրքին, մրգին, մեղրին փող չեմ ափսոսում»:
Խոսքն՝ իհարկե, այդ երեք բարիքների բարձրակարգ տեսակի ու որակի մասին է...
Գրքի վերնագիրը յուրատեսակ գովազդ է, եթե այն դիտվում է որպես ապրանք, ի վերջո , գիրքն էլ է ապրանք:
Գրքի վերնագիրը քարոզչություն է դառնում, եթե հեղինակը մարդկանց և ժողովուրդների վրա բարոյական, գաղափարական և քաղաքական ներգործության նպատակ ունի:
Այս բնույթի վերնագիրը հեռուն տանող նպատակներ ունի, որ հաճախ շարքային ընթերցողը չի խորանում ,հետևաբար չի ըմբռնում հեղինակի հեռահար նպատակները:
Երբեմն գրքի վերնագիրն ավելին է`դրական կամ բացասական իմաստով,քան նրա բովանդակությունը:
Ես ուշադիր հետևեցի հեռուստաեթերից պարոն Ստեփան Փարթամյանի խոսքին,որը լի է ինքնագովության դրսևորումներով, որում, սակայն, անողոքաբար մեղադրում է ողջ հայ ժողովրդին:
Ես կարդացի օգտատերերի մեկնաբանությունները գրքի «բովանդակության» վերաբերյալ, բայց հիմնականում /բացառությամբ Մարինե Վահրադյանի տրամաբանական դիպուկ և ճշմարտացի մեկնաբանության և ևս մեկ այլ անձի,անտեսվել է գրքի վերնագրի վիրավորական իմաստը,որը մեր թշնամիների ձեռքին իսկական հաղթաթուղթ կլինի`փաստարկվելով,թե ահա ինչ կարծիքի են հայերն իրենք իրենց մասին:
Սակայն դա էլ «ճակատագրական» չհամարենք, որովհետև Աշխարհին ու քաղաքակրթությանը Հայերս անթիվ-անքանակ արժեքներ ենք տվել ու շարունակում ենք տալ: Միայն 20-րդ դարում գիտության ,արվեստի և առհասարակ մշակույթի ասպարեզում այնպիսի մեծություններ ենք տվել, որ շատ ազգեր իսկապես կերազեին....
Բայց այդ ամենը Փարթամյանի համար էական չեն....կարևոր «վատն» այն է ,ըստ նրա,որ հայ տղամարդը «իր կինիկը չծեծե և այնպես իրեն դրսևորե այսօր,որ օտարները հարգեն մեզի»:
Այս ևս էական չէ,քանի որ ամբողջ աշխարհում միայն հայ տղամարդը չէ, որ իր կինը կծեծե:Կարծեմ թե կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարը ամերիկաներում և եվրոպաներում է սկսվել...
Բայց այդ էլ ոչինչ. մինչև այսօր աշխարհի շատ ազգերի տղամարդկանց թվում է,թե տղամարդկությունը հայհոյելն է,կնոջը ծեծելը,ծխելը, խմելը,սիրուհի պահելը,մարդ սպանելը,կազինոներում խաղալը և այլ մարդկային մեղքեր անելը....
Ուրեմն՝ այս արատներն էլ միայն ՀԱՅ տղամարդուն չեն հատուկ, ինչպես ճգնում է ապացուցել Փարթամյանը:
Բա, ո՞րն է այս վերնագրի «ՄԵԽԸ», որ բազմագիտակ Փարթամյանն ուզում է մեզ համոզել իր ճշմարիտ և անճառելի լինելով, որը դեռ պատանեկությունից է գալիս…..
Անձնական և ազգային արժանապատվություն չունեցող հայերին եմ դիմում, եթե այդպիսիք կան մեր մեջ….
Իրավացի եք,չկան ազգային արժանապատվությունից և անձնական ինքնասիրությունից զուրկ Հայեր…Բայց այս ի՞նչ վերնագիր է գրել իր «հանճարեղ բացահայտումների » գրքին`«101 Պատճառ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ԱՊՈՒՇ ԵՆ. 101 REASONS ARMENIANS ARE STUPID»:
Ուշադրությու՛ն դարձրեք, որ նա գրում է ՀԱՅԵՐԸ, այլ ո՛չ`Հայերս, որպեսզի ինքն էլ`որպես հայ մը, ապուշ համարվի բոլորիս հետ:
Բայց, Ո՛չ,նա ապուշ չէ, որովհետև….Հա՞յ չէ....
Բայց Փարթամյանի հայերենի և անգլերենի լեզվական անկատար իմացությա՞նը արդյոք վերագրենք, որ ԱՊ-ՈւՇ- բառը, որ բառակազմությամբ նշանակում է`ապ-ժխտական ածանց է, Ուշ-Հուշ-ականջ/արիական լեզուներից պարսկերենում և ռուսերենում պահպանել է իր նախնական իմաստը և ականջ է նշանակում/ ,այսինքն`ապ-ուշ-ականջ չդնող…ապ-ան-դժ-տ-չ-ժխտական ածանցներ են ան-ուշ-ա դիր-ականջ չդնող ապ-ուշ մարդ :
Սակայն բոլոր հայերին է հայտնի, որ այս բառը վաղուց հայերենում /արևելահայ և արևմտահայ/կորցրել է իր բառակազմական նախնական իմաստը և գործածվում է ՀԻՄԱՐ իմաստով:
Եթե պարոն Փարթամյանը կուզի հակաճառել,ինչպես որ փորձում է իր եթերային խոսքում ու
ունկնդրին համոզել , թե ԱՊՈւՇԸ անմեղ բառ մընէ`Անուշադիր կնշանակե,այդ դեպքում անգլերեն STUPID բառը կնշանակե Հիմար:
Զավեշն այն է,Փարթամյանը ծաղրում է բոլոր հայերին հայերենի չիմացության համար:
Ո”վ կարող է քննադատել մեկ ուրիշին որևէ բան չիմանալու համար.միայն պարծենկոտ իմացողը…
Տվյալ դեպքում , պարո՛ն Փարթամյանը իր այս գրքով ներկայանում է հանրությանը իբրև հայերենի գերազանց գիտակ և փորձում է ուղղել մեր լեզվում տեղ գտած անճշտությնունները:
Ինքնին այս մղումն ու նպատակը ազգօգուտ է և գովելի…Բայց,պարզվում է`Փարթամյանը անվարժ է և՛հայերենում, և՛ անգլերենում:
Պարզաբանեմ:
Եթե հայերեն Ապուշ բառը անմեղ նշանակություն ունի և այդպես բնութագրելով հայերիս հեղինակը վիրավորելու միտում չունի,ապա անգլերեն STUPID-ը բառարանում թարգմանվում է ՀԻՄԱՐ,որը հոմանիշ է ԱՊՈւՇ բառին և
Հայոց լեզվի հոմանիշների բառարանում/ Եր.ՀՍՍՀ ԳԱ,1967թ. /ունի 90-ից ավելի հոմանիշ, որոնցից մի քանիսը ներկայացնեմ ձեր ուշադրությանը,որպեսզի մենք էլ իմանանք, թե ով ենք ՄԵՆՔ`ՀԱՅԵՐՍ,Փարթամյանի բնութագրմամբ.
Ապուշ - հիմար, անգետ, տխմար, անմիտ, խելազուրկ, խելապակաս, տխմարամիտ, դատարկագլուխ, թանձրամիտ, բութ, բթամիտ, անասնամիտ, պնդագլուխ, հիվանդամիտ, տախտակը պակաս….և այլն: Ուզում եմ հարցնել Ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ . հազար ներողություն, եթե որևէ մեկն այս ածականներից մեկով Ձեզ /Մեզ դիմի, մենք հանգիստ ,առանց վրդովվելու ու վիրավորվելու կգնե՞նք նրա «հեղինակած» գիրքը 20 դոլարով և մեր անձնական ինքնասիրությունը և ազգային արժանապատվությունը նսեմացնող մարդուն, որն իրեն դուրս է հանում այդ «Ապուշ-Հիմար Հայերի» շարքից, փող վաստակելու և ճանապարհածախսը հոգալու հնարավորություն կտա՞նք, որպեսզի նա շրջագայի հայկական գաղթօջախներում ,հավաքի սխալ գործածվող հայերեն բառերը և «գիրք մը հրատարակե և Հայերը «ԱՊՈՒՇ» անվանե:
Բա ու՞ր է մեր ազգային արժանապատվությունը…
Սիրելի՛ ոչ ապուշ Հայեր, պատասխանատվության կանչենք Ստեփան Փարթամյանին` մեր ողջ Հայ ազգին վիրավորելու և ստորացնելու համար, պահանջենք, որ նա հանրայնորեն Ներողություն Հայցի Հայ ժողովրդից, ոչնչացնի իր այդ դավադիր վերնագրով գրքի ողջ տպաքանակը….
Դիմում եմ ԱՄՆ-ի Հայ գրողների միությանը և հայ գրողներին` իմ գրչակիցներին, հետամուտ լինեն այս հույժ կարևոր կոչին:
Հարգանքներով`
Մարի Բարսեղյան-Խանջյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



