- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Սովորաբար ընդունված է կարծել, թե Հայաստանին վերջին տարիներին պատուհասած աղետների բացարձակ մեծամասնության հետևում կանգնած է Հանրապետական կուսակցությունը:
Հատկապես ժողովուրդն իր ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, երկրում վխտացող անարդարության մեջ ամենից շատ հենց գերիշխող քաղաքական ուժին է մեղադրում` շատ դեպքերում Հանրապետականին համարելով կատարյալ պատուհաս` Հայաստանի գլխին:
Իհարկե, վերջին պնդման հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու իրավունքը, պետք է նկատել, յուրաքանչյուրի սեփականությունն է, ու միգուցե կգտնվեն մարդիկ, ովքեր չեն կիսի այս ծայրահեղ տեսակետը, բայց այն, որ զուտ օբյեկտիվորեն, և այդ մասին իրենք` հանրապետականներն էլ են բազմիցս խոսել, պատասխանատվության առյուծի բաժինը հենց ՀՀԿ-ինն է՝ անհերքելի է:
Հարց է առաջանում, սակայն, որքանո՞վ է այս տարածված տեսակետն արդարացի: Այո՛, հենց արդարացի:
Չէ՞ որ պետք չէ մոռանալ` հատկապես վերջին մեկ տարում իշխանություն ունենալու պատասխանատվությունը ՀՀԿ-ի հետ մեկտեղ կիսում են և դաշնակցականներն, ովքեր, ճիշտ է, չունեն ՀՀԿ-ի ռեսուրսները, սակայն ունեն լծակներ` սեփական տեսլականը կյանքի կոչելու համար:
Այլ կերպ ասած` պետական կառավարման համակարգում զբաղեցնում են պաշտոններ ու ցանկության դեպքում կարող են, այսպես ասենք, շահեկանորեն տարբերվել այդքան խարազանված ու դատափետված Հանրապետականից:
Բայց արի ու տես, որ ամեն բան այնքան էլ շատերի պատկերացրածի նման չէ, ու փաստը մնում է փաստ, որ ՀՅԴ-ն նույն այդ ՀՀԿ-ից իրականում շատ քիչ բանով է տարբերվում: Նախարարական պորտֆելներ ստանալուն պես սրանք անմիջապես ուրանում են:

Այսպես` պարզվում է` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի , կանանց եւ երեխաների հարցերի վարչության նախկին պետ Լալա Ղազարյանը , ով 2014 - ին աղմկոտ պատմության արդյունքում ազատվել էր աշխատանքից , նշանակվել է Արագածոտնի մարզպետարանի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար։
Հետաքրքրականն այստեղ այն է, որ այս կասկածելի անձնավորության նշանակումը կատարվել է դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի անմիջական միջամտությամբ,ու հիմա փաստացի բավական բարձր պաշտոնի է մեկն, ով տարիներ առաջ մեծ աղմուկ-աղաղակով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես ասում են`դարձ ի շրջանս յուր:
Բնական հարց է առաջանում` չէ՞ր կարող, արդյոք, դաշնակցական մարզպետը ԺՊ նշանակեր ասենք մի ազնիվ դաշնակցականի, ով անկեղծորեն հավատում է կուսակցության գաղափարախոսությանը:
Մի՞թե կոռուպցիոներին պաշտոն տալը որևիցե կերպ տեղավորվում էր կուսակցության արժեհամակարգի տրամաբանության ծիրից ներս: Իհարկե ոչ:
Այս պարագայում, ըստ էության, գործ ունենք կլասիկ կոռուպցիոն սխեմայի հետ, ու չի բացառվում,որ սույն տիկինն իր պաշտոնն ուղղակի գնած լինի, մանավանդ էլ որ հիմա խառն օրեր են, ու հազիվ թե վերևների մտքով անցնի` մանրակրկտորեն ուսումնասիրել ասենք մարզպետ Գյոզալյանի կադրայն քաղաքականությունը:
Այս նշանակումն, իհարկե, միակ կասկածելին չէ Հայաստանում, բայց այն, որ սա ևս մեկ անգամ փաստում է դաշնակցական պաշտոնյաների ադապտացվելու բացառիկ ընդունակությունների մասին, ակնհայտ է:
Բոլոր չինովնիկներն էլ, անկախ կուսակցական պատկանելիությունից, Հայաստանում մեկ տրամաբանությամբ են առաջնորդվում`փողի:
Ալեքսանդր Գրիգորյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



