- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արաքս Պողոսյան
Ինչու՞ մեզանում չի կայանում լրագրողի ինստիտուտը: Ինչու՞ հասարակության խնդիրների ու ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնողների այդ շերտը հաճախ ամենաոտնահարվածն է իր իրավունքներով:
Ինչու՞ է այդքան հեշտ լրագրողին գնելը՝ ցածր օրավարձով կամ ամսավարձով, և լրագրողական ստրկական աշխատուժի շնորհիվ նոր կայք կամ այլ լրատվամիջոց բացելը: Հաճախ երկրիս նվազագույն աշխատավարձից էլ ցածր գումարով աշխատող լրագրողները հանուն ինչի՞ պիտի արհեստավարժորեն և բարեխղճորեն կատարեն իրենց լրագրողական պարտականությունները և ինչու՞ պիտի երկիր մենաշնորհած մենատնտեսն ու օրենքն ու ուժը իրենով արած թաղային հեղինակությունը չչարախնդան նրանց դեմքին՝ հեգնելով ու արհամարհելով իրենց ուղղված ցանկացած հարց՝ նախքան այդ «մուրացիկի» դեմքին իրենց թանկարժեք մեքենայի դուռը շրխկացնելը:
Ինչու՞ մեզանում չեն գործում լրագրողական համքարությունները, որոնց հետ ուզեր թե չուզեր ստիպված հաշվի կնստեր ցանկացած լրատվամիջոցի սեփականատեր և մեծ ու փոքր գործարքների գնացող մեկը, ով կփորձեր հանդես գալ լրագրողի անվան տակ, նաև ցանկացած լրագրող, ով կփորձեր կերակրվել էժանագին հարպարակումների կերակրատաշտից: Այդպիսիններին արհեստավարժ և իրենց մասնագիտությանն արժանապատվորեն մոտեցող լրագրողներից կազմված համաքարությունը դուրս կմղեր իր հեղինակավոր շրջանակից և լրագրողական համայնքի համար կհայտարարեր «պերսոնա նոն գրատա»: Ինչու՞ է սկսել առավել կարևորվել լրագրողի «վազող», քան մտածող, վերլուծող, համադրող, հետաքննող տեսակը:
Ինչու՞ է նախապատվությունը տրվում դեռևս ուսանող կամ լրագրության հետ որևէ առնչություն չունեցած կադրին, քան կայացած, փորձառու լրագրողին: Ինչու՞ են լրատվամիջոցների տերերն առավել հակված վճարել էժանագին սկանդալային հրապարակումների համար, քան լուրջ, ծանրակշիռ, արհեստավարժ նյութերի: Սպառողական հասարակության լրագրողը ևս այսօր դարձել է սպառման առարկա: Եթե նա դիտումներ և լայքեր է հավաքում, ապա որպես ապրաք կվճառվի, ասել է թե՝ կվճարվի: Կարևոր չէ, որ այդ դիտումներն ու լայքերը հակադարձ համեմատականի մեջ են հիմնականում լինում հրապարակման բովանդակության ու որակի հետ:
Սոցցանցերի օգտատերերից շատերը կվկայեն, որ գրեթե ամեն օր իրենց դիմում են անծանոթ օգտատերեր՝ այս կամ այն հրապարակումը լայքելու խնդրանքով: Շատ մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչու:
Ինքս, որ հաճախ եմ որպես դասախոս իմ ուսանողներին բանիմաց մեկի պես խորհուդր տվել՝ ինչպես վարվել, երբ ոտնահարվում է լրագրողի աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքը, ընդամենը վերջերս հայտնվեցի նման մի պատմության մեջ: Դիմեցի iravunk.com կայքին՝ իրենց համար հոդվածներ գրելու առաջարկով: Իմանալով, որ իրենց դիմողը երկար տարիների լրագրող է, ով հոդվածներ գրելու փորձ և հմտություն ունի, նրանք անմիջապես համաձայնվեցին:
Մի քանի անգամ տրված հարցիս, թե որքան եմ վճարվելու յուրաքանչյուր հրապարակման համար, ստացա անորոշ և խուսափողական պատասխան: Կոնկրետ գին չենք կարող ասել, դա կախված է դիտումների քանակից՝ ասացին: Մարդկայնորեն վստահելով, նաև ենթադրելով, որ ինչքան էլ վճարեն, շուկայում առկա նվազագույն գնից ցածր չեն կարող վճարել, գործի անցա: Հենց սկզբից տեր չկանգնելով լրագրողի իմ իրավունքին՝ ես նրանց այն խախտելու հնարավորությունն ընձեռեցի նախապես:
Մինչդեռ ընդունված կարգը սա է: Եթե լրատվամիջոցը համաձայնվում է տվյալ անձի նյութերը հրապարակել, նրա հետ նախապես պայմանագիր է կնքում, որտեղ նշվում է նաև հրապարակման նվազագույն վճարը: Iravunk.com-ը ինձ հետ նման պայմանագիր չկնքեց:
Մեկ ամսից ավելի ժամանակահատվածում ես այդ կայքում ունեցա 15 հրապարակում, որոնցից և ոչ մեկն ավելորդ խմբագրման չենթարկվեց և գլխավոր խմբագրի կողմից արժանացան գովասանքի: Դիտումների քանակին տվյալ կայքում հետևելու հնարավորություն չկա: Ինչ վերաբերում է լայքերին, իմ բոլոր նյութերը բազմաթիվ հավանությունների արժանացան: Ստացվում է, որ իմ հոդվածները նրանց այդ պահանջին էլ տվեցին բավարարում:
Փետրվարի վերջին նրանք ինձ կանչեցին՝ դեկտեմբեր ամսվա 4 նյութերիս դիմաց վճարվելու: Ասել է թե՝ տվյալ լրատվամիջոցը երկու ամիս ուշացումով է իր աշխատողներին աշխատավարձ վճարում: Երևույթ, որ ցավոք սրտի վատ ավանդույթ է դարձել շատ ու շատ հայրենական լրատվամիջոցների համար: Ամենահեռուն գնացող երևակայությամբ ընթերցողին շտապում եմ հիասթափեցնել՝ մատնանշելով այն գինը, որը ես ստացա յուրաքանչյուր հրապարակման համար՝ 500 դրամ: Դաշտում գործող լրագրող գործընկերներս շատ լավ տեղյակ են այսօրվա գներին: Եթե խոսքը լուրին է վերաբերում, անգամ ուսանողներին դրա դիմաց վճարում են 2-4 հազար դրամ: Իսկ հոդվածների գները սկսում են 7-10 հազարից՝ որոշ լրատվամիջոցներում հասնելով մինչև իսկ 20 հազարի: Մինչդեռ իրավունքի անունից հանդես եկող հավակնոտ անունով կայքը, իր թիկունքում ունենալով իրավական որևէ կաշկանդիչի առումով անձեռնմխելի մանդատով սեփականատեր, թույլ է տալիս իրեն նման գծուծ և անազնիվ վերաբերմունք դրսևորել լրագրողի հանդեպ:
Ավելին, իսկ երբ այդ լրագրողը փորձում է պահանջել իրեն հասանելիք վճարը՝ իրազեկելով նախապես, որ պահանջը չբավարարվելու դեպքում կդիմի խնդրի հրապարակայնացմանը, նրան «Իրավունք-Մեդիա» ՍՊԸ-ի իրավախորհրդատու ոմն Թադևոս Աբգարյանի միջոցով սպառնում են, որ արածը շանտաժ է և քրեորեն հետապնդելի: Երբ իր աշխատասենյակը՝ ասել է թե հասարակական վայրը, ծխախեղդ արած փաստաբանը՝ գլանակը ձեռքին ինձ բացատրում էր օրենքի տառն ու ոգին, մտածում էի, թե իրե՛ն ինչու չեն բացատրել նույն օրենքի տառն ու ոգին առ այն, որ աշխտավայրում ծխելն օրենքով արգելվում է: Լրագրող ընկերներս անտարբեր չանցան ինձ հետ կատարվածի կողքով, ինչը մասնավոր դեպք չէր, որի կողքով կարելի էր ուղղակի մեծահոգաբար անցնել, և հորդորեցին՝ չհրաժարվել խնդիրը հրապարակայնացնելու մտքից: Եվ ես չհրաժարվեցի:
Արաքս Պողոսյան,
Լրագրող, ԵՊՀ դասախոս

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



