USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գուրգեն Արսենյանը հեռանում է. նա իր բիզնեսները տեղափոխել է ԱՄՆ. «ՀԺ»
2017-02-24 09:58:00
Տպել Տպել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվել են: Մեզ հայտնի դարձավ, որ ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ:

Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ‐ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» եւ «Աննալուս» ընկերություններում, եւ 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ‐ում ﴾Տաջիկստան﴿:Փորձեցինք անձամբ պատգամավորից մեկնաբանություն ստանալ մեր տեղեկությունների հետ կապված, սակայն վերջինս նույնիսկ մեր հարցը չլսեց:

Մամուլում գրվել է, որ Գուրգեն Արսենյանը չկարողանալով որևէ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում տեղ գտնել, հասել էր նրան, որ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի պետք է անցներ, սակայն մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցում ևս անհաջողությունները չեն շրջանցել նրան»:
Այս նյութը դիտել են - 2117 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook