USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 08 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Որքա՞ն կարժենա նախընտրական քարոզչությունը հայկական հեռուստաալիքներով Politinfo
2017-02-12 21:15:00
Տպել Տպել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:

Ժամը 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար ամենաշատ գումարը սահմանել են «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 100 հազար դրամ մեկ րոպեի համար: 60 հազար դրամ են պահանջում Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ու «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»:

Հ3 հեռուստաընկերությունը մեկ րոպեի համար ցանկանում է ստանալ 50 հազար դրամ, «Ա-Թիվի» հեռուստաընկերությունը՝ 40 հազար դրամ: «Երկիր Մեդիան» քարոզչության մեկ րոպեի գին է  սահմանել 25 հազար դրամը, իսկ «Արմնյուզ» եւ «Ար» հեռուստաընկերությունները՝ 20 հազար դրամ:

Մեկ րոպեն «Կենտրոն»-ով կարժենա 18 հազար դրամ, իսկ «Արարատ»-ով՝ 10 հազար դրամ:

politinfo.org

Այս նյութը դիտել են - 1304 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook