- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այն, որ Հայաստանը գրեթե երբեք հզոր դիվանագիտություն չի ունեցել, քչերը կարող են կասկածի տակ առնել:
Սույն իրողությունն, անշուշտ, պայմանավորված է ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ գլխավորապես օբյեկտիվ գործոններով:
Չունենալով ամուր պետական ավանդույթներ` Հայաստանն այսպես թե այնպես չէր կարող ունենալ աշխարհի հզորների մենաշնորհը հանդիսացող մրցունակ դիվանագիտական կորպուս:
Բայց այն, ինչ վերջին տարիներին կատարվում է այս ոլորտում, այլ կերպ, քան աղետ, որ մի կերպ չես որակի:
Դժվար կարող ես գտնել ևս մի երկիր,որը միջազգային հարթակներում նույնքան անտարբեր լինի սեփական շահերի նկատմամբ, որքան այսօր Հայաստանն է:
Վերջին օրերի թիվ մեկ թեմայի վերածված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված այս ողջ պատմությունը , համաձայնե՛ք , ոչ այլ ինչ է , եթե ոչ պարզ հետևանք այն բանի , ինչի մասին վերևում խոսվեց: Մեզ այլևս իրական գործոն չեն համարում :
Եթե համարեին , ապա արցախյան խնդիրը չէր վերածվի յուրատեսակ խաղալիքի սրա - նրա ձեռքին ՝ այսպես ասած ` մասնավոր շահեր բավարելու համար :
Ճիշտ է ` վերլուծաբաններից շատերն այս հարցն ուղղակիորեն չեն կապում Հայաստանի հետ ` համարելով այս ամենը միգուցե Բելառուսի ու Ռուսաստանի միջև օրըստօրե հասունացող հակառակությունների յուրատեսակ հետևանք , Լուկաշենկո - Ալիև ջերմ հարաբերությունների անցանկալի արդյունք , կամ էլ Մոսկվայի կողմից Հայաստանի դեմ գաղտնի հյուսած դավադրություն:
Բայց միայն այն , որ այս ամենը տեղի է ունենում հենց մեզ հետ , միայն այն , որ Արցախն է դարձել իրադարձությունների գլխավոր կիզակետը` հայտնվելով հարվածի տակ , խոսում է այն մասին , որ մենք դեռևս շատ ճանապարհ ունենք անցնելու ` սեփական խոսքն ասելու իրավունք ձեռք բերելու համար :
Հետաքրքիր է ` ի՞նչ է մտածում այս ամենի մասին Էդվարդ Նալբանդյանն , ով , ինչպես հայտնի է , թիվ մեկ պատասխանատուն է այս հարցերում :
Պարզվում է ` Նալբանդյանը տեղի ունեցածից ոչ միայն չի ազդվել , այլև նույնիսկ մեծապես ոգևորվել է: Հայաստանի ԱԳՆ - ն հայտարարել է , թե Լապշինի գործը հակադարձ էֆեկտն է ունենալու , ու հակառակ սպասվածի , ամբողջ աշխարհից մեծ հոսք է սկսվելու դեպի Արցախ: Այստեղ են շտապելու քաղաքական գործիչներ , արվեստի մարդիկ և այլն :
Ավելին` փետրվարի 8- ին արտգործնախարար Նալբանդյանը խորհրդարանում ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ վերաբերող Հայաստանի քայլերին՝ կապված ադրբեջանական գործողությունների հետ , հայտարարել էր , թե կարիք չկա « ջուր լցնել Բաքվի ջրաղացին »:
Մի խոսքով` ոչ ադեկվատ արձագանք մի իրադարձության, որը լրջագույն հարցականի տակ կարող է դնել հայկական շահերն Արցախում, նպաստել ադրբեջանական շահերի առաջխաղացմանը:
Ցավոք, ուզենք մենք, թե ոչ, խոստովանենք ինքներս մեզ, թե պարզ ինքնախաբեությամբ բավարարվենք, փաստը մնում է փաստ,որ այսօր անդրկովկասյան տարածաշրջանում ամենաթույլ դիվանագիտություն ունեցող երկիրը Հայաստանն է:
Թե ինչի հետ է այս իրողությունը կապված, անկասկած, ակնհայտ է: Դրա հիմնական պատճառներց մեկն էլ պատկան մարմինների ու առաջին հերթին ՀՀ ԱԳՆ-ի ոչ ադեկվատ պահվածքն է այն բոլոր դեպքերում,երբ վտանգի տակ են հայտնվում Հայաստանի կենսական շահերը:
Մենք այդպես էլ չենք կարողանում կամ չենք ցանկանում հասկանալ,որ մեծ քաղաքականությունը կամ դիվանագիտությունը անզիջում պայքար է, կռվի ու անարյուն պատերազմի թատերաբեմ, ուր հաջողության է հասնում միայն այն կողմը, որն ամենից շատ հետևողականությունն է ցուցաբերում հօգուտ սեփական շահերի պաշտպանության:
Երկրիդ համար պետք է կռիվ տաս,պայքարես,այլ ոչ թե թիկնես բազկաթոռին ու շախմատ խաղաս:
«Մեծն դիվանագետ» Նալբանդյանն այս ճշմարտությունը պետք է որ դեռևս ուսանողական տարիներին սերտած լիներ…
Ալեքսանդր Գրիգորյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



