- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով երկրորդ դատական նիստը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետեւանքով:
Այս նիստին եւս դատարանի դահլիճը բազմամարդ էր. հավաքվել էին հիմնականում գործով հինգ ամբաստանյալների հարազատներն ու բարեկամները: Քանի որ հոսքը դատարան չէր դադարում, կարգադրիչները ստիպված եղան փակել դատարանի դահլիճի դռները, ինչի արդյունքում շատերը դրսում մնացին:
Նիստը սկսվեց ամբաստանյալների պաշտպանների կողմից նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելով:
Մասնավորապես ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքով՝ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ. «ՀՀ ՔՕ-ի 291-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը վարույթ ընդունելուց ոչ միայն երեք օր անց, այլ նաեւ դրանից հետո իմ պաշտպանյալը չի ծանուցվել»,-նշեց նա:
Մյուս պաշտպաններն էլ նշեցին, որ դատական նիստին ներկայանալու մասին ծանուցումները ստացել են դատական նիստից երկու օր անց՝ նկատելով, որ դա ոչ թե պատահականություն է, այլ՝ դիտավորություն:
Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ հավելեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին որոշումը նույն դատավորն է կայացրել. «Դուք այդ որոշումը կայացրել եք 23 վայրկյանում», -ասաց նա:
Տուժող կողմը չմիացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։ Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց, թե ցանկանում է, որ գործը շարունակի քննել Աննա Դանիբեկյանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատական նիստերի օրերի մասին կարելի է տեղեկանալ տարբեր միջոցներից եւ ոչ միայն ծանուցումների միջոցով։
Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն առարկեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը՝ ասելով, որ պաշտպանների նշած «պատճառները» տեխնիկական բնույթ ունեն։
Շուրջ մեկ ու կես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:
Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանը նրա աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները Յուրի Հակոբյանը, Արարատ Նիկողոսյանը եւ Արթուր Զաքարյանը ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները, ինչից հայտնի դարձավ, որ գործով հինգ ամբաստանյալներից երեքը՝ Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու Յուրի Հակոբյանը նախկինում դատապարտված են եղել:
Հիշեցնենք, որ Խաչիկ Կոսյանն աշխատել է ԴԱՀԿ-ում, նա տարիներ առաջ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ երկու աղջկա կյանք խլած վրաերթը կատարելու համար:
Այս գործով մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Վարդգես Սարգսյանն ու Ռաֆայել Երիցյանը:
Պաշտպանական կողմը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանին, որը նախաքննության ընթացքում հիշյալ գործի նկատմամբ դատավարական հսկողություն էր կատարել: Մասնավորապես Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բարձրաձայնեց նախաքննության ընթացքում թույլ տրված ապօրինությունների եւ դատավարական խախտումների մասին, ինչի վրա ըստ նրա՝ վերահսկող դատախազ Սարգսյանն աչք է փակել:
Նրա խոսքով՝ դատախազն անտեսել է նաեւ իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված խնդիրները: Մասնավորապես ըստ նրա՝ Չիչոյանի մոտ հոգեբանական ու հոգեբուժական խնդիրներ են ախտորոշվել, սակայն այդ ուղղությամբ՝ դրանք հերքելու կամ հաստատելու համար քննություն չի իրականացվել:
Նա նաեւ ապօրինի համարեց քրեական գործի հարուցումը՝ ինքնությունները չպարզված չորս անձանց կողմից Եղիշե Խաչատրյանին սպանելու փաստի առթիվ: Այնուհետեւ «չորս անձինք» դարձել են «մի խումբ անձինք», եւ նախաքննական մարմինը «լծվել է» մեղադրյալների քանակը ապահովելու «անշնորհակալ գործին»՝ այդ «քանակը» հասցնելով վեցի:
Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ իր հերթին բարձրաձայնեց իր պաշտպանյալի անմեղության եւ դեպքի օրը նրա այլուրեքության հաստատման մասին: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը միայն դեպքից 35 օր անց է ստուգել Հակոբյանի այլուրեքությունն ապացուցող հանգամանքները, մինչդեռ նմանատիպ քննչական գործողությունները պետք է հապճեպ կատարվեին:
Գործով պաշտպանները կարծիք հայտնեցին, որ մեղադրող դատախազն ի զորու չէ լինել անշահախնդիր, քանի որ գործի քննության հենց սկզբից կանխակալ վերաբերմունք է դրսեւորել:
Մեղադրող դատախազը, սակայն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ նախաքննության ընթացքում փաստերի՝ մասնավորապես տեսանյութերի միջոցով հերքվել է Հակոբյանի այլուրեքությունը:
Լսելով պաշտպանների պնդումները՝ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, վրդովված արձագանքեց. «Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ, կեցցե՛ք»: Նա ասաց, որ վստահում է մեղադրող դատախազին՝ հավելելով, որ նախաքննությունը դեռեւս իրեն գոհացնում է:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ դատախազի դեմ ներկայացված բացարկի վերաբերյալ միջնորդությունը քննելու: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 3-ին:
Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:
Armtimes.am
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



