USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հովիկ Աբրահամյանի միջազգային տապալումը. Ինչ է ասել նա Արփինե Հովհաննիսյանին Lragir
2017-02-06 09:51:00
Տպել Տպել


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Միլզը փետրվարի 1-ին ելույթ ունենալով հայ-ամերիկյան Առեւտրի պալատի առաջ, հայտարարել էր, որ Հայաստանում ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը իր գործունեության ընթացքում չի արձանագրել շոշափելի արդյունք, ինչն էլ պատճառ է դարձել, որ ԱՄՆ խորհրդի գործունեությունը ֆինանսավորի ընդամենը 2,5 տոկոսով:

Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը գործել է արդյունավետ, եւ այդ առումով նա համաձայն չէ դեսպանի հետ:
Ինչ խոսք, արդյունավետությունը հարաբերական հասկացություն է, հատկապես, երբ չկա դրա չափման հստակ միավոր, սահմանում: Դեսպանի համար արդյունավետ կարող է լինել մի պատկեր, իսկ Արփինե Հովհաննիսյանի համար՝ այլ:
Ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ պայքարի այդ խորհուրդը ստեղծվել է ԱՄՆ հետ գործակցությամբ: Այդ նախաձեռնության մասին առաջինը հայտարարել է հենց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, ով 2015 թվականի փետրվարին ժամանել էր Հայաստան: Նուլանդը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության հետ սկսում են հակակոռուպցիոն նոր ռազմավարություն: Հաջորդ օրը կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց խորհրդի ստեղծման մասին, որն էլ գլխավորեց հենց ինքը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց խորհրդի գործունեությունը ֆինանսավորելու մասին՝ 750 հազար դոլար, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ եթե խորհուրդը չարձանագրի բավարար արդյունք, չի լինի նաեւ ֆինանսավորում:
Եվ ահա, Ռիչարդ Միլզը հայտարարում է, որ չի եղել բավարար, շոշափելի արդյունք եւ հետեւաբար ֆինանսավորվել է ընդամենը 2,5 տոկոսը: Այլ կերպ ասած, Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որ գործել է Հովիկ Աբրահամյանի կառավարության շրջանում, արձանագրել է ընդամենը 2,5 տոկոս արդյունք:
Դա էլ իհարկե արդյունք է, համենայն դեպս առնվազն Արփինե Հովհաննիսյանի համար, որը արդյունավետության հարցում համաձայն չէ դեսպան Միլզի հետ:
Բայց, արդարադատության նախարարի անհամաձայնության շարժառիթը թերեւս ավելի շատ ոչ թե արդյունքն է, այլ դեսպանի հայտարարության քաղաքական տողատակը: Բանն այն է, որ Ռիչարդ Միլզը փաստացի վատ է գնահատում Հովիկ Աբրահամյանի աշխատանքը:
2015 թվականի փետրվարին, երբ ստեղծվեց հակակառուպցիոն խորհուրդը եւ ԱՄՆ համաձայնեց ֆինանսավորել այն, Հայաստանում բավական լարված քաղաքական իրավիճակ էր: Սերժ Սարգսյանը լուծարում էր ոչիշխանական բեվեռը, որի ակնառու աջակցությամբ եւ նույնիսկ ճնշմամբ էր Հովիկ Աբրահամյանը դարձել վարչապետ: Սերժ Սարգսյանը լուծարելով այդ բեւեռը, փաստացի հաստատում էր միանձնյա, անմրցակից իշխանություն, եւ աներկբա էր, որ առանց ոչիշխանական բեւեռի Հովիկ Աբրահամյանը այլեւս ոչ թե վարչապետ է, այլ ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար:
Ահա այդ իրավիճակում էր կառավարության հետ ԱՄՆ հակակոռուպցիոն գործակցության նախաձեռնությունը եւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ֆինանսավորման պատրաստակամությունը: 2015 թվականի փետրվարին դա այլ բան չէր, քան ԱՄՆ աջակցությունը Հովիկ Աբրահամյանին: Այլ կերպ ասած, ԱՄՆ այսպես ասած ոտքի տեղ տվեց Աբրահամյանին, որի տակից Սերժ Սարգսյանը հանել էր ոչիշխանական հենարանը: Հակակոռուպցիոն նախաձեռնությամբ եւ Հովիկ Աբրահամյանի խորհրդի ֆինանսավորման աջակցությամբ ԱՄՆ-ն փաստացի փորձում էր նպաստել Հայաստանի իշխող համակարգում հակակշիռների պահպանմանը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի:
Հովիկ Աբրահամյանը փաստացի տապալել է հենց այդ գործընթացը, եւ ԱՄՆ դեսպանը ազդարարում է հենց դա, այսինքն տալիս է Հովիկ Աբրահամյանի իշխանական գործունեության քաղաքական գնահատականը, գնահատելով 2 կամ առավելագույնը 2 եւ կես: Ինչ խոսք, քաղաքականության մեջ մնալ պատրաստվող Աբրահամյանի համար միջազգային մասշտաբի այդ գնահատականը ոչ նպաստավոր բնութագիր է, որով նրան հազիվ թե որեւէ տեղ ընդունեն գրկաբաց:
Արփինե Հովհաննիսյանը, որը կառավարությունում եւ ընդհանրապես քաղաքականության մեջ է հայտնվել Հովիկ Աբրահամյանի գործուն աջակցությամբ, փորձում է պաշտպանել քաղաքական «կնքահորը», միաժամանակ գուցե լավ հասկանալով, որ էֆեկտը կարող է լինել զուտ բարոյական: Այդ առումով, Հովհաննիսյանն իհարկե ցուցաբերում է պարկեշտություն, իրեն չի պահում ինչպես երախտամոռ, հատկապես Հովիկ Աբրահամյանի հանդեպ այլ ՀՀԿ-ականների վերաբերմունքի ֆոնին:
Միեւնույն ժամանակ, սակայն, խնդիրը տվյալ պարագայում այն օրենքները կամ նորմատիվները չեն, որոնք Արփինե Հովհաննիսյանը մատնացույց է անում իբրեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության արդյունք: Պատկերացնում է դա Հովհաննիսյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն Հովիկ Աբրահամյանի արդյունավետությանը դեսպանի տված քաղաքական գնահատականը ունի բոլորովին այլ չափորոշիչներ, որոնք որեւէ կապ չունեն Արփինե Հովհաննիսյանի բերած արդյունքների հետ:
ԱՄՆ 2015 թվականին հայտնել է Հովիկ Աբրահամյանի հետ քաղաքական գործակցության եւ աջակցության պատրաստակամություն, իսկ այժմ հայտարարում է, որ Աբրահամյանը գործել է խիստ անարդյունավետ: Հետեւաբար, տվյալ պարագայում արդյունքի չափման միավորը քաղաքական է եւ դժվար է ասել, թե արդոք Արփինե Հովհաննիսյանը տեղյակ է, թե ԱՄՆ ինչ արդյունքի շուրջ է պայմանավորվել Հովիկ Աբրահամյանի հետ, ինչ արդյունք է խոստացել ԱՄՆ տնտեսական եւ քաղաքական աջակցության դիմաց, ինչ խնդիրներ ու քաղաքական կոնկրետ պայմաններ են դրվել Աբրահամյանի դիմաց՝ աջակցության արժանանալու համար, որոնց անկատարությունն էլ այժմ արձանագրում է ԱՄՆ դեսպանը:

 Կիսվե՞լ է Աբրահամյանն այդ ամենով Արփինե Հովհաննիսյանի հետ:

lragir.am

Այս նյութը դիտել են - 3854 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook