- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Գեղարքունիքի մարզում բավականին հետաքրքիր պայքար է սպասվում ռեյտինգային թեկնածուների միջեւ։
Արդեն հայտնի է, որ իշխող Հանրապետական կուսակցությունից այս մարզում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն ՕԵԿ-ից մեծամասնականով պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանը, ով վերջերս անդամագրվել է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ական հայտնի պատգամավորներից Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը։ Այս երկու անունները հաստատ են։
Բոթոյանը Սեւանի եւ Ճամբարակի շրջանում է ակտիվ, այս ընթացքում բավականին աշխատանք է տարել այդ տարածքում եւ կարծում է, որ ունի բավարար հեղինակություն ու վարկանիշ այս տարածքում նորից առաջադրվելու համար։
«Այս անգամ կարծում եմ՝ մրցակցությունը բարդ է լինելու, մեծ աշխատանք պիտի տանենք, իսկ իմ շանսերը, հինգ տարի ես իմ ժողովրդի կողքին եմ եղել ու բավարար եմ գնահատում՝ պայքար սկսելու համար»,-մեզ հետ զրույցում նշեց նա։
Շրջանառվում է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ նրա քրոջ դստեր՝ Ռուզաննա Հակոբյանի առաջադրման հարցը, բնականաբար՝ ՀՀԿ-ի կողմից։
Վերջինս Գավառի պետական համալսարանի ռեկտորն է։ Երկու Հակոբյանները բավականին հայտնի դեմքեր են Գավառում։ Իր առաջադրման հարցը դեռ քննարկում է, բայց չի բացառում նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Արզաքանցյանը։
Խոսակցություն կար, որ հնարավոր է՝ պաշտոնից հրաժարվի եւ իր թեկնածությունն առաջադրի նաեւ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, բայց մենք տեղեկացանք, որ մարզպետը փոշմանել է։
Ծառուկյանի դաշինքից էլ հստակ է առայժմ միայն ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի անունը՝ որպես ռեյտինգային թեկնածու։
Չի բացառվում, որ այս տարածքում Ծառուկյանի դաշինքից առաջադրվի նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, նաեւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանի անունն է շրջանառվում։ Նա հիմնականում Սեւանի, Ճամբարակի շրջանում պայքար կծավալի։
Հնարավոր է այս մարզում առաջադրվի նաեւ Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը՝ որպես ռեյտինգային հավանական թեկնածու։ ԲՀԿ-ից կարող է առաջադրվել նաեւ Մանվել Շահինյանը՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետը։
Գեղարքունիքում, հատկապես Գավառում, այս շրջանում ակտիվացել է Դաշնակցությունը։
Նրանց գրասենյակը, որ մինչ այդ անգործ ու կիսափակ վիճակում էր, հիմա դարձել է նախընտրական շտաբ, սկսվել է ակտիվ եռուզեռ։
ՀՅԴ-ից, մեզ հասած տեղեկություններով, հնարավոր է առաջադրվի Իշխան Սաղաթելյանը, ով մարզի բիզնեսմեններից է։ Սեյրան Օհանյանի դաշինքից էլ հավանական թեկնածուների մեջ շրջանառվում է «Համախմբում» կուսակցության Գեղարքունիքի երիտթեւի ղեկավար Աղվան Պողոսյանի անունը։
«Հայկական վերածնունդից» հնարավոր է առաջադրվեն Գարսեւան Սաղաթելյանը, ով մարզի կուսակցության պատասխանատուն է, Սիմոն Հակոբյանը, ով կրկին մարզի կառույցներից մեկի ղեկավարն է, նաեւ Մանուչար Սիմոնյանը, ով նորից ՀՎԿ տարածքային կառույցներից մեկի ղեկավարն է։ Նրանք բոլորն էլ երիտասարդ կադրեր են։
Ի դեպ, «Հայկական վերածնունդն» այս օրերին արդեն ակտիվ աշխատանքներ է տանում մարզում, ՀՎԿ անդամներն այցելում են մարդկանց տներ եւ, ասում են, արդեն խոստումներ են տալիս, որ ՀՎԿ-ին ընտրելու դեպքում կվերադարձվեն իրենց ավանդները։ Դրա համար նաեւ որոշակի ցուցակագրումներ են անում։
Մի նրբերանգ եւս. ՀՎԿ-ն որոշել է տարածքային ցուցակներում առաջադրել բոլոր մարզային պատասխանատուներին՝ անխտիր, դրանով նրանց շահագրգռելով, որ ակտիվ աշխատեն՝ հետագայում ԱԺ մտնելու հույսով։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ամեն ընտրատարածքում մասնակից քաղաքական ուժերը պետք է նվազագույնը 5 ռեյտինգային թեկնածու առաջադրել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



