USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միհրան Պողոսյանը քաղաքապե՞տ. «Ժամանակ»
2017-01-31 22:10:00
Տպել Տպել

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատվի աշխատանքից։

Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքները:

Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցած հաջողությունից է կախված՝ կկարողանա՞ Միհրան Պողոսյանը հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով էլ ընտրությունից դեռեւս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս նյութը դիտել են - 1327 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook