- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ոստիկանությունը փետրվարի 2-ին, ժամը 15-ին ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին եւ այլ շահագրգիռ անձանց ու կառույցների հրավիրում է քննարկելու «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը», որը նախորդի փոփոխված ու թարմացված տարբերակն է։ Նպատակը հետեւյալն է՝ «առաջիկա համապետական ընտրություններում լիարժեք իրականացնել իր լիազորություններն ու պարտականություններն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում»։ Փոփոխել, լրացրել եւ թարմացրել է «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Թե ոստիկանության աշխատողները նման իրավիճակներում ինչով լիարժեք չէին նախկինում իրականացնում իրենց գործառույթները, ոստիկանությունից մեզ չասացին։ Լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը միայն ասաց․ «Օրենսդրական փոփոխություններ են եղել, դրանով էր պայմանավորված, մնացած հարցերը կգաք քննարկմանը, կիմանաք»։
Իսկ մեզ հետաքրքրում էր, թե հատկապես որ հարցերում է ոստիկանությունը ցանկանում բարեփոխվել։
Օրինակ՝ գուցե լրագրողների աշխատանքը խոչընդոտելու այլ՝ ավելի քաղաքակիրթ եւ «իրավական» մոտեցումներ են մշակել կամ լրագրողների տեխնիկան ջարդելու, բայց այն «չվնասելու» նոր մեթոդներ են ամրագրել ուղեցույցում։
Հնարավոր է նաեւ լրագրողների նկատմամբ ուժի կիրառման, նրանց վրա կրակելու, նռնակ բաց թողնելու ավելի «անցավ» տեխնոլոգիաներ են ներդրվել այս ուղեցույցում, որոնց «գաղտնիքն» առայժմ չեն ցանկանում բացել ոստիկանությունում։ Բաղձալի պահը ձգում են, որ գնանք քննարկման, ով գիտե՝ գուցե նաեւ պրակտիկայում համոզվենք այդ ամենում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու մեծ փորձ ունի, դեռ չի հասցրել ուսումնասիրել նոր ուղեցույցն ամբողջությամբ։ Հպանցիկ ուսումնասիրության արդյունքում միայն մի կետ է նկատել՝ որպես թերի կողմ․ «Օրինակ, որ երեկոյան ժամը 8-ից հետո լրագրողները, դիտորդներն իրավունք ունեն մտնել ընտրատեղամաս, եւ ոստիկանը կարիք չունի հանձնաժողովի նախագահի թույլտվությունը հարցնել դրա համար»։
Մենք աչքի անցկացրինք ուղեցույցի նախագիծը, որը բացկացած է 21 գլխից։ Այն ընտրությունների օրը միայն ոստիկանության աշխատանքին չի վերաբերում, այլ ընդհանուր հասարակական կարգի պահպանմանը տարբեր զանգվածային միջոցառումների ժամանակ։ Ուղեցույցում հիմնականում դասախոսության նմանվող դեկլարատիվ շարադրանքներ են՝ ՊՆ-ի երկնած «ազգ-բանակ» կոնցեպցիայի ոստիկանական տարբերակը հիշեցնող։
Օրինակ՝ երկար-բարակ լեկցիաներ կան այն մասին, թե ինչ է բանակցությունը, ինչ է երկխոսությունը, ինչպես պետք է ոստիկանը դրսեւորի իրեն նման իրավիճակներում՝ խորամուխ լինելով նաեւ հոգեբանական որոշ նրբերանգների մեջ։
21 գլխից եւ 60 կետից բաղկացած «գիտահանրամատչելի» ուղեցույցի 19-րդ գլուխը, որը թերեւս ամենակարճն էր բանակցությունների ձախողմանն ու հաջողմանը հատկացված գլուխներից, նվիրված էր լրատվամիջոցներին (ինչպիսի պատիվ մեզ համար)։
Գլուխը վերնագրված է այսպես՝ «Լրատվամիջոցների օգտագործումը»։
Վերնագիրն արդեն իսկ մտահոգող է։ Փաստորեն, հայրենի ոստիկանությունը հասկացնում է, որ լրատվամիջոցների «ներուժը» (ի դեպ, ներուժը ուղեցույցում, չգիտես ինչու, մշտապես չակերտում է առնված) իրենց օգտին ծառայեցնելու, ի շահ իրենց «օգտագործելու» մասին. «Արդի ժամանակաշրջանում բարձր զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների (համացանց, արբանյակային հեռուստատեսություն, ԶԼՄ-ներ եւ այլն) ընձեռած լայն հնարավորությունները կարող են հաջողությամբ ծառայեցվել ոստիկանության առջեւ դրված խնդիրները եւ գործունեության բնագավառները հասարակությանը պատշաճ լուսաբանելու նպատակով»։ Էլի լավ է, որ հայրենի ոստիկանությունն «օգտագործել» բառը հումանիստորեն կիրառել է լրատվամիջոցների, ոչ թե մեր՝ լրագրողներիս նկատմամբ։
Հետո հարկ են համարում հիշել լրատվամիջոցների «անգնահատելի դերի մասին», բայց դարձյալ՝ իրենց շահերի կոնտեքստում։ Մեզ նվիրված վերջին կետում էլ մի տող կա ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության կողմից իրենց առնչվող թեմաներով ճիշտ ժամանակին համապատասխան արձագանք ապահովելու մասին։
Այ, այստեղ աշխատելու տեղ շատ կա՝ հաշվի առնելով ոստիկանության նշյալ վարչության «անթերի» աշխատանքը լրատվամիջոցների հետ։ Հատկապես դա ի հայտ եկավ ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ ոստիկանությունը ոչ միայն զորքով, այլեւ լրատվական վարչությամբ էր «թիրախավորել» լրագրողներին՝ մաքսիմալ բարդացնելով նրանց աշխատանքը, ոչ ժամանակին, ոչ բովանդակային պատասխաններ տրամադրելով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

34-ամյա կնոջը քննչական կոմիտեում հարցաքննության են կանչել վարչապետի վերաբերյալ հոդվածի տակ գրված մեկնաբանության համար.news

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur



