USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ ոստիկանության իրական դեմքը
2017-01-17 21:49:00
Տպել Տպել

Հայաստանի օրինապահ համակարգի կարևորագույն ճյուղերից մեկը հանդիսացող ոստիկանական համակարգի մասին Հայաստանում այնքան էլ շատ քննադատական հոդվածներ չեն հրապարակվում:
Չգիտես ինչ հրաշքով ՝ ոստիկանությանը՝ հատկապես վերջին տարիներին, հաջողվել է այնպես անել, որ լրատվական դաշտը հնարավորինս լոյալ դիրքորոշում որդեգրի այդ համակարգի նկատմամբ՝ աչքաթող անելով այն բոլոր հիմնահենքային նշանակություն ունեցող խնդիրները,որոնք երբևիցե պակաս չեն եղել համակարգից:
Այս իրողությունը, թերևս, պետք է պայմանավորել, հատկապես, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հատուկ խնամքով մշակված ու իրականացվող յուրատեսակ քաղաքականությամբ:
Ոստիկանությանը հսկայական միջոցներ են տրամադրվում քարոզչության նպատակով՝ հասարակությունում բարձր պահելու հայ ոստիկանի իմիջը: Բայց....
Թե որքանով է դա նրանց հաջողվում, իհարկե, այլ հարց է, բայց որ հասարակության մեջ համապատասխան իմիջ ձևավորելու համար միայն միլիոններով փող է թափվում՝ բավարար չի կարող համարվել, կարծում ենք, հասկանալի է:
Այդ ամենի հիմքում պետք է ռեալ գործեր լինեն, չնայած ոստիկանությունը, որ, ինչպես հայտնի է, շարունակաբար բավական կլորիկ գումարներ է ստանում Արևմուտքից՝ իբր համակարգային փոփոխությունների նպատակով: Ոստիկանությունը ամեն ինչ անում է՝ ապացուցելու, թե տրամադրվող գումարները ծառայել ու ծառայում են իրենց նպատակին, բայց այն անիրավության մթնոլորտն ու շատ դեպքերում խայտառակ բարքերը,որոնք տիրում են այդ համակարգում, անհերքելիորեն ապացուցում են, որ այս ամենն ընդամենը լավ բեմադրված ֆարս է, ու ոչ մի իրական փոփոխություն էլ տեղի չի ունեցել համակարգում:
Փաստը՝ խմբագրիս, ընտանիքիս, հարազատիս նկատմամբ հնչեղություն ստացած մեծ խնդիրն է, որն արդեն 18 օր շարունակ այլ երանգներ է ստանում:
Այսինքն՝տրամաբանությունը շարունակում է անփոփոխ մնալ :
Պետք է խոստովանել, որ Գասպարյանի կառավարման շրջանը, համաձայնե՛ք, բավական երկար է տևել:
Այն աչքի է ընկնել հատկապես մեկ ուշագրավ հանգամանքով, որ ոստիկանությունը վերածվել է քաղաքական ղեկավարության ձեռքին գործիք՝ ծառայեցվելով իշխանությունների քաղաքական նպատակներին:
Մարդիկ, թողած իրավապահի իրենց բուն գործառույթը, շարունակաբար զբաղված են քաղաքական պատվերներ կատարելով, ընդդիմադիր հայացքներ ունեցող, բայց իշխանությունների կողմից չկառավարվող մարդկանց սանձահարմամբ՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
Քիչ չեն նաև դեպքերն,երբ նույն ոստիկանության աշխատակիցների կողմից իսկական ինֆորմացիոն դիվերսիաներ են կազմակերպվում այլախոհների, ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ, որոնց նպատակն ամեն գնով իշխող վարչակարգին սատարելն ու ատամներով պահելն է:
Որպես այս ամենի անկրկնելի օրինակ, հիշեցնեմ՝ USArmenianews.com կայքի գլխավոր խմբագրիս նկատմամբ ոստիկանության կազմակերպած ինֆորմացիոն հարձակման իրողությունն , որն վերածվել է իսկական թիրախի ոստիկանության մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների կողմից, ու որևիցե կերպ նա չի կարողանում կանխել այն ապօրինությունների շարանը, որ, հստակ պատվիրված բնույթ է կրում, նպատակ ունենալով հոգեբանական տեռորի ենթարկել մեզ:
Ի դեպ՝ պետք է նկատել, որ այս դեպքը բավական լայն արձագանք է ստացել մամուլում, ինչը , սակայն, ցավոք , ոստիկանությունն որևիցե կերպ չօգնեց /թեև բացահայտված էին պաշտոնյա հանցագործները /իր համակարգում տեղի ունեցող անձիս դեմ ոտնահարված իրավունքների վերականգնմանը:
ՀՀ ոստիկանությունը , ցավոք , դադարել է հանդիսանալ միայն օրինապահ գործառույթներ կրող պետական օղակ՝ վերածվելով յուրատեսակ չեկիստական կենտրոնի:
Գասպարյանի թիվ մեկ առաքելությունը իշխանությունների « թասիբը բարձր պահելն » ու այն անձեռնմխելի դարձնելն է՝ ինչ գնով էլ լինի , իսկ որպես դրա փոխհատուցում նրան ազատություն է շնորհվել՝ ուզած ձևով տնօրինելու շարունակաբար դրսից ստացվող գումարները : Ապացույցը՝ տարիներով բարեփոխում քարոզելը,բայց իրականում չբարեփոխված այսօրվա ոստիկանական համակարգը:
Սա է այսօրվա Հայաստանի ոստիկանության իրական դեմքը ...

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 6735 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-03-07 13:50:00 Իրականություն   vs   PR
Իրականություն vs PR
Բոլորը ›››
Facebook