USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վլադիմիր Գասպարյանը արձակուրդից եկավ, տեսավ, լսեց ու լռեց........
2017-01-11 23:23:00
Տպել Տպել

Վերջին օրերին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կազմակերպված ինֆորմացիոն դիվերսիայի գործով բարձրացրած աժիոտաժը նոր երանգներ է սկսում ձեռք բերել:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված իմ բաց նամակին, օրեր անց, ոստիկանության մամլո և հասարակայնության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ոչ պաշտոնական կերպով, Ֆեյսբուքյան իմ անձնական էջում ուղարկել է պատասխան ,թե,բա չեք ասի, ուսումնասիրել ենք Նարեկ Մալյանի ու Դավիթ Փերիխանյանի համապատասխան գործողություներն ու եկել այն եզրակացության,որ որևիցե դատապարտելի արարք վերջիններս անձիս և հարազատներիս դեմ թույլ չեն տվել:

Պարզվեց, որ պարոն Ահարոյանը նույնպես տիրապետում է փայլուն տեխնոլոգիաներին, այն առումով , որ փաստերը ձեռքին՝ ստում է:

Հիշեցնենք,որ միառժամանակ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն ու ոստիկանության փոխգնդապետ Փերիխանայանն, անցնելով մարդկային բարոյականության բոլոր սահմանները, սոցիալական ցանցերում հրապարակել են հարազատներիս հետ լուսանկարներ ու հայհոյանքներ`ուղղված ինձ ու հարազատներիս`այդպիսով վիրավորելով մեր պատիվն ու արժանապատվությունը:Թե հատկապես ինչ չափորոշիչների վրա հիմնվելով են ոստիկանությունում գտել,եզրակացրել,որ վերոհիշյալների կողմից թույլ տրված սանձարձակ գործողությունները որևիցե կերպ չեն հակասում ոստիկանության ծառայողի էթիկայի նորմերին,անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ...

Տեսնես էլ ի՞նչ պետք է Վլադիմիր Գասպարյանի ենթականերն անեին,որ ոստիկանությունը համարձակություն ունենար խոստովանելու,որ նույնիսկ իր շարքերում կան,ծառայում են մարդիկ, որոնց բարոյական չափանիշները,մեղմ ասած, անհամապատասխան են կառույցի գոնե առերևույթ դավանած արժեքներին ու նորմերին: Մի՞թե մարդկանց հրապարակայնորեն վիրավորելը, նրանց հասցեին լուտանք թափելն ու սեռական բովանդակության հայհոյանքներ տեղալը կամ ընտանեկան լուսանկարներ հրապարակելը որևիցե օրենքով չի պատժվում:

Տեսնես, եթե ասենք նույն ՀՀ ոստիկանապետի կամ բարձրաստիճան որևէ այլ սպայի նկատմամբ նման բան իրենց թույլ տված լինեին մալյաններն ու փերիխանյաններն, ինչպիսին կլիներ նույն Վլադիմիր Գասպարյանի արձագանքը, մի՞թե կփակեր աչքերն ու բերանը,որքան այս պարագայում է:

Պատասխանը,կարծում ենք, առավել քան ակնհայտ է:
Բայց ամենահետաքրքրականն այստեղ այն է,որ որպես անպատժելիության հիմնավորում բաց նամակին ուղղված պատասխանում նշվում է այն,թե իբր ոստիկանությունը պարտավորվածություններ չունի իր աշխատակիցներին սոցիալական ցանցերում կամ համացանցում` առհասարակ, վերահսկելու,ու թե դա կլիներ ոստիկանության կողմից թույլ տրված մարդու իրավունքների աններելի խախտում. պատասխանի բովանդակությունից,համենայնդեպս, սա է հասկացվում:
Այս դեպքում,սակայն,հակընդեմ հարցն է առաջ գալիս`արդյոք մարդկանց վարկաբեկելն ու հայհոյելը նույն մարդու իրավունքների խախտում չէ՞,ի՞նչ անենք,որ այդ օրինախախտումը թույլ է տրվել վիրտուալ տիրույթում, ո՞րն է հատկապես տարբերությունը վիրտուալ տիրույթի ու իրական կյանքի միջև:

Միայն, թերևս, այն, որ համացանցում կամ,մասնավորապես, սոցիալական ցանցերում արտահայտված մտքերը շատ ավելի արագ են տարածվում, քան, թերևս, կենցաղում:
Այնպես որ` այս ամենից միանգամայն արդարացիորեն կարելի է եզրակացնել,որ շարունակ թմբկահարվող ոստիկանական բարեփոխումների մասին հեքիաթներն ու ասքերն իրականում փուչիկ են,պրոպագանդիստական պղպջակներ,որ նպատակ ունեն հատկապես Արևմուտքի աչքերին թոզ փչելու ու համոզելու,թե վերջին տարիներին համակարգն էականորեն բարեփոխվել է, «մարդկային» դեմք ձեռք բերել:
Պարոն Ոստիկանապետ, բարեփոխումը նախևառաջ պետք է վերաբերվի ներքին կարգապահությանն ու ոստիկանի կերպարի անաղարտությանն ու հետո միայն արտաքին գործոններին: Հակառակ պարագայում` սին է ամեն բան, փուչ ու դատարկ …

Ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից, տեղադրելու համար ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի ՖԲ գրառումներից մեկը , ապացուցելու, որ ՀՀ ոստիկանության ծառայողի էթիկայի հանձնաժողովի ստուգման արդյունքում իբրև խախտումներ չեն հայտնաբերվել, հետևաբար նշված ծառայողների նկատմամբ իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվելու, այն դեպքում երբ կա բոլոր ապացույցները:

Հ.Գ. Սիրելի ընթեցողներ, ըստ ՀՀ ոստիկանությանը ուղղված բաց նամակի պատասխանի, փաստորեն, ով ում մասին ինչ ասես կարող է գրել, վարկաբեկել, մարդկանց անունը արատավորող ստահոդ գրառումներ կատարել ու այն կատարելու դեպքում կմնա անպատիժ:
 Կից ներկայացնում ենք ՀՀ Ոստիկանապետին ուղղված բաց նամակի պատասխանը.

Հարգելի Գայանե Մանուկյան Ձեր բաց նամակում ոստիկանության ծառայողներ Դ. Փերիխանյանին և Ն. Մալյանին վերագրվող գրառումների բովանդակությունը ստուգվել է ոստիկանության ծառայողի էթիկայի նորմերին համապատասխանության տեսանկյունից: Ստուգման արդյունքներով խախտումներ չեն պարզվել, հետևաբար նշված ծառայողների նկատմամբ իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվելու: Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ իր ծառայողների մասնավոր կյանքի, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ակտիվության նկատմամբ ամենօրյա հսկողություն չի իրականացնում: Սոցիալական կայքի իր անձնական էջից ծառայողի մասնավոր կարծիքի հրապարակումը որևէ առնչություն չունի ոստիկանության և նրա ղեկավարության պաշտոնական տեսակետների և դիրքորոշումների հետ: Համացանցում ծառայողների կողմից հրապարակված նյութերը կարող են քննության առարկա դառնալ միայն այն դեպքերում, երբ դրանք պարունակում են հանցագործության հատկանիշներ կամ ոստիկանության գնահատմամբ՝ նսեմացնում են ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը: Յուրաքանչյուր օգտատիրոջ կարծիքի ազատության իրավունքի նկատմամբ ոստիկանությունը վերաբերվում է հարգանքով՝ անկախ օգտատիրոջ սոցիալական կամ պաշտոնական դիրքից ու քաղաքական հայացքներից: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ոստիկանության ծառայող Դ. Փերիխանյանին առաջարկվել է ձեռնպահ մնալ սոցիալական կայքերում գրառումներ կատարելուց, եթե այդպիսիք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ոստիկանության վերաբերյալ ինչ-որ մեկի արտահայտած կարծիքին, այդ թվում՝ քննադատական դատողություններին: Հուսով ենք, որ այսուհետ Ձեր և մասնավոր անձանց միջև սոցիալական կայքերում տարաձայնությունների և վեճերի ծագման մեղավորությունը չեք վերագրի պետական մարմնին և առաջացած թյուրիմացությունը որևէ կերպ բացասաբար չի անդրադառնա Ձեր՝ որպես լրագրողի մասնագիտական գործունեության վրա:

 

Այս նյութը դիտել են - 8298 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-03-07 13:50:00 Իրականություն   vs   PR
Իրականություն vs PR
Բոլորը ›››
Facebook