USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
2017-01-11 00:10:00
Տպել Տպել

Հարգելի՛ ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյան


Այս նամակը հղում եմ Ձեզ` հրավիրելու Ձեր ուշադրությունը մի իրողության վրա, որն այլ կերպ, քան ահաբեկություն ու անբարոյականություն, չես անվանի:

«USArmenianews.com» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանս, ընտանիքով 17 տարի է բնակվում ենք Լոս Անջելեսում, /ԱՄՆ քաղաքացի/:
2016 թվականի դեկտեմբերի 31-ից առ այսօր, ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներ, մասնավորապես` ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը և ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, իրենց հայտնի մի խումբ կեղծ օգտատերերի հետ կազմակերպված, միանգամայն նպատակամիտված կերպով իմ, ընտանիքիս, հարազատներիս ենթարկել ու ենթարկում են բարոյական տեռորի. սոցիալական ցանցերում տեղադրել են նկարներ, տարածել են վարկաբեկիչ, ստահոդ ու հայհոյախառն նյութեր և սպառնացել, որ անձիս մասին վարկաբեկիչ տեսանյութեր կտեղադրեն:
Նշեմ, որ նկարներից մեկը եղել է մեր ընտանիքը և ՀՀ պաշտոնատար անձի ընտանիքը, իսկ մյուս նկարում՝ ՀՀ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամուհին: Լավ ճանաչելով նրանց, անգամ հաշվի չեն առել այդ հանգամանքը և կատարել են արգահատելի գործողություններ:

ՀՀ ոստիկանակության այս երկու պաշտոնատար անձանց խուլիգանական արարքը օրեր շարունակ չէր ձգվի և ավելի մեծ ծավալով տարածում չէր ունենա, եթե ժամանակին այս հանցանքի մասին զեկուցվեր ՀՀ ոստիկանապետ պրն. Վլադիմիր Գասպարյանին:

Ու չնայած իմ կողմից ոչ մի ջանք չի խնայվել տեղի ունեցածը լսելի դարձնելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այդ թվում և հենց սկզբից ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին , սակայն,ցավոք,իմ կողմից գործադրված ջանքերը սպասված արդյունք չեն տվել ու պախարակիչ նյութերն այդպես էլ չեն հեռացվել համացանցից, բացառությամբ մեկ գլխավոր էջից, թեև երբ ուզում բացում են, երբ ուզում ՝ փակում: Այդ ամենը հիմա ուղարկում են ՖԲ օգտատերերի անձնական նամակագրական էջերին՝ մասնավորապես Ավետիս Հայկյանի և Վահե Անտոնյանի կեղծ էջերով: Այս օրերի ընթացքում կիբերհանցագործության բաժինը չի կարողանում «բացահայտել» վերոնշյալ էջերի իրական տերերին: Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել այդ սանձարձակ գործողությունների հեղինակների «ուշադրությունն» անձիս նկատմամբ, կարծում եմ, առավել քան ակնհայտ է:
Մենք, ըստ էության, գործ ունենք ազատ խոսքի դեմ ուղղված աններելի ոտնձգության հետ,որի նպատակն ազատ խոսքը կաշկանդելն ու անկախ լրատվամիջոցներից մեկի դեմ յուրատեսակ դիվերսիա կազմակերպելն է` հառաջս 2017-18-ի ընտրական գորընթացների:

Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ փորձում են միանգամայն կեղծ հիմքով իմ դեմ քրեական գործ հարուցել`այդպիսով ամեն կերպ ջանալով ճնշում գործադրելու ճանապարհով ինձ «լռեցնել» ընդմիշտ: Եվ սա այն դեպքում, երբ ինձ մոտ կա այն ապացույցը, որ այն անձը՝ ով ոստիկանապետին ուղղված իմ բաց նամակից հետո, HayMedia.am կայքով, նույն կազմակերպված խմբակային հանցագործության մասնակից Նարինե Հունանյանը հանցագործության գլխավոր կազմակերպիչ Նարեկ Մալյանի ուղղորդմամբ, հայտարարությամբ հանդես է եկել անձիս մասին կեղծ, զրպարտիչ հայտարարությամբ /ունեմ բոլոր ապացույցներն Նարինե Հունանյանի մասնակցությամբ/:

Պարոն Վարչապետ.
կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հատկապես երկու չափազանց խոսուն հանգամանքների վրա:

Մալյանի ու Փերիխանյանի հանցագործությունների մասին ահազանգել եմ պրն. Ահարոյանին, տեղեկացնելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված խուլիգանության մասին: Մի քանի օրվա ընթացքում, միջնորդային բանակցությունը եղել է վերջինիս հետ, ով ակնհայտ էր, որ ամեն բան անում էր և է, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին ստեղծված իրավիճակից «մաքուր» հանելու համար՝ գիտակցելով բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված իրավիճակի հետևանքները՝ այն դեպքում, երբ մեծ աղմուկ հանած այս միջադեպը թաքստոցից գլխավորել է անձամբ Նարեկ Մալյանը:
Հակառակ ինձ տված հավաստիացումների, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց, որ ամեն ինչ կարվի ամենաբարձր մակարդակով խնդրին լուծում տալու համար, միաժամանակ ասելով, որ կասի տղաներին, հանեն այդ վարկաբեկող բոլոր ստոր գրառումները, բայց փաստացի այդ օրերին ոչինչ չարվեց՝ անգամ իր վերադասին չզեկուցեց, ասելով, որ Ոստիկանապետը արձակուրդում է: Իսկ միթե՞, ՀՀ Ոստիկանական համակարգում փոխոստիկանապետեր չկան:

Հարցիս, թե ինչպես կվերաբերվի Ն. Մալյանը եթե հակառակ պատասխանը լինի, Ա. Ահարոնյանը պատասախանեց, որ շատ ավելի վատ կարող է լինել ինձ համար ,քանի որ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը,փայլուն տիրապետում է համապատասխան տեխնոլոգիաներին և կարող է պատասխան գործողությունների դիմել ու իրավիճակն է՛լ ավելի խորացնել:
Այսպիսով` պարզ է դառնում, որ պախարակիչ գործողությունների հեղինակները չէին կարող գործել ինքնուրույնաբար ու նախապես, ըստ էության, ուղղորդվել են համապատասխան տեղից: Ինչ վերաբերում է սույն խնդրի կապակցությամբ Վլադիմիր Գասպարյանին ուղղված իմ բաց նամակին,ապա պետք է նշել,որ դեռևս նամակիս արձագանքը չկա, թեպետ, արդեն մի քանի օր է,ինչ Ոստիկանապետը վերադարձել է արձակուրդից:
Պարո՛ն Կարապետյան, ձեր կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը,վստահ եմ, չի սահմանափակվում բացառապես երկրի տնտեսական կյանքում համապատասխան ծրագրերի իրագործմամբ, քանի որ «բարեփոխումներ» ասվածը շատ ավելի ընդգրկուն հասկացություն է, քան առաջին հայացքից կարող է ոմանց թվալ:
Վստահ եմ,որ ազատ խոսքի ու մարդկային արժանապատվության նկատմամբ տարրական հարգանքի պահպանումը ևս դրանց մի կարևոր մասն է կազմում:

Ուստի` լիահույս եմ,որ այս նամակը կարժանանա ձեր պատշաճ ուշադրությանն ու խնդիրը վերջապես լուծում կգտնի՝ հետամուտ լինելու ազատելու նրանց իրենց զբաղեցրած պաշտոններից, զրկելու ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին իր ստացած կոչումից , քանի որ նրանք, Ֆեսբուքյան սոցիալական տիրույթում, օրեր շարունակ, չարաշահելով իրենց վստահված պաշտոնները, պատվերով կատարել են խմբակային հանցագործություն, ինչն արել են ոչ միայն անձիս, այլև ընտանիքիս, հարազատներիս դեմ: Այդ ամենը դատապարտելի է, Քր.օրենսգրքով նախատեսված՝ զրպարտության, շանտաժի, սպառնալիքի, մարդու պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող հոդվածներով և արժանի է խստագույն պատժի:
Դա են պահանջում մարդկային արդարությունն ու բարոյականությունը:
Տեղեկացնեմ, որ ունեմ ոստիկանական համակարգի վերոնշյալ պաշտոնյաների կողմից կատարած խմբակային բարոյական տեռորի մասին բոլոր ապացույցները:
Նշեմ նաև, որ , հանդիսանալով որպես «USArmenianews.com» կայքի գլխավոր խմբագիր, սույն խնդրի հետ կապված, /իհարկե, սպասելով Ձեր նամակի պատասխանին/ , հոդվածով և հարցազրույցով հանդես եմ գալու ամերիկյան լրատվամիջոցներում՝ հիմք ընդունելով այս ամենը որպես հայաստանյան ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված, միտումնավոր բարոյական տեռոր ՝ լրագրողիս, լրատվամիջոցի ղեկավարի, ինչպես նաև ընտանիքիս և հարազատներիս նկատմամբ:
Ավելացնեմ՝ ՀՀ Ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած արգահատելի այս աղմկահարույց դեպքի վերաբերյալ մանրամասները չկրկնելու համար նամակիս եմ կցում նաև հրապարակված նյութերը:
Շնորհակալություն

http://usarmenianews.com/am-n-7699.html

http://usarmenianews.com/am-n-7704.html

USArmenianews.com լրատվական կայքի գլխավոր խմագիր՝
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես

Այս նյութը դիտել են - 12197 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-03-07 13:50:00 Իրականություն   vs   PR
Իրականություն vs PR
Բոլորը ›››
Facebook