- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ո՞վ է հայի սերուցքը, ես ուզում եմ շնորհավորել հայի սերուցք համարվող այն բոլոր մարդկանց տոնը, ում ձեռքերում է մեր բախտը, նրանց, ովքեր կարողանում են այս երկիրը իրենց ձեռքերի ափերի վրա պահել` դողալով, երբեմն սարսուռ ապրելով, որ հանկարծ չկորցնեն այն:
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մաքառել գիտեն ու հայրենիք են պաշտպանում իրենց անձնվիրությամբ, բոլոր նրանց, ում համար այս աշխարհը խիստ նեղ է, բայց կարողանում են գոյատևել: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր շենացնում են այս աշխարհը իրենց հալալ աշխատանքով, կարողանում ապրեցնել շրջապատին, ստեղծում բարիքներ…
Բոլոր նրանց, ովքեր սրտանց ծիծաղել գիտեն մաքուր խղճով, նրանց, որոնց ժպիտը քողարկված ծուղակ չէ, դեմքերին` դիմակ: Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր կարողանում են դիմակայել իրենց հարազատների կորստին, բոլոր բոլորին` սկսած այն փոքրիկ նորածին մանուկից մինչև զառամյալ, մինչ այն ձեռքերը օգնության համար մեկնած մուրացողները, որոնք կողքով անցնելիս ձեռքս ինքնաբերաբար դեպի գրպանս է գնում:
Ուզում եմ շնորհավորել բոլորին, բայց անհանգիստ ապրումներս ինձ տանում են դեպի հայրենյաց սահմանները:
Ամանորի և Սուրբ ծննդի տոնական օրերի նախօրեին անգամ սահմանին կանգնած հայ զինվորի զոհաբերությամբ է ամրագրվում մեր բոլորի խաղաղությունը: Այս պահին էլ մեր սիրտը հայոց սահմաններում է, որտեղ զինվորն է կանգնած: Մեր սիրտը ամենուր է, որտեղ հայությունն է, այդ սիրտը լայն հորիզոն է, ուր մարդկությունն է: Բայց այնտեղ զինվոր տղաների կորուստ ունենք, գաղափարի զինվորներ են զոհվել: Ու խոնարհումով դեպ նրանց թարմ հիշատակը` սահամամերձ բնակավայրի ուսուցչուհիս Նոր տարվա առթիվ ցանկանում է հայոց աշխարհին խաղաղություն:
Շնորհավորանքներս Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը, ակնածանքս սահմանին մոտ ապրողներին` իմ հարազատներին, հեռու և մոտիկ իմ բոլոր մտերիմներին, մեր բոլոր ուսուցիչներին և աշակերտներին, բոլոր նրանց, ովքեր կարողանում են դիմանալ տարբեր փորձությունների, բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ էին ու կան մեր լավ ու վատ օրերին: Շնորհավորում եմ օտարության մեջ` հայրենիքից հեռու ապրող ամբողջ հայությանը, բոլոր իմ ճանաչած անձանց, իմ հարազատներին, որոնց կարոտով եմ ապրում այստեղ, բոլոր նրանց, ովքեր հասցրել են նաև ինձ հարազատ դառնալ:
Առանձնահատուկ շնորհավորանքներս Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքի խմբագրակազմին, ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր իմ հոդվածներին տեղ են տվել այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի մանկավարժիս համար մի անցած կյանք անմահանա:
Շնորհավորում եմ այս տարածական աշխարհի ընկերական այն հիանալի միջավայրին, որով շրջապատված եմ ես:
Ամբողջ տարվա ընթացքում անսովորն ու տեսանելին ինձ համար մանկավարժիս երևալն էր այս հրաշալի մթնոլորտում: Ինձ ասպարեզ էր պետք, լսարան, որտեղ կարող էի արտահայտվել, մի միջավայր, որտեղ կարող էի կարծիք արտահայտել կամ լսել: Իմ փնտրտուքների մեջ ես այստեղ նույնիսկ գտա ինձ, այստեղ ես տեսա հրաշալի դեմքեր, առանձնահատուկ կերպարներ, որ իրական են` ինձանից և՛ հեռու, և՛ մոտիկ:
Այս տարածական հեռավորությունն ինձ մերձեցրեց մարդկանց, որոնց կարիքն ունեի, այս միջավայրում ի տես բոլորի` երևաց սահմանամերձ Մարտակերտ բնակավայրս, այնտեղ ապրող ուսուցչուհիս` իր ուրախ և տխուր հույզերով, այստեղ երևաց իմ դպրոցը` իր աշակերտների ստեղծագործական մտորումներով:
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հնարավորություն տվեցին, որ ապրենք մի նոր կյանքով, որը գեղեցիկ է, գնահատված, ուշադրության կենտրոնում, բոլոր նրանց, ովքեր թույլ տվեցին նորից մեր թևերը տարածելու, որպեսզի մեր մտքերը կամաց-կամաց մեզանից հեռանան և զգանք, որ մի նոր կյանքով ենք ապրում և ցանկանում այդ կյանքով ապրեցնել նաև ուրիշներին:
Շնորհավորանքներս թախծախառն են ու բազմազան, երազկոտ են դրանք և իրական, որ երփներանգվում եմ կամ գունատվում, հուսավառում են կամ դողդողում, արտասվախառն են դառնում կամ ծիծաղկոտ, բայց լուսավոր է դառնում իմ շնորհավորանքը, երբ խաղաղ կյանքի սեր կա նրա մեջ, բոլորիս համար` մեծ երջանկություն:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



