- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Օսկան Քոչարյան
«Ալյանս» անունը կրող հզոր կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իրեն նոր զբաղմունք է գտել: Այս անգամ նա պայքարի մեջ է մտել իր սեփական` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դեմ: Նա խոստանում է կազմակերպել Զոհրաբյանի թաղումը և վստահ է, որ դա կստացվի, քանզի մեկ անգամ կնոջ թաղում կազմակերպելը նրան հաջողվել է (խոսքն Անի Հովհաննիսյանի մասին է, որն առ այսօր կալանքի տակ է): Պրն Ուրիխանյանը գրում է.
«Կազմակերպելու եմ ժողովրդին ու թիմակիցներին դավաճանած պատգամավորի քաղաքական թաղումը: Շատ կոնկրետ մի կին բախտի ու հանգամանքների բերմամբ, ինչպես նաև դավաճանելու, կեղտոտ ինտրիգներ հյուսելու, լկտիաբար ստելու և թիմակիցներին ու ղեկավարներին զոհաբերելու արդյունքում տարիներ առաջ հայտնվեց Ազգային ժողովում բարձր կարգավիճակում, քանդեց ամեն ինչ, ինչի հետ առնչվեց, դավաճանեց բոլորին, ում հետ առնչվեց, կոպտորեն խաբեց ժողովրդին և առաջացրեց բոլորի զզվանքը սեփական անպարկեշտության նկատմամբ: Այդ ամենի արդյունքը միայն նրա հաշվեհամարին ավելացող գումարն է: Երկար ժամանակ ձև եմ արել, որ չեմ նկատում տակից արված նրա հարվածները, ուղղորդված լրագրողներ մոտս ուղարկելը, պատվիրված հոդվածներ կազմակերպելը, գործընկերների մոտ վատաբանելն ու ստեր տարածելը: Բայց երբ հանդգնեց, ինչպես արդեն ապացուցվել է, անձնական վիրավորանքներ տարածել իմ ու մերձավորներիս նկատմամբ, օգտագործեց կնոջն ու հային անվայել մեթոդներ, այդտեղ հատեց համբերության սահմանը: Հիմա էլ սկսել է ֆեյքերի միջոցով զառանցել սոցիալական ցանցերում, սակայն, շուտով կազմակերպելու եմ նրա քաղաքական թաղումը բոլոր բացահայտումներով, որ հանրությունը մինչև վերջ գիտակցի նրա էությունը, իսկ Աստված ազատի մեր երկիրը այդպիսի պատգամավորներից: Հ.Գ. Սովորաբար, ինչպես գիտեք, իմ բացահայտումներից հետո հարուցվում են քրեական գործեր մարդկանց կամ պետությանը պատճառված վնասի և այլ հանցակազմի առկայությամբ, ժողովուրդն իմանում է ամեն ինչ, իսկ արդարությունը վերականգնվում է»:
Այն, որ Նաիրա Զոհրաբյանի հետևից ընկել է Տիգրան Ուրիխանյանը, մենք բնական ենք համարում, քանզի տիկին Զոհրաբյանը բավական կասկածելի անձնավորություն է: Բանն այն է, որ նա տարբերում է արձակը պոեզիայից, դա էլ քիչ է` գրականությունն էլ կերպարվեստից, ինչը խիստ հակասում է Երրորդ Հանրապետության պառլամենտարիզմի ոգուն և էությանը: Իսկ սա նշանակում է, որ Նաիրա Զոհրաբյանը պետք է միշտ հայտնվի տարօրինակ պատմությունների մեջ, քանզի դա է կասկածելի մարդկանց ճակատագիրը: Բայց տիկին Զոհրաբյանի թաղումը դժվար թե տեղի ունենա, քանզի կա Հայաստանում քրեական օրենսգիրք, որը պարունակում է հոդվածներ, որոնք հատուկ գրված են Տիգրան Ուրիխանյանի համար: Մասնավորապես, 223-րդ հոդվածն ասում է.
«Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը
1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ` 8-12 տարի ժամկետով`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Իսկ 41-րդ հոդվածում գրված է.
«2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:
3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար»:
Բանն այն է, որ Քննչական կոմիտեի Երևանի վարչությունը Shame.am-ի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի հետ կատարված դեպքի առիթով հարուցված քրեական գործերն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն: Սա նշանակում է, որ նախաքննությունը մտադիր է մեղադրանք առաջադրել Տիգրան Ուրիխանյանին վերը նշված հոդվածներով: Սա նաև նշանակում է, որ պետությունը, հանձինս իր ղեկավարության, այլևս չի հանդուրժում պրն Ուրիխանյանին: Վերջապես, սա նշանակում է, որ Նաիրա Զոհրաբյանը գրեթե փրկված է` նրա թաղումը պարզապես տեղի չի ունենա:
Հետգրություն
Կարծում ենք, շատ շուտով Ուրիխանյանին կդադարեն հանդուրժել իր իսկ շրջապատը և հանցակիցները: Քանզի այսպիսին է դեպքերի զարգացման տրամաբանությունը: Համենայն դեպս, դրա նախադրյալներն արդեն նշմարվում են...
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



