- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել սոցիալական ապահովության ոլորտի պաշտոնյաների ձերբակալության մասին:Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ու նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: «ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին: Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը: Հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը): Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու և նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Դեպքը բավականին խոսուն է, ըստ էության նաև շատ լավ նախապատրաստված: Այնուամենայնիվ, եթե խոսքը կոռուպցիոն շղթայի մասին է պետք հստակ և շատ սպառիչ փաստեր ներկայացնել հանրությունը, որ այդ շթայի ամենավերին օղակը բժշկասոցիալական փորձաքննության գործակալության /այն առավել հայտնի է ՖԹԵՔ անունով/ պետն է, ով, ի դեպ, բավականին անվանի և դրական անուն ունեցող հոգեբույժ է և բազմաթիվ անգամներ Հայաստանը ներկայացրել է միջազգային հարթակներում: Եթե խոսքը կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է, ապա ԱԱԾ-ն թերևս պետք է սպասեր մինչև որ ծրարված գումարները կտեղափոխվեին այլ, ավելի բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետներ: Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը խիստ կոռումպացված է, և այդ մասին կարող են վկայել այդ համակարգի հետ գործ ունեցած քաղաքացիների մեծ մասը: Այս տեսանկյունից ԱԱԾ բացահայտումը հասարակության համար նորություն կամ խնդրի լուծում չէ:
Նորությունը կլինի այն, եթե համակարգը երբևէ ձերբազատվի կաշառքից և կոռուպցիայից: Խնդիրը սակայն այլ է. եթե կոռուպցիայի շղթան չհասնի ավելի վերևներ, և ձուկը գլխից չբռնվի, կնշանակի մենք գործ ունենք հերթական քավության նոխազի հետ, որը որպես զոհաբերություն ժամանակ առ ժամանակ արվում է՝ հանրային շոուն ապահովելու համար: Ի վերջո, եթե ողջ հասարակությունը տեղյակ էր, խոսում էր բժշկասոցիալական փորձաքննությունների կոռուպցիայի մասին, ինչպես կարող էին այդ մասին չիմանալ սոցապ նախարարը, վարչապետն ու անգամ նախագահը: Եվ եթե իմանալով հանդերձ թույլ էին տալիս, որ արատավոր համակարգը գործի, նշանակում է՝ դա կա՛մ նրանց ձեռնտու էր, կամ էլ առնվազն չէր խանգարում: Ի դեպ, այս համակարգում պաշտոնանկություններ, նաև ձերբալություններ /ոչ գործակալության պետի մակարդակով/ եղել են նաև նախկինում:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք վարչապետի վերահսկողական ծառայությունը սկանդալային ուսումնասիրություն հրապարակեց, որտեղ նշված էին հաշմանդամության կարգի համար նախատեսված կաշառքների չափերը: Դրանից հետո, սակայն, ՖԹԵՔ-ի նախկին պետ Միշա Վանյանը կոռուպցիոն փաստերի համար պաշտոնանկ արվեց, սակայն բանն այն ժամանակ ձերբակալության չհասավ:
Հազիվ թե ԱԱԾ-ն այն ժամանակ ցանկության դեպքում համապատասխան փաստեր չէր կարող հայթայթել, որովհետև վարչապետի վերահսկողական ծառայությունը արձանագրել էր, որ ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ գումար են պահանջում քաղաքացիներից: Այն ժամանակ մամուլում եղան հրապարակումներ, որ ձերբակալության դեպքում Վանյանը կարող էր իր հետ մի քանի ավելի մեծ շնաձկների էլ տանել, իսկ իշխանությանը ձեռնտու չէր, որ նա բերանը բացի: Ի՞նչ խնդիր է լուծվում հիմա՝ ցույց կտա ժամանակը:
Կարինե Սարիբեկյան
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



