- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ամենաերազելի ու երջանիկ զգացողությունն եմ ապրում, երբ շրջապատի հանդարտության մեջ Նոր տարվա տոնական օրը ուզում եմ նշել սահմանամերձ բնակավայրիս ոչ այնքան շատ հարմարավետ իմ բնակարանում և այս օրերին վառում եմ տոնածառի լույսերը, որ լսեմ հոգուս ձայնը:
Այնտեղ խաղաղ լուսաբաց է, հարազատ ու ծանոթ դեմքեր…Այդ լույսերում իմ ամբողջ օրն է, նաև առավոտյան դպրոց գնալու ճանապարհին պատահական կողքիս կանգնած մեքենան ու նրա երիտասարդ վարորդը: Զինվորական համազգեստով է նա, ողջունում եմ և հարցնում որպիությունը նախատոնական օրերին: Նա չի աշխատում, բայց հանգիստ խոսում է, որ Մարտակերտը շատ է սիրում, ուրիշ տեղ չի կարողանում ապրել:
Զարմանալի չէ, որ նա զինվորական համազգեստով է, բայց անսովոր չէ նաև այստեղ չաշխատելը, երբ աշխատատեղ չկա: Հողին կառչած լինելու համար հիացմունք եմ արտահայտում, բայց նաև հասկանում եմ նրան, գոնե շատ լավ է, որ մայր ունի կողքին, ով աշխատում է…Մեքենայից իջնելիս նրան շնորհակալություն եմ հայտնում, բայց առանձնահատուկ ակնածանքս նրա ուրիշ տեղ ապրել չկարողանալու համար էր, որի մասին բարձրաձայնում եմ, և ես ուրախ եմ, որ նա ուրիշ տեղ չի կարողանում ապրել:
Տոնածառի լույսերի առկայծումներում մտորումներս ինձ տանում են դեպի մեր հարևան թշնամի երկիրը: Երևի նրանք էլ կցանկանան Նոր տարի նշել, հանգիստ օրեր վայելել, ու այդ իսկ զգացողությամբ այստեղ բոլորս ապրում ենք նախատոնական տրամադրություն` անկախ նրանից, թե որքանով բախտ կվիճակվի մեզ վայելելու Ամանորի բերկրալից օրերը:
Նայում եմ տոնածառի լույսերին և ուզում եմ լսել հոգուս ձայնը, որ լույսերի մեջ է, բայց երբեմն խլացուցիչ դղրդոց է լսվում հեռուներից, մոտենում եմ պատուհանին, որի ապակիներն են զնգզնգում, ինձ թվում է` մի նոր հրանման լույս է շողում հեռվում, որ սարսուռ է բերում հոգուս: Ու երգ եմ դարձնում տոնածառի լույսը, որը մաքուր է, ազնիվ, կողքիս է այն, ուզում եմ գրկել, որ նրանով կարողանամ դիմադարձել այն ավեր բերող հրանման լույսերին:
Երբ հանգցնում եմ լույսերը տոնածառի, տխուր է նա, ինչպես տունը` առանց լույսի...Եվ մտովի բոլոր տոնածառերի լույսերն եմ վառում, որ լույսերի այդ վառ օվկիանոսում երբևէ չտեսնենք այն հրանման լույսը, որ իր հետ սարսուռ է բերում: Տոնածառի կանաչ տերևներին եմ նայում, և լուսահորդ ու մաքրամաքուր մի նոր զմրուխտյա ճանապարհ եմ տեսնում....Ուրեմն` վառենք տոնածառերի ավետաբեր բոլոր լույսերը, որ կարողանանք հակադարձել այն մահաբեր լույսերին:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



