USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կործանված Տու-154-ում եղած հայերից մեկը. Հովհաննես Գերոգիյան (լուսանկարներ, տեսանյութ) Armtimes
2016-12-26 00:48:00
Տպել Տպել
 Երեկվանից ՌԴ-ում ավիավթարի զոհ դարձած քաղաքացիների մեջ հայազգի երկու ուղեւորի մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԳՆ-ն դեռ փորձում է ճշտել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ավիավթարին զոհ դարձած քաղաքացիների մեջ նախնական տվյալներով ազգությամբ երկու հայ ուղեւոր են եղել: Խոսքը՝ Հովհաննես Գերոգիյանի եւ Ա. Ի. Վահանովի մասին է:

Որոշ տեղեկություններով էլ ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիներ չեն եղել: Այս տեղեկատվությունն էլ ռուսական կողմից հաստատվել է, քանի որ պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ զոհված ուղեւորները ՌԴ քաղաքացիներ են եղել:

Armtimes.com-ին հնարավոր եղավ առայժմ պարզել միայն Հովհաննես Գերոգիյանի մասին տեղեկություններ: Իսկ Վահանովի մասին տեղեկությունները կցկտուր են՝ նա եղել է ռուսական բանակի գնդապետ: Հովհաննես Գեորգիյանը տաղանդավոր երգիչ է, ավարտել է Կիեւի երաժշտության ազգային ակադեմիան: Հովհաննես Գերոգիյանը ծնվել է 1967 թվականին ՌԴ-ի կողմից այժմ հսկվող Լուգանսկ շրջանում:

1991-ից 1994 թվականներին սովորել է Դոնեցկի երաժշտական ակադեմիան, այնուհետեւ Կիեւի ազգային երաժշտական ակադեմիան, որից հետո սկսել է երգել Մոսկվայի «Նոր օպերա» թատերախմբում: Կարճ ժամանակ անց Գեորգիյանն սկսել է երգել ՌԴ-ի պետական մեծ թատրոնում:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1347 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook