- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ճարպիկ մարդիկ միամիտ ժողովրդի
վստահությունը շահելու բազմաթիվ
մջոցներ ունեն։
Վիկտոր Հյուգո
Համապետական ընտրությունից ընտրություն իր գոյությունն ազդարարող, նախագահական ընտրություններին մասնակցելուց էլ մեկ տոկոսի չհասնող վարկանիշ ունեցող ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը (հետաքրքիր է այս կուսակցությունում քանի մարդ է գրանցված) թերթերից մեկին ասել է, թե «Ժառանգություն»- «Համախմբում»- «Երրորդ հանրապետություն»-ՀԴԿ-Սեյրան Օհանյան համագործակցության շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են և իրենք հանդես են գալու համատեղ հայտարարությամբ և շատ հարցերի պատասխան են տալու: Շարունակելով միտքը ՀԴԿ ղեկավարը ասել է, որ իրենք խնդիր են դրել համակարգը փոխելու, քայլ առ քայլ ձևավորել նոր համակարգ և տնտեսության վիճակն էլ այնքան ծանր է, որ պետք է մշակվի հակաճգնաժամային ծրագիր:
Արամ Սարգսյանը, նման ցածր վարկանիշ ունենալով, դժվար թե կարողանա համակարգ փոխելու հարցում կարևոր դեր ունենալ, իսկ ՀԴԿ կուսակցության նախագահի անհանգստությունը տեղին է, և հայտնի է բոլորիս, որ տնտեսության վիճակը ծանր է, նույնիսկ երկրի տնտեսության հիմնական պատասխանատուն է այդ մասին հայտարարել, բայց այստեղ մի «փոքրիկ» անվստահություն կա, թե վերը նշված կուսակցությունները և, որպես անհատ, Սեյրան Օհանանյանը ինչպե՞ս են փոխելու համակարգը, երբ իրենք իրենց ողջ գիտակցական կյանքի մեծ մասը նվիրել են համակարգի արատավորմանը (բացառությամբ «Ժառանգության»), իսկ «Ժառանգության» ղեկավարի անլուրջ վերաբերմունքը հետընտրական գործընթացներին (մասնավորապես մոմավառությունը…) դժվար է ասել թե մեծ դերակատարություն կարող է ունենալ երկրում համակարգային փոփոխություն իրականացնելու հարցում:
ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը ոչ վաղ անցյալում «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ երբ ինքը արտգործնախարար էր, աշխատել է Կարեն Կարապետյանի հետ, ով այդ ժամանակ «ՀայՌուսգազարդի» ղեկավարն էր և շարունակելով միտքը ասել. «Մենք միասին ուղևորություններ ենք ունեցել: Ես գիտեմ, որ ինքը կարող է երկրում բան փոխել, և ես ուզում եմ, որ ինքը հաջողի…»: Հարց է առաջանում չէ՞, եթե Վարդան Օսկանյանը նման համոզմունք ունի, որ Կարեն Կարապետյանը կարող է երկրում բան փոխել, ապա ինչ պիտի փոխեն համագործակցող կուսակցությունները` գումարած Սեյրան Օհանյան:
Եվ, վերջապես, ամենահիմնականը` Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնը վստահել, իսկ վերջինս հավատարմությունն է հայտնել տիրոջը և իրականացնում է Հանրապետականի քաղաքական գիծը: Կարեն Կարապետյան, Վարդան Օսկանյան` Քոչարյանի մերձավոր շրջապատից են, իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտնի պատճառներով միմյանց ընդդիմանալ չեն կարող և սրանք են հանդիսանում արատավոր համակարգի հիմնասյուները: Եվ եթե հաշվի առնենք, թե «Համախմբում» կուսակցության հետևից ում ականջներն են երևում, ապա պատկերն ամբողջական է դառնում:
«Երրորդ հանրապետություն»- կուսակցության համագումարում էլ Վիկտոր Դալլաքյանը ասել է, թե համատարած ձախողումների պատճառով երկիրը կորցնելու վտանգ կա: Սույն պարոնը, որ օգտվում էր կերակրամանից, այն ժամանակ երևի թե ձախողում չէր տեսնում, ինչ տեսնում էր՝ առաջընթաց էր և նոր է տեսել ձախողումները ու իր վարքագծով ուզում է համակարգ փոխել…Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Հաջորդը՝ Սեյրան Օհանյանը, ինչպես կարող է ընդդիմանալ մի համակարգի, երբ եղել է համակարգի առանցքային դերակատարներից մեկը: Ապրիլյան քառօրյա պատերազմն ի հայտ բերեց բանակի ողջ թշվառությունը, հիմա նոր է հիշել, որ կարելի է համակարգային փոփոխությունների գնալ:
Լավ, մի կողմ թողնենք սրանց (վերը նշված կուսակցությունների) արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումները, ախր ինչ գործունեություն, որ ծավալել են՝ շարքային քաղաքացուն ակնհայտ է, և չեմ կարծում, որ իրենք չեն գիտակցում այս ամենը, պարզապես հանձնարարություն ունեն փոշիացնել ընդդիմադիր զանգվածի ձայները: Նման քաղաքական անցյալով կկարողանա՞ն ԱԺ ընտրություններում ընտրողին համոզեն, որ իրենք գործող իշխանությանը ընդդիմադիր են և ուզում են համակարգային փոփոխություն: Դժվար է ասել:
Ջավահիր Այվազյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



