- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հայրենիքի կենդանի սուրը զինվորն է,ով օր ու գիշեր հսկում է հայրենիքի անդորրը:
Օրեր առաջ առիթ ունեցա ծանոթանալու Մարտակերտի N զորամասում ծառայող զինվորի հետ,ում մասին ընդամենը թռուցիկ պատկերացում ունեի:
Ծանոթությունը սկսվեց նրանից,երբ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ծանոթացա վերջինիս մոր հետ,որից հետո տիկին Անահիտ Հարությունյանը /զինվորի մայրը/ պատմեց իր որդու՝ Մարտակերտի զորամասում ծառայելու մասին:
Վերոնշյալ զինվորը ծառայում է արդեն 11 ամիս և մինչ օրս չի բողոքում իր ծառայությունից:
Պայմանավորվեցինք հանդիպել և փոքր-ինչ զրուցել միմյանց հետ:Պայմանավորվածության համաձայն,այցելեցի զինվոր Սերգեյ Հարությունյանին:
Նա ինձ չէր ճանաչում,թեև գիտեր,որ այցելելու եմ իրեն:Ուրախությանը չափ ու սահման չկար:
Զրուցում էինք,երբ անցագրային կետից կանչեցին նրան:Միասին գնացինք տեսակցության համար նախատեսված սենյակ,որտեղ էլ հնչեց առաջին հարցը՝ ծառայության որակի վերաբերյալ:
Զարմանալիորեն հիացա,երբ լսեցի վերջինիս դրական և ոգևորիչ պատասխանները՝ուղղված բանակին և ծառայության որակին,մասնավորապես ապշեցի,երբ զինվորը հպարտորեն արտաբերեց,որ բանակն իր տունն է:
Նա շատ ուրախ էր իր կողքին ազնվագույն ծառայակիցներ,թև ու թիկունք դարձած հրամկազմ ունենալու համար,որոնք ամենայն ուշադրությամբ հոգում են յուրաքանչյուր զինվորի մասին,քննարկում տարատեսակ հուզող և առկա մի շարք հարցեր:
Հարկ եմ համարում նշել,որ վերջինս ուրախ է զինվորի կարգավիճակ ունենալու համար և,ըստ իր տեսանկյան,զինվորը ոչ թե կարգավիճակ է,այլ՝ տիտղոս:Նրանք պատվով են կատարում իրենց առջև դրված պարտականությունները այն գիտակցումով,որ դրա հիմքում ընկած է մեր ծնողների,քույրերի ու եղբայրների անվտանգության ապահովումը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին,զրուցակիցս սրտի մեծ ցավով հիշեց այն հայորդիներին,որոնք նահատակվեցին այդ օրերի ընթացքում:Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր կողքին է եղել պրոֆեսիոնալ հրամկազմը,որը յուրաքանչյուր առկա խնդրի տվել է անհապաղ լուծում:Չնայած նրանց միացել են նաև հարյուրավոր կամավորներ,ինչը շատ ողջունելի է,սակայն,միևնույն ժամանակ,դաժան իրադարձությունները հեշտ չէ մոռանալ:
Կամավորների հետ շփումը մեզ համար ևս մեկ առիթ էր կոփվելու և զինվորական դաստիարակություն ստանալու համար:
Ես գիտեմ,որ զինվորն իրավունք չունի գլուխ պահելու,կամ ձեռքերը ծալած նստելու:Ինքս շատ շուտ եմ հարմարվել բանակի կյանքին և անչափ երախտապարտ եմ ազատագրված Արցախում ծառայելու համար:
Զրուցակիցս,ով բավականին համեստ կեցվածքով երիտասարդ էր,հպարտությամբ նշեց,որ պատրաստ է հետագայում ևս ծառայել բանակին:
«Զինվորը չի՛ վախենում և զինվորին չե՛ն նեղացնում,պարզապես զինվորն ունի իրավունքներ և պարտականություններ,որոնց պարտավոր է ենթարկվել,-հավելեց զրուցակիցս:
Հիանալի է,երբ զինվորի կողքին կան ընկերներ,որոնք պատրաստ են աջակցել մեկը մյուսին և առավել հիանալի է,երբ նրա կողքին է հրամկազմը,որը ծնողի պես պատրաստ է օգնության ձեռք մեկնել զինվորին,նրան զինելով անհրաժեշտ գիտելիքներով և օգտակար խորհուրդներով:
«Եթե չլինեն բանակն ու զինվորը,չի՛ լինի ո՛չ ծնող,ո՛չ սիրած աղջիկ,և,ո՛չ էլ հայրենիք»:
Զրույցի վերջում զրուցակիցս իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր սպաներին,հրամանատարներին,հանձինս ՊԲ նախարար Լ. Մնացականյանին,նշելով,որ հայոց մարտունակ բանակի օրեցօր հզորացումը պայմանավորված է նման հրամկազմի աջակցությամբ:
Վերջինս բարի ծառայություն մաղթեց բոլոր զինակից ընկերներին,և,քանի որ հաշված օրեր են մնացել Ամանորին,շնորհավորեց հայ ազգի տոնը,մաղթելով խաղաղություն,կապույտ երկինք և,ամենակարևորը,անկորուստ տարի,իսկ բանակին՝ ուժ,կորով և միմիայն հաղթանակ:
Ուրախալի է,իհարկե,երբ զինծառայողն այդքան դրական է արտահայտվում բանակի և ողջ հրամկազմի մասին:Դրանք հուսադրում են և հավատ ներշնչում խաղաղ օրվա նկատմամբ:
Հեղինակ՝ Կարեն Շիրինյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



