USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տաք թեյ կին պատգամավորներին
2016-12-22 11:53:00
Տպել Տպել

ԱԺ նիստերի դահլիճը, որը նախատոնական օրերին չէր ջեռուցվել, այսօր անասելի սառն էր. որոշ պատգամավորներ ստիպված էին վերակուներով գնալ դահլիճ: Խորհրդարանի միջանցքները ևս չեն ջեռուցվում և լրագրողները ստիպված են այդ պայմաններում աշխատել:

Նիստի ընթացքում ԱԺ դահլիճում տեղերից պարբերաբար դժգոհություններ էին հնչում, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:

Որոշ բողոքներից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Շարմազանովը նկատեց. «Մի լավ լուր հայտնեմ. առաջին անգամ ԱԺ նախագահությունը ձեզ՝ կին պատգամավորներիդ կհյուրասիրի տաք թեյ, որպեսզի չլքեք դահլիճը»:

Թեյը  դուր չեկավ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, որը դժգոհեց՝ «թեյը շատ քաղցր է», ինչին ի պատասխան Շարմազանովը նկատեց. «Տժվժիկի պատմությունը մի՛ սարքեք»:

politik.am

Այս նյութը դիտել են - 827 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook