- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայաստանցիներն այս տարի ամենաշատը գերադասում են Ամանորն անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում ու Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին տեղեկացանք՝ հարցումներ կատարելով զբոսաշրջային գործակալություններում:
Էկզոտիկ երկրներից այս տարի հայաստանցիները գերադասում են Սեյշելյան կղզիները, Թաիլանդ մեկնողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա հիմնականում մարդիկ գերադասում են Ամանորն անցկացնել Իտալիայում և Իսպանիայում: Եթե նախորդ տարի Եգիպտոսը հետին պլան էր մղվել, այս տարի այնտեղ մեկնել ցանկացողների թիվը դարձյալ մեծ է:
«Հատկապես մեծ պահանջարկ ունեն Վրաստանը, Եգիպտոսն ու Էմիրությունները:
Մարդիկ մի քանի ընտանիքներով հարևան Վրաստան մեկնելու տուրփաթեթներ են պատվիրում: Դա մատչելի է, քանի որ վիզա չկա, ավիատոմսի վրա գումար չեն ծախսում: Եթե համադրենք որակն ու մատուցած ծառայությունները, գների առումով Եգիպտոսն ու Թբիլիսին մատչելի են: Էմիրությունները թեև մատչելի ուղղություն չէ, սակայն անմոռանալի տպավորություններով տոներ են մարդիկ այնտեղ անցկացնում»,- Lragir.am-ի հետ զրուցում ասաց «Շելբի տուր» ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը:
Նա միաժամանակ նկատում է, որ մարդկանց ֆինանսական վիճակն այս տարի մի փոքր վատացել է, հաճախորդների հարցումներից զգացվում է, որ մարդկանց կենսամակարդակը նվազել է: Ինչ վերաբերում է առաջարկվող ծառայությունների գնին, ապա մեր զրուցակիցն ասաց, որ նախորդ տարիների համեմատ գների բարձրացում չկա, ավելին, գների իջեցում կա՝ ի հաշիվ անորակ առաջարկների:
«Մեզ հարցնում են՝ ո՞նց կարող է պատահել, որ միաժամանակ 199 դոլարով և 370 հազար դրամով տուրփաթեթներ լինեն դեպի Թբիլիսի, մենք ասում ենք, որ դա բացատրվում է որակյալ տրանսպորտով, լավ հյուրանոցով ու սնունդով, լավ շոու ծրագրով: Այս ամենը կապ ունի գնի հետ: Եգիպտոսում միշտ խորհուրդ ենք տալիս ընտրել հինգ աստղանի հյուրանոց, որովհետև երեք և չորս աստղանի հյուրանոցներն այն որակը չեն ապահովում», ասաց Մարինա Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է հայաստանյան հանգստավայրերում Ամանորն անցկացնելու ցանկություն ունեցողներին, ընկերության տնօրենն ասաց, որ շատ հարցումներ չեն ստանում այս մասով, պահանջարկ չկա: Գուցե պատճառը հայաստանյան հյուրանոցների գներն են, որոնք հատկապես Ամանորին մեծ աճ են ունենում: Դրան զուգահեռ, մասնագետն ասում է, որ Վրաստանի համեմատ Հայաստանում սպասարկման որակը ցածր է:
«Ի՞նչ են առաջարկում թանկ գների դիմաց՝ չոր պատեր ու երկու կտոր ուտելիք: Այսինքն՝ արդարացված չէ այդ գինը: Եթե այդ գնի մեջ ներառված լինեին շատ ծառայություններ, գինն արդարացված կլիներ: Բայց 300-500 հազար դրամ մեկ անձի համար հայկական հանգստավայրերում վճարելը շատ թանկ է»,- ասաց նա:
Բացի այդ, մարդիկ գտնում են, որ հայաստանյան հանգստավայրերը մեկուսացված են, չկան ժամանցի վայրեր, հետաքրքիր շոու ծրագրեր, առևտրի կենտրոններ, որոնք տոնական օրերին ձգում են մարդկանց:
Եվ չնայած դրան, մեր հարցումները ցույց տվեցին, որ, օրինակ, Ծաղկաձորի հյուրանոցներում Ամանորի համար հիմնականում տեղերը զբաղեցված են, և մինչև հունվարի 7-ը տեղեր չկան:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



