- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Պարոն Կարապետյան, երբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կազմակերպած ձեր ասուլիսը պետք է կայանար մենք ևս որոշեցինք հարց ուղղել ձեզ: Մենք առաջարկեցինք ձեզ հանդիպել ազգային փոքրամասնությունների ակտիվ գործիչների հետ: Երեկ ուրախությամբ տեղեկացա, որ մեր առաջարկը կյանքի եք կոչել և հանդիպել եք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, սակայն զարմանալի էր, որ առաջարկ անող կազմակերպությունից՝ «Սինջար» եզդիների ազգային միավորման և ոչ մի ներկայացուցիչ հրավիրված չէր հանդիպմանը:
Պարոն վարչապետ վստահ ենք, որ դուք չեք ընտրել, թե ովքեր պետք է գան հանդիպման ձեզ հետ: Մենք նաև վստահ ենք, որ ընտրողները հստակ տեղյակ են եղել մեր գործունեությանը և տեղյակ են, որ Հայաստանի Հանրապետությունում եզդի համայնքին վերաբերվող ամենասուր խնդիրները բարձրաձայնում է «Սինջար» եզդիների ազգային միավորումը: Վստահ ենք, որ այս ամենը իմանալով հանդիպումը կազմակերպած ձեր ենթակաները ցանկացել են հեռու պահել ձեզ ճշմարտությունից: Եվ սա ինչ որ իմաստով նաև գնահատական է մեր աշխատանքին, այսինքն մենք ճիշտ ուղու վրա ենք և պետական կառույցները վախենում են մեր արդարամիտ և ճշմարտացի խոսքից:
Պարոն վարչապետ, քանի որ հնարավորություն չենք ունեցել ներկա գտնվելու հանդիպմանը մենք ստիպված ենք հրապարակային բաց նամակի տեսքով բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք իսկապես մտահագող են: Վստահ ենք, որ ձեզ տեղյակ չեն պահել այն մասին, որ Հայաստանում բնակվող եզդի կանանց մեծամասնության կրթության իրավունքը խախտվում է: Եզդի կանանց կեսից ավելին անգամ չի հասցնում ավարտել դպրոցական ուսուցման ցիկլը: Ձեզ չեն ասել, որ դա արվում է կեղծ ավանդապաշտության անվան տակ և ՀՀ ԿԳՆ ամենաթողության պատճառով: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ ձեզ չեն ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խախտում է եզդի երեխաների կրոնի ազատության իրավունքը, երբ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի միջոցով իրականացվում է քրիստոնեության քարոզ և ոչ քրիստոնյա զանգվածի կրոնափոխություն: Իհարկե մենք կարծում ենք, որ ցանկացած մարդ ազատ է իր կրոնի ընտրության հարցում, սակայն երբ այս կամ այն կրոնը փաթաթվում է դեռևս չձևավորված պատանիների վիզին՝ մեզ համար անընդունելի է: Անընդունելի է, որ դա արվում է աշխարհիկ պետության դպրոցներում և օրենքի կոպտագույն խախտմամբ:
Պարոն վարչապետ իհարկե վստահ ենք, որ դուք որևէ վախ չունեք ուղիղ և ճշմարիտ խոսք լսելու, սակայն խնդրում ենք, ձեր ենթականերին խորհուրդ տալ չվախենալ մեր աշխատանքից: Չփորձեն վախեցնել, լռեցնել: Թող փորձեն լսել և որոշակի գաղափարներ կյանքի կոչել, որոնք վստահաբար ի փառս Հայաստանի Հանրապետության են, որի հպարտ քաղաքացիներն ենք մենք:
«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ՝ Բորիս ուրազի
Եզդիների իրավունքների խախտման մասին տեսանյութում
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



