- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այն օրից ի վեր, ինչ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ազատեցին աշխատանքից, նրա մոտ նկատելի է խիստ տարօրինակ վարք: Մի շարք բարդույթների առկայությամբ հանդերձ Աշոտյանն այդպես էլ չի կարողանում ինքնադրսևորվել այս նոր պայմաններում, և ցանկացած բան, ինչ նա ձեռնարկում է, պսակվում է անհաջողությամբ: Դա էլ իր հերթին բերում է որոշակի տրամադրություն և մտածողության փոփոխության:
Ահա հենց այդ փոփոխված մտածողության գոհարներն են, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են նրա ֆեյսբուքյան էջում՝ երկար ու կարճ գրառումների տեսքով:
Այսօր էլ նա մի շարադրանք էր հրապարակել, որում առկա էին եղանակային փոփոխության հետևանքները, ինչպես նաև Աշոտյանի օրգանիզմում կալորիականության ավելցուկի հետքերը, ինչի մասին հեղինակն անձամբ էր խոստովանել:
Բայց ամենահետաքրքրականն այն է, որ Արմեն Աշոտյանը սկսել է արտահայտվել ալեգորիաներով: Ինչ-որ թափանցիկ ակնարկներ է անում, համեմատության եզրեր է որոնում և դրանց վրա կառուցում է իր դատողությունների ավազե տնակները:
Օրինակ, այսօր նա ընկել է ձյան տակ, հետո տուն է հասել, չորացել է, դառը սուրճ է խմել և բազմոցին նստած՝ որոշել է հեռուստացույց դիտել (հետաքրքիր է, ինչո՞ւ է Աշոտյանը կարծում, թե իր անձնական կյանքը, իր առօրյան պիտի հետաքրքիր լինեն Facebook-ի հանրույթին, որ մեծահոգաբար կիսվում է նրա հետ իր ինտիմակենցաղային դրվագներով, բայց սա այլ խոսակցության թեմա է, որին մեկ այլ առիթով կանդրադառնանք):
«Վերցնում ես «պուլտը» ու երբ փորձում ես փոխել ալիքները, երեխաներիդ խնդրող-պնդող-ծակող-կտրող հայացքներից հասկանում, որ ավելի լավ է չմտնել տեղեկատվական պատերազմի մեջ նոր սերնդի հետ ու լուռ հետևել, թե հերթական անիմաստ անիմացիոն զավեշտը երբ է ավարտվելու:Այդ պահին հասկանում ես, որ տղերքդ մեծացել են ու մասնակի իշխանափոխություն իրականացրել: Բազմոցի վրա քո սիրած տեղը դեռ քոնն է, բայց հեռուստացույցի «պուլտը»՝ արդեն չէ»,- գրում է նա:
Այն, որ Արմեն Աշոտյանն իրեն պարտված է զգում տեղեկատվական պատերազմում, դա նորություն չէ:
Վերջին հաշվով, նրա հրաժարականը պայմանավորված էր ոչ միայն վատ աշխատանքով, այլև ԶԼՄ-ների անխնա հակահարվածներով, որն ավարտվեց նախարարի կապիտուլյացիայով:
Բայց Աշոտյանը ընկճված է նաև նոր իրողության պայմաններում՝ ակնարկելով մասնակի իշխանափոխություն իրականացման մասին, որի արդյունքում ինքը կրկին երկրորդ պլանում է:
Իսկ ամենասարսափելին այն է, որ կառավարման վահանակն արդեն իր ձեռքերում չէ: Հիմա նա կառավարել չի կարող, հիմա առավելագույնը, ինչի մասին կարող է երազել, դա մի փոքրիկ տեղն է մեծ բազմոցի վրա, որտեղ դեռ կարելի է կուչ գալ, ծածկվել ծերունական ծածկոցով ու խմել իր կյանքի պես դառը սուրճը:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



