- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ոստիկանության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն առավել քան հայտնի է, այնպես որ հազիվ թե կարիք կա դրա մասին լսել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, առավել ևս, որ վերջինս չի կիսում մեծամասնության կարծիքը: Սա էլ է հասկանալի. Շարմազանովի եղբայրը, մի քանի ազգականներ ոստիկաններ են, պետք է պահպանել համազգեստի պատիվը: Սակայն պատիվը պաշտպանելու տարբեր եղանակներ կան, և Շարմազանովը ընտրել է դրանցից ամենաանհարմարը:
Այսօր Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա հայտարարեց, որ դրական է գնահատում վերջին տարիներին ոստիկանության համակարգում կատարված փոփոխությունները, իսկ հետո հավելեց, թե՝ մենք պետք է փոխենք այն վատ վերաբերմունքը, որ կա որոշ մարգինալ շրջանակներում մեր ոստիկանության նկատմամբ:
Շարմազանովի դատողությունների ուղեծիրը պտույտներ է տալիս ժամանակի սլաքին հակառակ: Նա չի ասում, թե որտեղից է ծնունդ առնում այդ վատ վերաբերմունքը, բայց վրդովվում է նրանից, որ այն կա: Հետո ԱԺ փոխխոսնակն էլ ավելի հեռուն է գնում և բերում է բոլոր կարգի օրինակներից ամենաանհաջողը: «Երբ մեկի տուն գող է մտնում, երբ որևէ մեկն օգնության կարիք է ունենում, անմիջապես հիշում են ոստիկանությանը, սակայն երբ գալիս է ոստիկանի աշխատանքը գնահատելու պահը, բոլորը մոռանում են»:
Հավանաբար, Էդուարդ Շարմազանովը մոռացել է, որ ոստիկանության համակարգը գոյություն ունի այդ նույն քաղաքացիների միջոցների հաշվին և նրա միակ պարտականությունը նրանց շահերի ու իրավունքների պաշտպանությունն է: Իսկ ոստիկանների աշխատանքի գնահատումը ևս հասարակության լիարժեք իրավունքն է: Ու եթե այդ գնահատականը ցածր է, ապա միշտ և բոլոր դեպքերում մեղավորը ոչ թե քաղաքացիներն են լինելու, այլ ոստիկանությունը, քանի որ այդպես է իրերի հաջորդականությունը և ոչ երբեք՝ հակառակ կարգով:
Բայց եթե Շարմազանովի պատկերացումներն այլ են, կնշանակի գողության կամ դժվարությունների դեպքում նա օգնության չի կանչում ոստիկաններին, օգտվում է այլ կարգի ծառայություններից, որովհետև կարելի է համակարծիք չլինել, բայց գոնե ադեկվատ լինել անհրաժեշտ է:
Ի դեպ, ի գիտություն Շարմազանովի հիշեցնենք, որ վերջին ամիսներին ոտիկանության համակարգից նշանակալի հոսք է նկատվում, իսկ Ոստիկանության ակադեմիայում այս տարի դիմորդների թիվը խիստ պակասել է: Սրա մեղավորը դարձյա՞լ շարքային քաղաքացիներն են, թե՞ խնդիրը ներսից է գալիս:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



