- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Արդեն 20 տարի Ֆրանսիայում ապրող հասարակական գործիչ, գործարար Արման Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ լինելով Հայաստանից և երկար տարիներ ապրելով սփյուռքում՝ տեսնում է այն մարտահրավերները, որ կան սփյուռքում և սփյուռքը Հայաստանին կապելու գործում:
Նա նշեց, որ լինելով ֆրանսահայ համայնքի հետ մշտական և ակտիվ շփման մեջ, տեսնում է նրանց կողմից ցանկություն ՝ մասնակից լինելու նաև Հայաստանի առօրյա կյանքին:
Խոսելով Հայաստանի և սփյուռքի հայտնի գործիչների կողմից սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին Արման Ավագյանը նշեց «Վերջերս Նախագահ Սարգսյանն էլ հետաքրքիր կոչերով դիմեց սփյուռքին, և վարչապետը ևս իր տված վերջին հարցազրույցում կարևորեց սփյուռքի հետ հարաբերությունների սերտացումը: Լինելով Ֆրանսիայում և մասնակցելով այստեղի ժողովրդավարական, քաղաքական գործընթացներին՝ ինձ համար շատ կարևոր է, որ էլ ավելի առողջ մթնոլորտ ստեղծվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Բայց այստեղ խնդիրը պետք է լինի ոչ թե որպես ընդդիմադիր հանդես գալը, այլ պետք է լինել էլ ավելի արդարություն հաստատող, որպեսզի սփյուռքը ևս համոզվածություն ունենա, որ Հայաստանն առաջ է գնում»:
Հիշեցնենք, որ կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, խոսելով սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին, տեղեկացրեց, որ գործընթաց են սկսել, որի նպատակն է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին Հայաստան բերել սփյուռքի հայրենակիցներին և թույլ տալ նրանց մասնակից լինել ՀՀ գործընթացներին՝ սեփական ներդրումն ունենալով ժողովրդավարության հաստատմանը։
Արման Ավագյանը նշեց, որ նախաձեռնվող գործընթացը միջոց է՝ ազդելու Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը. «Նախաձեռնողները հանրաճանաչ են, հանդես են գալիս անկողմնակալ, և գործընթացն էլ անկողմնակալության հիմքի վրա է դրված: Ես միայն միանում եմ նախաձեռնությանը»:
Նրա պատկերացմամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սփյուռքից որպես դիտորդներ ներգրավված անձինք չպետք է քաղաքական երանգներ տան գործընթացին, պետք է մշտապես մնան անկողմնակալ:
«Այո, պետք է լինել ընտրատեղամասերում, հետևել ընտրությունների գործընթացին»,- ասաց նա:
Արման Ավագյանը նաև նկատեց, որ իշխանությունների կողմից միտում կա, եթե ոչ հարյուր տոկոսանոց, գոնե մասամբ, նորմալ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու:
«Բայց չպետք է ընտրությունները շահարկման առարկա դարձնել, սա այն խնդիրը չէ: Նախաձեռնությունը պահանջում է դիտորդի անկողմնակալ մոտեցում: Եթե դա պետք է ընդունի նոր երանգներ, նոր հնարավորություններ ընդդիմադիր հայացքներ առաջ տանելու համար՝ զուտ նրա համար, որ ընդդիմադիր լինեն, ո՛չ: Ես չեմ համարում, որ մենք ազգովի պետք է լինենք ընդդիմադիր: Ո՛չ, այսօր մենք ազգովի պետք է ստեղծենք միավորվելու հնարավորությունը, որը պետք է հիմնված լինի փոխադարձության մեջ»,-ասաց նա։
Արման Ավագյանը նշեց, որ ինքն էլ սիրով կմիանա նախաձեռնությանը, քանի որ ներգրավված լինելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ուղղված գործընթացներում՝ կարծում է, որ սփյուռքահայը չպետք է Հայաստան գա միայն զբոսաշրջային կամ գումար տալու նպատակով, այլ պետք է նաև մասնակից լինի երկրի զարգացմանը։
«Այսօր Հայաստանը կարիք ունի ոչ թե սփյուռքի օգնությանը, այլ համագործակցությանը, որ կարողանանք հաջողություններ գրանցել նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ասաց նա՝ նկատելով, որ ինչքան քաղաքականացնում են Հայաստան-սփյուռք դեբատը, այնքան վանում են ներդրումների պոտենցիալը, իսկ իրականում կարիք կա սերտացնելու սփյուռք-Հայաստան երկխոսությունը:
Հռիփսիմե Հովհաննիսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



