- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այսօր «Նաիրիտ»-ի ցույցերը համակարգող խումբը ՀԷՑ-ի բաժնետեր Սամվել Կարապետյանին բաց նամակ է հղել, որը ներկայացնում ենք ստորև
Բաց նամակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր և բարերար Սամվել Կարապետյանի
Հարգելի պրն Կարապետյան,
Ձեզ են դիմում «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները՝ հուսալով, որ կընդառաջեք մեր կոչ-խնդրանքին։
Ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի՝ 2015թ ապրիլի 7-ի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմումը նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց, և գործարանը սնանկ ճանաչվեց:
Վճիռն անսպասելի և անասելի ցավոտ էր մեր՝ նաիրիտցիներիս համար, որոնք մի ամբողջ կյանք են ապրել Նաիրիտում, իրենց անտրտունջ և նվիրված աշխատանքով Հայաստանի պատիվը մշտապես բարձր են պահել խորհրդային և միջազգային շուկաներում «Նաիրիտ»-ի բարձրակարգ կաուչուկի արտադրանքով։
Ինչպես գիտենք, բոլորովին վերջերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը, ժամը 15։00-ն։
Հայտնի է, որ վերջին ամիսներին ասպարեզում են Նաիրիտում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն Նաիրիտի սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և Նաիրիտը վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ Նաիրիտը կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից։
Բոլորին է հայտնի Ձեր կողմից ծավալվող բարեգործական նախաձեռնությունները հանուն Հայաստանի և Արցախի բարօրության, ինչի մասին են վկայում Ձեզ շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը և բազմաթիվ պարգևները՝ ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար։
Հաշվի առնելով Ձեր հնարավորությունները, չուրանալով Ձեր հայրենասիրական նկրտումները՝ խնդրում ենք՝ ժամանակավորապես դադարեցնել Նաիրիտ գործարանի սնանկության վճիռը՝ մինչև մրցույթի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։ Հայտարարված մրցույթն ու դրա արդյունքում ստեղծվող հնարավորություները՝ Նաիրիտը վերականգնել և վերաթողարկել վերստին՝ կարող է իրականանալ միայն Ձեր կողմից այդ վճիռը ժամանակավորապես կասեցնելու դեպքում, ինչի հնարավորությունը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր՝ բնականաբար ունեք։
Հակառակ դեպքում, վստահ ենք, ձևավորվելու է կարծիք, ըստ որի՝ Ձեր անմիջական մասնակցությամբ և պատճառով է արդյունաբերական նախկին հսկան կորցրել իր հնարավորությունը՝ վերականգնելու իր երբեմնի համբավը։ Արդեն հնչում են մենաբանություններ, որ Ձեզ օգտագործում են' Նաիրիտի հանցավոր թալանը իրագործողներին կոծկելու համար: Եվ կամ Դուք կատարում եք օտար պետության պատվերը' Հայաստանի տնտեսական թուլացմամբ' այն ավելի վերահսկելի և կախյալ դարձնելու:
Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև. մի կողմում գործարանի, նաև երկրի թալանն իրականացրած մի քանի կարկառուն պաշտոնատար անձինք են, մյուս կողմում' հազարավոր նաիրիտցիները, որոնց համար Նաիրիտը և՛ հարազատ տուն է, և՛ աշխատելու ու երկիրը շենացնելու հնարավորություն: Ապացուցեք, որ Ձեզ համար երկրի շահն է առաջնային, որ Դուք իսկապես մտահոգ եք երկրի տնտեսական առողջացմամբ, բարի կամք ցուցաբերեք և Նաիրիտի սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցրեք, որով հնարավոր կլինի հայտարարված մրցույթը հասցնել իր տրամաբանական ավարտին։
Ակնկալում ենք, որ որպես հայրենասեր հայորդի՝ թույլ կտաք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը դառնա անկյունաքար Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Նաիրիտի համակարգող խումբ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



