USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 06 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուժերի համատեղումն անակնկալ կմատուցի իշխանության ծրագրերին
2016-12-04 21:31:00
Տպել Տպել

«Lragir.am»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը
ՔՊ, ԼՀ և Հանրապետություն կուսակցությունները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու միասնական ձևաչափի հետ կապված։ Մանրամասները խոստանում են հրապարակել դեկտեմբերի 12-ին։ Կարծում եք՝ ՏԻՄ ընտրություններից հետո կուսակցությունները դաշինքներով մասնակցելու անhրաժեշտությո՞ւն առաջացավ։
Միասնական ձևաչափով ընտրություններին մասնակցելը մի քանի պատճառ ունի: Ամենակարևորը, կարծում եմ, հանրության կողմից եկող պահանջն է և այն հաստատումը, որ հանուն Հայաստանի շահերի կան ուժեր, որոնք կարող են ողջամիտ գնահատել իրավիճակը և գտնել համագործակցության ընդհանուր եզրեր՝ զսպելով իշխանական ուժերի անհագուրդ ախորժակը: Մենք համոզված ենք, որ սա այն համագործակցությունն է, որը բխում է մեր քաղաքացիների շահերից և ապացուցում, որ Հայստանում դեռ կան ուժեր, որոնք կարող են վեր կանգնել կուսակցական առանձին շահերից՝ հանուն մեծ նպատակների:
ՏԻՄ ընտրություններն ընդամենը վերահաստատեցին ԼՀ-ի համոզմունքը, որ ՀՀԿ-ն պատրաստ չէ զիջել իշխանության որևէ օղակ կամ որևէ մաս, անգամ եթե ակնհայտ է, որ չունի մեծամասնության աջակցությունը: Ես կարծում եմ, որ մեր գործընկերները ևս համոզվեցին վանաձորյան իրավիճակից, որ ՀՀԿ-ն, տարիների ընթացքում իր ձեռքում կենտրոնացնելով հնարավոր բոլոր վարչական և ֆինանսական միջոցները և ստեղծելով տարածքային ռեյտինգային ընտակարգը, այն «կարել է իր հագով», և միայն ուժերի համատեղումն անակնկալ կմատուցի իրենց ծրագրերին: Կասկած չունեմ, որ իշխանություններն անելու են ամեն բան, որպեսզի այս միասնությունը տեղի չունենա, քանի որ այն չտեսնված անցանկալի է իշխանության համար: Նրանք Վանաձորում արդեն ըմբոշխնում են մեր քաղաքական հեռատեսության արդյունքները: Ես համոզված եմ, որ իշխանությունը և իր արբանյակները ջանք չեն խնայելու կազմաքանդել իրենց համար այս անցանկալի միասնությունը, և դեռ տարբեր իրավիճակների ու այսպես կոչված «վերլուծությունների» ականատես կլինենք, բայց ես վստահ եմ, որ հավաքված ուժերը գիտակցում են այս ամենը և պատրաստ են մարտահրավերների՝ իրենց թիմերով հանդերձ:
Հնարավո՞ր է երեք կուսակցությունները ձևավորեն մեկ կուսակցություն:
Մեկ կուսակցություն ձևավորելը չի կարող լինել ինքնանպատակ: Այն կարող է լինել բացառապես արդյունք այն համագործակցության, որը պետք է հասունանա համատեղ աշխատանքի շնորհիվ՝ համագործակցության շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երեք ուժերը ունեն տեսանելի տարբերություններ թե ընտրողների, թե արտաքին քաղաքականության պատկերացումներում: Սակայն մեկ բան գոնե ինձ համար ակնհայտ է՝ մենք ի վիճակի ենք բացեիբաց քննարկելու յուրաքանչյուր կողմին անհանգստացնող յուրաքանչյուր հարց, համաձայնվելու ընդհանրությունների շուրջ և շարունակելու եզրեր գտնել տարբերությունների հարցում: Հետագա համատեղ աշխատանքը 2017-ի ընտրություններից հետո միայն կարող է գալ փաստելու՝ որքանով է այդ գաղափարը համապատասխանում իրողություններին: Այս պահին կա փոխադարձ կամք՝ համագործակցելու win-win տարբերակին հասնելու համար ու ստեղծելու ամուր և արդյունավետ պլատֆորմ երկարաժամկետ համագործակցության համար՝ հավատարիմ մնալով կուսակցությունների տեսլականներին և համոզմունքներին:
Ամենաշատ քննարկվող թեման այն է, որ գաղափարախոսական առումով այդ ուժերը ունեն տարբերություններ, մեկը ընդգծված արևմտամետ է, մյուսը և...և-ի կողմնակից և այլն։ Կարծում եք՝ պարտադի՞ր չէ դաշինքներ ձևավորելիս գաղափարախոսական նույնությունը։
Եթե չլինեին գաղափարական տարբերություններ, այս կուսակցություններն ի սկզբանե առանձին գործունեություն չէին ծավալի: Երբ նոր էինք հիմնադրում Լուսավոր Հայաստանը, բոլորը խոսում էին նմանությունների մասին և քննադատում նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը: Հիմա, երբ համագործակցության մասին ենք խոսում, մամուլը քննարկում է մեր տարբերությունները: Ես համարում եմ դա մեր հաջողությունը, որ, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ մենք իրապես տարբեր տեսլական և գաղափարախոսություն ունեցող ուժեր ենք: Հնարավոր է արդյոք համագործակցություն տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժերի մեջ... Իհարկե, հնարավոր է, և համագործակցությունը հենց տարբերություն ունեցող ուժերի պարագայում է ակտուալ, երբ գտնում ես ընդհանուր եզրեր, բարձրաձայնում տարբերությունների մասին և քննարկում հակասությունները, եթե կան այդպիսիք: Ըստ էության՝ մենք ունենք տարբերություններ, սակայն դրանք հակասական չեն: Նախ և առաջ, որևէ ուժ իրեն «մետ»-ության մեջ չի տեսնում, և բոլոր ուժերի համար Հայաստանի շահերը առաջնային են: Սա էական ընդհանրություն է, որը հնարավոր է դարձնում քննարկել յուրաքանչյուր հարց: Ուժերից որևէ մեկը կողմ չէ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, և հայտնի քվեարկության ժամանակ ֆիքսել է իր դիրքորոշումը: Որևէ մեկը դեմ չէ, որ Հայաստանում զարգանա ժողովրդավարությունը, և դատական, օրենսդիր և գործադիր մարմինները հանդիսանան որպես զսպող և հավասարակշռող օղակներ: Դուք կոչում եք սա արևմտամետ, քանի որ արևմտյան և մասնավորապես, եվրոպական երկրներն են հաջողել այս մոդելի արդյունավետ կիրառումը, չնայած որ այստեղ ընդամենն ամփոփված են ապացուցված արդյունավետ պետական կառավարման մեխանիզմները: Այո, մենք չենք տեսնում Հայաստանի զարգացումը ԵԱՏՄ-ում, պատկերացնում ենք Հայաստանը որպես եվրոպական մոդելի երկիր և տեսնում ենք Հայաստանի շահերը եվրոպական ասոցացման ու հարաբերությունների խորացման մեջ: Մեր գործըկերները ևս չեն տեսնում Հայաստանի զարգացումը ԵԱՏՄ-ում, իսկ Հանրապետություն կուսակցությունը կիսում է մեր պատկերացրած զարգացումը: Կարծում եմ, որ սա բավարար հիմք է՝ ստեղծելու այնպիսի պլատֆորմ, որը հիմք կհանդիսանա այս ուժերի ամուր և արդյունավետ համագործակցության համար:
Այս դաշինքը ընտրություններին հաղթելու նպատա՞կ ունի, թե պարզապես խորհրդարանում խմբակցություն ունենալու։
Այս դաշինքի նպատակը հեռահար է, ողջամիտ և իրատես: Մենք ստեղծում ենք մեր ստացած քվեն պահելու բոլոր մեխանիզմները և պայքարելու ենք ամեն քաղաքացուն հասնելու և մեր ընտրողը դարձնելու համար: Դրա բարդությունը հստակ գիտակցում ենք, միևնույն ժամանակ ջանք չենք խնայելու Հայաստանում իրավիճակ փոխել՝ ընտրությունների միջոցով ստանալ ժողովրդի վստահությունը և տեր կանգնել յուրաքանչյուր քվեին: Մենք ունենք դրա փորձը, գիտենք ինչպես աշխատել, և վստահաբար ասում եմ, որ որևէ քվե, որ կվստահվի մեզ, ուղղակիորեն ուղղված է իշխանության փոփոխությանը հասնելուն՝ ստացված քվեների չափով: Կլինի այն իշխանափոխության հասնելուն համարժեք՝ կունենանք իշխանափոխություն:
Հնարավո՞ր է՝ մինչև ընտրություններ համագործակցության դաշտն ընդլայնվի, նաև այլ ուժեր միանան։
Այս ուժերը պատրաստ են քննարկել յուրաքանչյուր այլ ուժի միանալու առաջարկ և կոնսենսուսով գալ փոխադարձ ընդունելի հայտարարի: Մենք հստակ պատկերացնում ենք մեկ-մեկու դիրքավորումները քաղաքական դաշտում, և պետք է ասեմ, որ պատկերացումներն ու ընկալումները քաղաքական դաշտում առկա ուժերի վերաբերյալ հիմնականում համապատասխանում են, ինչն էլ իր հերթին հնարավոր է դարձրել բաց լինել առաջարկների համար և գալ համաձայնության կոնսենսուսի միջոցով՝ այլ ուժերի հետ համագործակցելու հարցում: Միևնույն ժամանակ, մենք նաև լիարժեք պատրաստ ենք ԼՀ-ՔՊ-Հանրապետություն ձևաչափով մասնակցելու ընտրություններին և աշխատելու հանուն Հայաստան պետության կայացման և ժողովրդավարության հաղթանակի մեր երկրում:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1110 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook