- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հայաստանում կարծես ձեւավորված կարգ է, որ երբ որեւէ յուրային բարձրաստիճան պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, նրան չնեղացնելու համար նշանակում են կա՛մ որեւէ երկրում դեսպան, կա՛մ էլ ՀՀ նախագահի խորհրդական: «Պատվավոր թոշակառուների» ակումբի վերածված ՀՀ նախագահի խորհրդականների փունջը բաղկացած է 9 հոգուց, որի մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: «Ժողովուրդ»-ը, ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին այդ պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը, փորձեց պարզել, թե ով է ՀՀ նախագահի «ամենաունեւոր» խորհրդականը:
Այսպիսով՝ ըստ հայտարարագրերի՝ ՀՀ նախագահի ամենաունեւոր խորհրդականը Ալիկ Սարգսյանն է: Վերջինիս կարիերայի գագաթնակետը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն էր: Այդ պաշտոնում նա նշանակվեց 2008-ի մայիսին, իսկ մինչ այդ՝ սկսած 2000 թվականից, զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը:
Ալիկ Սարգյանը՝ որպես ոստիկանապետ, պաշտոնավարեց մինչեւ 2011 թվականի նոյեմբերը, իսկ պաշտոնանկությունից անմիջապես հետո համալրեց Ս. Սարգսյանի խորհրդականների շարքը: Այս պաշտոնյայի՝ 2011 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 120 մլն դրամ եւ 70 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը գոյացել է միայն աշխատավարձից, ավելի քան 5 մլն դրամ է եղել: Իսկ արդեն 2015 թվականին Ալիկ Սարգսյանի դրամական միջոցները աճել են մոտ 20 մլն դրամով:
Նախկին ոստիկանապետը հայտարարագրել է 140 մլն դրամ եւ ավելի քան 54 հազար դրամ, իսկ եկամտի չափը, որը կրկին գոյացել է աշխատավարձից, կազմել է մոտ 27 մլն 500 հազար դրամ: Սերժ Սարգսյանի 9 խորհրդականներից ամենաքիչ միջոցները հայտարարագրել է Վարդան Խաչատրյանը: Նա 2000 թվականից մինչեւ 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Պաշտոնանկությունից հետո նշանակվել է Ս. Սարգսյանի խորհրդական եւ մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: 2015 թվականին ներկայացված հայտարարագրից պարզում ենք, որ այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են ընդամենը 3 մլն դրամ, իսկ եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, ավելի քան 9 մլն դրամ է:
Հիշեցնենք, որ նախարարական պաշտոնավարման շրջանում Խաչատրյանը մի քանի անգամ աղմկոտ պատմությունների մեջ ընկավ, որոնք հիմնականում կապված էին գիշերային ակումբներ այցելելու նրա նախասիրության հետ:
Գուցե հենց գիշերային ակումբնե՞րն են այս պաշտոնյայից տարել իր գումարները, որովհետեւ 2011-ին նա ունեցել է 15 մլն դրամ եւ 35 հազար դոլար:
Վահագն Հակոբյան
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



