USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Նայիր աչքերիս մեջ». Միհրան Պողոսյանը` ԴԱՀԿ ներկայիս պետին. «Ժողովուրդ»
2016-11-29 22:52:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիք ունի։ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնատար Արմեն Հարությունյանի ընտրությունը կատարվել է հենց Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ։

Ըստ տեղեկությունների՝ այսկերպ օֆշորային սկանդալում հայտնված և դրա հետևանքով ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած նախկին պաշտոնյան հաշվարկել է, որ իրեն հավատարիմ մարդուն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ աղմուկի դադարից հետո ավելի հեշտ կվերադառնա նախկին աթոռին։ Սակայն իր հաշվարկներում սխալվել է։

Արմեն Հարությունյանը ժամանակից շուտ է հարմարվել պետի կարգավիճակի հետ և սկսել է մեկիկ-մեկիկ համակարգից հեռացնել Պողոսյանի կադրերին՝ այդպիսով ցույց տալով, որ չի պատրաստվում տեղը կրկին զիջել։

 Լուրեր կան, որ վերջերս ԴԱՀԿ աշխատակիցներից մեկի հոգեհանգստի արարողության ժամանակ Պողոսյանը ցուցադրաբար իր մոտ է կանչել Արմեն Հարությունյանին և հորդորել՝ նայի աչքերիս մեջ, ապա խորհրդավոր լռել է»։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս լուրերի շուրջ մեկնաբանություն ստանալ Միհրան Պողոսյանից, սակայն ապարդյուն»:
Այս նյութը դիտել են - 988 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook