USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանրամասներ Քանաքեռում տեղի ունեցած սպանությունից. Կասկածյալը կին է ...
2016-01-12 00:19:00
Տպել Տպել

Երեւանի Պարույր Սեւակի 1 շենքի բնակարաններից մեկում հունվարի 11-ին 59-ամյա Աշոտ Օվոյանի մահվան դեպքիցNEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մահվան գործով արդեն կա կասկածյալ, որը կին է:

Նախնական տեղեկություններով` հունվարի 8-ին Աշոտ Օվոյանը հյուրեր է ունեցել, որոնց հետ կերուխումը վերածվել է վիճաբանության: Սեղանակիցներից մի կին, վիրավորվելով իր հասցեին հնչած հայհոյանքից, դանակով հարվածել է  նրան`պատճառելով վնասվածք: Այս միջադեպից օրեր անց` հունվարի 11-ին նրան հայտնաբերել են սեփական բնակարանում մահացած` բռնության հետքերով:

Չնայած այս միջադեպին, իրավապահների շրջանում կասկածներ կան, որ դանակի հարվածից Օվոյանը չէր կարող մահանալ:  Նախաքննությունը շարունակվում է, մանրամասները պարզվում են: Նշենք, որ կասկածյալը 41 տարեկան է:

Հիշեցնենք, ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 11-ին Երեւանի Պարույր Սեւակի 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր  տանտիրոջ դին`  բռնության հետքերով:

Ավելի ուշ պարզվել էր, որ նա  59-ամյա Աշոտ Օվոյանն է, որը միայնակ էր ապրում:NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի մորաքրոջ տղան, որը չցանկացավ հրապարակել իր անունը հայտնել էր, որ Աշոտ Օվոյանի կինը մահացած է, 20-ամյա որդին ապրում է մորաքրոջ հետ: Օվոյանը շինարար էր:

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ տղամարդու դին հայտնաբերվել  է կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

 
Այս նյութը դիտել են - 1803 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook