- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր, թե ինչպես է Ջունգլը՝ Գեւորգ Սարգսյանը Երեւանի փողոցներից մեկում անմարդկային ծեծի ենթարկել իր կնոջը՝ մազերից քարշ տվել փողոցով մեկ:
Ընդ որում, Գեւորգ Սարգսյանը անցյալ տարի ծեծից մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրյալներից է: Ինքը՝ Ջունգլը հիմա հիվանդանոցում է:
Aravot.am-ը զրուցեց նրա քրոջ՝ Նունե Հովսեփյանի հետ: Նրա խոսքերով՝ Ջունգլը մինչեւ ազատազրկումը նորմալ է եղել, հետո քիչ-քիչ հոգեկան խնդիրներ են նկատել. «Շատ սիրելով իր կնոջը՝ սկսել է ահավոր խանդել, նույնիսկ էլեկտրասյանը խանդում էր: Իր հոգեկանը խանգարվել է: Ես երեկ քաղմասում էլ եմ ասել: Ասեցի՝ անկախ նրանից, թե կինն ինչ աստիճանի մեղավոր է, դուք ձեզ թույլ կտա՞ք փողոցում ծեծել ձեր կնոջը: Բոլորդ էլ ձեր պատերն ունեք, ձեր պատերի մեջ ձեր հարցերը կլուծեք, ճի՞շտ է: Ուրեմն ինչ եք եզրակացնում, որ այս մարդն ադեկվատ չի, հիվանդ է, նորմալ մարդ չի, իր հոգեկանը խանգարված է արդեն, ես իրեն բուժման եմ տալու»:
Նունե Հովսեփյանը պատմեց, թե ինչն է եղել պատճառը, որ եղբայրը փողոցում այդպես է վարվել իր կնոջ հետ:
Նա ասաց, որ ֆեյսբուքում ինչ-որ մի տղամարդ «լայք» է դրել կնոջ լուսանկարին, դա էլ դարձել է հերթական վեճի պատճառը. «Գեւորը իր հետ շատ մեղմ է խոսացել, Գեւորը ոչ խփել է, ոչ բան, ոչ անպատիվ խոսք է ասել, ոչ հայհոյանք է տվել: Քանի որ առավոտյան վիճել են, գնացել է՝ բարիշելու նպատակով: Կինն էլ իրենից պակաս չի, դու գիտես քո մարդու խասյաթը, գիտես, որ ոչ աջ կնայի, ոչ ձախը, կանի այն, ինչ ինքը ճիշտ է համարում»: Քույրը պատմեց, որ սա իրենց ընտանեկան վեճի ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, մի քանի անգամ զգուշացրել են կնոջը, որ ավելի լավ է բաժանվեք. «Ասեցի՝ Հասո ջան, մի օր կտա՝ կմնաս թեւի տակը, հել գնա հորդ տուն, դուք չեք կարողանում միասին ապրել: Ես քույրն եմ, հո չեմ ուզի, որ իրենց երկու մատղաշ երեխեքը մնան, ծնողները բաժանված ապրեն, բայց իրենք չեն կարողանում իրար հետ ապրել: Եթե մի օր բարիշեն, հաջորդ օրը պարտադիր կռիվ է»:
Նունե Հովսեփյանը բացատրում էր, որ Ջունգլը բռնցքամարտիկ է, կարող է մի օր նյարդայնանա ու անդառնալի հետեւանքներ լինեն, ուստի կինը պետք է «տոն չտար», որ ամուսինը խանդեր:
Նունե Հովսեփյանը մեղադրեց նաեւ եղբոր «ընտանեկան, անձնական հարցերի մեջ» մտած Զառա Հովհաննիսյանին. «Զառան չգիտես որտեղից էր հայտնվել, իբր թե պատահական է եղել:
Հարգելի Զառա, արդյո՞ք ձեր ընտանիքում ամեն ինչ կարգին է, ավելի լավ է դուք ձեր ծակուծուկը փակեք…Քո տան զիբիլները մաքրիր, աղջի՛կ ջան, ուրիշի ընտանիքով ինչի ես հետաքրքրվում…Ի՞նչ ես ուզում, ջահել ընտանիք է, ինչի՞ ես խայտառակում, դու ինչի՞ց ես տեղյակ: Դու տեսնում ես, որ կնոջ հետ է, ինչի՞ ես գցում ինտերնետները՝ ավելի խայտառակելու նպատակո՞վ: Դե որ էդպես է, Աստված էլ թող քեզ խայտառակի»:
Ըստ Նունե Հովսեփյանի, Զառա Հովհաննիսյանը բոլորովին էլ պատահական չի հանդիպել այդ փողոցում, նրան ուղարկել են:
Aravot.am-ը զրուցեց նաեւ Զառա Հովհաննիսյանի հետ։
Սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել հայտարարությունը՝ նշելով որ ոչինչ չունի ասելու։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ Հ.Գ. Կնոջը ծեծի ենթարկելու դեպքից հետո՝ շաբաթ լույս կիրակի գիշերը, «Ջունգլ»-ին (Գևորգ Սարգսյան) դանակահարված վիճակով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այստեղից տեղեկացրել են, որ այժմ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է:
aravot.am
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



