- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երկու դրդապատճառ է տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ սփյուռքի գործիչներին այսուհետ ավելի մեծ լիազորություններ կտրվեն:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ենիգոմշյանը նշեց, որ առաջին պատճառը սփյուռքից գումարներ բերելն է Հայաստան, երկրորդը՝ սփյուռքի՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ օրեցօր ավելի սթափ գիտակցության դեմն առնելը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարում հնչած ելույթում հայտարարել էր. «Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։
Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց և ինչը՝ ոչ»:
Ալեք Ենիգոմշյանը նկատեց, թե Սերժ Սարգսյանը նոր բան ապացուցելու կարիք չունի. այս տարիների ընթացքում, այդ թվում նաև 2008-ից առաջ, նա մշտապես ապացուցել է, որ կարող է խոստումներ տալ, բայց իր բոլոր ասածները արժեք չունեն:
Մանրամասնելով՝ պարոն Ենիգոմշյանը նշեց. «Այս վարչախումբը գտնվում է լուրջ ֆինանսական խնդիրների մեջ. փողի, գումարների ծորակները համարյա թե փակվել ու սեղմվել են, շատ քիչ գումար է մտնում Հայաստան:
Այդ գումարները ծառայում էին այս վարչախմբին, անձնական անհատներին և համակարգը պահելուն: Իսկ հիմա համակարգը պահելու համար անհրաժեշտ գումար չունեն, դրա համար էլ Սերժ Սարգսյանը շոյում է սփյուռքին՝ խոստանալով սփյուռքի որոշ ներկայացուցիչներին խոսք ու դերակատարություն տալ, որպեսզի գումարներ բերի Հայաստան իրենց համակարգն ու վարչախումբը պահելու համար»:
Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը տեսնում է, որ սփյուռքն, այնուամենայնիվ, սթափ գիտակցում է ՀՀ-ում տիրող իրավիճակը, ու եթե նախորդ տասնամյակներին վարչախմբին հաջողվել էր սփյուռքին խաբել, այն պատրանքը ստեղծել, որ այստեղ հայկական պետությունն է և այն պիտի պաշտպանել, այժմ այդ փորձերն արդեն արդյունք չեն տալիս, և աստիճանաբար սփյուռքից ավելի շատ են լսվում ներկա վարչախմբին մերժող, պատասխանատվությունն ամբողջությամբ այս վարչախմբի վրա դնող ձայները:
Ամփոփելով՝ պարոն Ենիգոմշյանն ասաց. «Սերժ Սարգսյանի ոչ մի ասած ոչ մի նշանակություն չունի խոստումների ու գեղեցիկ խոսքերի առումով»:
Նշենք, որ ելույթի՝ սփյուռքին վերաբերող հատվածը Սերժ Սարգսյանն ավարտում է նախազգուշացումով. «Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ, անկեղծ ասեմ, նաև ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել և աջ ու ձախ փնովում ու մեղադրանք են տարածում։
Վստահ եմ՝ սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է»: Ալեք Ենիգոմշյանը հավաստեց, որ հենց այս նախադասություններն էլ մատնում են այն դրդապատճառները, որոնք Սերժ Սարգսյանին մղել են այսպիսի հայտարարությամբ հանդես գալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



