USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀԿ խոսքն անկշիռ, օդից թեթև, գոլորշու պես մի բան է, ինչպես ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի փուչիկները
2016-11-25 01:33:00
Տպել Տպել

ՀՀԿ-ն մտքի «ռեստարտի» մեջ է ընկել ու, երևի թե, մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններ նոր «որակի» խոսքի այս ցիկլը հավանաբար չի իջնի ՀՀԿ-ականների բառաֆոնդից:

Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը «շան տղա» է անվանում այն անձին, ով կհամարձակվի «բանակ-ազգ 1000 դրամ» հիմնադրամից գումար գաղանալ, իսկ մեկ այլ հանրապետական՝ Վարդան Այվազյանը, ավելի դաժան պատիժ է առաջարկում բյուջեից գողացողներին՝ «ձեռքերը քոքից կտրել»:

Հանրապետականն այսօր և և մինչև ապրիլ կամավոր ու պարտադիր կօգտագործի իր խոսքի զինանոցի ամենավերջին ու գուցե իշխող կուսակցության համար արգելված փամփուշտը՝ դրանով փորձելով շղարշել իրենց նախկին նախընտրական «ոսկեղենիկ» խոստումները որ արվել էին:

2012-ին ՀՀԿ խոստացել էր լավացնել ժողովրդի կյանքը, բայց միայն սեփական կաշվի վրա է զգացել տնտեսական աճը, խոստացել` արմատախիլ անել կոռուպցիան, բայց, սկանդալային կոռուպցիայի մեջ առնչվողներին պետական ապարատի գլխին կանգնեցնելով, շահել ու փայփայել է իր շարքերում:

ՀՀԿ-ամերձ պաշտոնյաների հայտարարագրերը նայելիս այնպիսի կարծիք է ձևավորվում, թե երբ պաշտոն են ստանում, սկսում են առանձնահատուկ սիրվել ու տասնյակ միլիոնավոր դրամներ նվեր ստանալ: Հենց այնպես, անվերադարձ:

Նայում ենք նրանց կենսագրությունը՝ միլիոնատերերեն են, բայց ոչ մեկը նման միլիոններ չի ժառանգել կամ «Կոմս Մոնտե Քրիստոի» բախտին չի արժանացել: Ու բոլորն էլ իրենց «քոքին կպած» ձեռքերով են վաստակել: Իսկ ո՞ւմ ձեռքերն է առաջարկում «քոքից կտրել» միլիոնատեր Վարդան Այվազյանը:

Իր արժեզրկված խոսքով ՀՀԿ-ն այնքան է սնուցել ժողովրդին, որ կուշտ է: Ժողովուրդը պատրաստ է հավատալ սուրճի բաժակ նայողին, թղտախաղով բախտ գուշակողին, մոգին, բայց ոչ՝ ՀՀԿ խոսքին:

Եվ պատճառն աներկբա է՝ ՀՀԿ խոսքն անկշիռ, օդից թեթև, գոլորշու պես մի բան է, ինչպես ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի փուչիկները:

Եվ որքան մոտենում է ընտրական ապրիլը, ՀՀԿ-ի համար փուչիկներ բաց թողելը կմղվի առաջին պլան, կհանձնարարվի առաջին հերթին փուչիկի առաջատար մասնագետ Կարեն Ավագյանին՝ հնարավոիրնս շատ փուչիկներ գազավորել ու օդ թողնել:

Այս հանձնարարությունը կտրվի շատերին: Մի խոսքով, Վարդան Այվազյանն ու Շամազանովը ավելի հասկանալի են դառնում. ՀՀԿ- ում «քոքից կկտրեն» նրա ձեռքերը, ով քիչ փուչիկ բաց կթողնի:

politinfo.org
Այս նյութը դիտել են - 1101 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook