- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պաշտոնապես տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:
Իսկ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Վարդենիսի ոստիկանապետը անցնում է երեք տարբեր քրեական գործերով:
«Ժողովուրդ» օրաթերթը, մասնավորապես, գրել էր. «Մշտապես ջրից չոր դուրս եկող ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբալյանի գլխին, կարծես, էլի սեւ ամպեր են կուտակվել:
Նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Համլետ Ղամբարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նրա ենթական:
Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ սա արդեն երրորդ հաղորդումն է՝ ընդդեմ Վարդենիսի ոստիկանապետի:
ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Մասնավորապես ոստիկանության ծառայողը հաղորդում է տվել, թե ընթացիկ տարվա ապրիլին իր վերադասին է հանձնել մորեղբոր որդու կողմից գտած 30 հատ «AK 74» ինքնաձիգի փամփուշտներ եւ 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակներ:
Ապա օգոստոսի 29-ին հանձնել է նախորդ օրը իր կողմից Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի գետից գտած թվով 250-ից ավել նռնակի պայթուցիչներ:
Սակայն հետագայում տեղեկացել է, որ իր կողմից ռազմամթերքի ներկայացման 2 դեպքերին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փոխանցում է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ղամբարյանի արկածները
ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը Վարդենիսում հայտնի է Սոթքի ոսկու հանքից գողություն կատարողներին, այսպես կոչված, «չղջիկներին» հովանավորելու անպատժելի դիրքով:
Վարդենիսում մշտապես խոսվում է այն մասին, որ նրանք ավարից մասնաբաժին են տալիս Ղամբարյանին, վերջինս էլ կոծկում է «չղջիկների» մասնակցությամբ կատարվող կրիմինալ դեպքերը:
Նախ նշենք, որ Ղամբարյանի դեմ առաջին հաղորդումը ներկայացվել է դեռեւս 2015 թվականի հուլիսի 28-ին Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասով, որի ընթացքում Վարդենիսի բնակիչներ Հակոբ Թովմասյանը եւ նրա որդին՝ Թովմաս Թովմասյանը, մի կաթիլ մեղրի մոտիվներով զարգացած իրադարձության արդյունքում ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել:
Այս դեպքի հետ կապված Թովմասյանների ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել կրկին պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով:
Սակայն այս տարվա մարտին ոստիկանապետին եւ քննիչներին պատժելու գործը կարճվել է:
Ամռանն էլ ոստիկանության Վարդենիսի բաժնի ղեկավարության դեմ նոր բողոք էր ներկայացվել կեղծ ցուցմունք կորզելու վերաբերյալ մեկ այլ քրգործով: Քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանը բողոքել էր, որ իրեն ճնշել են Վարդենիսի ոստիկանապետ Ղամբարյանն ու Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը՝ ստիպելով ցուցմունք գրել իր քեռու դեմ:
Ու հենց այդ ցուցմունքի հիման վրա էլ քեռին ձերբակալվել է:
Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ քրեական գործի շրջանակներում Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի եւ նրա դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել:
Դեպքի մանրամասները
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 24-ին երիտասարդին տարել են ոստիկանապետ Ղամբարյանի աշխատասենյակ, որտեղ եղել է նաեւ Գեղարքունիքի մարզային ոստիկանապետի տեղակալ Տիգրան Հակոբյանը: Երկու բարձրաստիճան ոստիկաններով սպառնալիքներ են հնչեցրել Ռազմիկի հասցեին, ինչի ազդեցության տակ երիտասարդը արհեստական հաղորդում է ներկայացրել Վարդենիս քաղաքում գտնվող Սուրբ Վարդան կոչվող տարածքում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Թե ում նկատմամբ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրգործը, «Ժողովուրդ»-ին պաշտոնապես պարզել չհաջողվեց: Սակայն իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել դարձյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահման առիթով Համլետ Ղամբարյանի եւ Տիգրան Հակոբյանի նկատմամբ:
Բանն այն է, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանին (Գեւորգյանների պնդմամբ՝ շփոթելով իր եղբոր հետ) տարել են Վարդենիսի ոստիկանության բաժին: Ոստիկանապետ Ղամբարյանն ու վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը սպառնացել են, հայհոյել ու ստիպել հիվանդություն ունեցող երիտասարդին, որ ցուցմունքներ տա իր փաստացի քեռու՝ Ռաֆայել Թադեւոսյանի դեմ: Ռազմիկ Գեւորգյանն էլ գրել է ոստիկանների համար ցանկալի ցուցմունքը իր քեռու դեմ, որի հիման վրա ոստիկանները հունիսի 9-ին հայտնաբերել եւ կալանավորել են Ռաֆայել Թադեւոսյանին: Նույն օրը Վարդենիսի բաժնում պատահաբար հայտնվել է նաեւ Ռազմիկի եղբայրը՝ Երեմ Գեւորգյանը: Նրան ինչ-որ անհայտ անձինք մեքենաներով հետապնդել են, սպառնացել, կրակել, արդյունքում Ե. Գեւորգյանը իր մեքենայով մուտք է գործել ոստիկանության բաժնի բակ՝ օգնության ակնկալիքով: Հետապնդողներից մեկի՝ ոմն Կարեն Հակոբյանի մոտ հրազեն է հայտնաբերվել:
Սակայն թերեւս հենց Ղամբարյանի հուշումով ոստիկանները ձեւակերպել են, թե քաղաքացին իրավապահներին հանձնելու համար է զենքը բերել բաժին: Զավեշտալին այն է, որ Երեմի եւ Կարենի միջեւ եղած ողջ այս քաշքշուկն ու ծեծը ֆիքսվել է բաժնի մուտքի պատին տեղադրված տեսախցիկներով, սակայն դրանք խնամքով անհետացել են՝ պատճառաբանությամբ, թե Վարդենիսի բաժնի տեսախցիկները չեն աշխատում:
Ոստիկանապետը քրգործերի մասին
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ, սակայն հարցը լսելով՝ նա հորդորեց դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն:
Թե ինչ ընթացք կունենա այս քրեական գործը ոստիկանապետ Ղամբարյանի դեմ, թերեւս դժվար չէ կանխատեսել: Սակայն քննության ընթացքը վարդենիսցիների մեջ հույսի նշույլ է արթնացրել, որ գուցե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կսթափեցնի ու, ի վերջո, համազգեստի մեջից կհանի համակարգը խայտառակողներին»:
Տաթեւ Հարությունյան
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



