- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Կարեն Կարապետյանի՝ հայաստանյան իրականության կարևորագույն ու այլևս անբաժան մասնիկը դառնալուն զուգահեռ, երբ երկրում ձևավորվում էր նոր կառավարություն, ու ցրվում հինը, շատ հայտնի դեմքեր, որոնք երկար ժամանակ զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ, ստիպված եղան հրաժեշտ տալ իրենց աթոռներին՝ մատնվելով անորոշության, մնալով, ինչպես ասում են՝ օդից կախված. քչերին հաջողվեց այս ընթացքում վերագտնել իրենց կոչումը, ժամանակից շուտ՝ չանցնել թոշակառուների հոծ շարքերը:
Դրանցից մեկն Արմեն Մուրադյանն էր, ով, ինչպես հայտնի է՝ արդեն իսկ հասցրել է աշխատանքի անցնել ԵՊԲՀ-ում, ուր, ասում են՝ անձամբ վարչապետ Կարեն Կրապետյանի միջնորդական ջանքերի շնորհիվ, զբաղեցնում է ռեկտորի բարձր պաշտոնը: Թե հատկապես ինչպես պատահեց, որ հենց նրան Կարեն Կարապետյանն աչքաթող չարեց, իհարկե, մնում է մշուշոտ, բայց, որ Մուրադյանին բարձր պաշտոն վստահելն ամենևին էլ ինքնանպատակ չէր, արդեն իսկ սկսել է հասկանալի դառնալ այն գործելաոճից, որ որդեգրել է Մուրադյանն. ասում են՝ ԲՈՒՀ-ում ամենայն ուժգնությամբ իսկական «չիստկաներ» են սկսվել: Ընդ որում, որքան էլ կարող է մարդկանց ականջին տարօրինակ հնչել, «չիստկաներն» այդ՝ ամենևին էլ չեն սահամանափակվում ներքին կադրային տեղաշարժերով. դրանք շատ ավելի խորքային են, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել:
Ըստ համառորեն շրջանառվող լուրերի՝ Արմեն Մուրադյանը պայքար է սկսել տարիներ ի վեր համալսարանը սեփական եկամուտների անսպառ աղբյուրը դարձրած, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ամենավառ ներկայացուցիչ Կարեն Ավագյանի դեմ։ Մուրադյանին հաջողվել է փակել մի քանի եկամտաբեր խողովակներ, որոնք, ըստ որոշ գնահատականների, ավելի քան տասը տարի ծառայել են Աշոտյանի ֆինանսական վիճակն անշեղորեն բարելավելու գործին։ Նույնիսկ ասում են՝ առաջիկայում բավական աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ կապված վերոհիշյալ դեմքերի կողմից թույլ տրված չարաշահումների հետ, որ կարող են անգամ քրեական գործեր հարուցելու պատճառ դառնալ:
Այն, որ Հայաստանում իրոք սկսվել են փոփոխություններ ու տեղի են ունենում բաներ, որոնց մասին դժվար էր ենթադրել նույնիսկ մի քանի ամիս առաջ, փաստ է. Կարապետյանով սկսված ՀՀԿ թյունինգը, պետք է նկատել՝ բավական լայն մասշտաբներ է ընդգրկել ու հասել նույնիսկ այն աստիճանի, որ սպառնում է ՀՀԿ հին գվարդիային: Իսկ այն, որ հին գվարդիան ընդգրկում է ոչ միայն ՀՀԿ ավագ սերնդի առանձին ներկայացուցիչների, այլև՝ ջահելների, նորություն չէ, ու նույն Աշոտյանն ու Ավագյանն այդ շերտի ամենավառ, հանրահայտ ներկայացուցիչներն են: Ու ինչպես հին սերունդը, սրանք էլ՝ այս երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել էին իրենց համար «լևի» եկամտի աղբյուրներ ստեղծել ու մանրից կեղեքել ժողովրդին: Ու հիմա, դատելով ամենայնից՝ փորձ է կատարվում ստեղծված անհեթեթ իրավիճակը հնարավորինս շտկել: Իհարկե, թե Մուրադյանի ձեռնարկած քայլերի բուն նպատակը որքանով է ազնիվ, կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց, որ այս ամենից Աշոտյանի տրամադրությունը մի լավ փչանալու է, կասկածից վեր է. առանց այն էլ վերջին ժամանակներս կուսակցությունում զբաղեցրած նրա դիրքերն էականորեն թուլացել են ու նույնիսկ հասցրել է ներքաշվել սկանդալային պատմությունների մեջ…
Որպես երիտասարդ սերունդ իրենց հրամցնող որոշ երիտասարդներ, որոնք իսկական պատուհաս են դարձել այս երկրի գլխին, կարծում ենք՝ արդեն այսքանից հետո մտածելու բան կունենան ու կդադարեն այդպիսին հանդիսանալ իրենց այն սերնդակիցների գլխին, որոնք այս կամ այն պատճառներով զուրկ են «էլիտար» որակավորումից. այս երկրի ապագան ոչ թե ոսկե երիտասարդների մեջ է, որոնք այդպիսին են դարձել ամենևին էլ ոչ ազնիվ ճանապարհով, այլ՝ նրանց, որոնք միջուկն են կազմում Հայաստանի, որոնց մեջ է կայանում մեր երկրի ապագան…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

34-ամյա կնոջը քննչական կոմիտեում հարցաքննության են կանչել վարչապետի վերաբերյալ հոդվածի տակ գրված մեկնաբանության համար.news

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur





