- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում վերջին շրջանում գրեթե բոլոր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունները կամ բարեփոխումներն գրեթե «աննախադեպ» են առնվազն վերջին տարիների կտրվածքով. դժվար կարելի է մտաբերել ևս մեկ նմանատիպ ժամանակահատված, երբ երկրում միանգամից տեղի ունեցած լինեն նույնքան տեղաշարժեր ու իրադարձություններ, որքան՝ այժմ:
Անկասկած, այդ տեղաշարժերի թվին պետք է դասել նաև տնտեսական քաղաքականության մեջ տեղի ունեցող պրոցեսները, որոնք, դատելով գոնե համապատասխան չինովնիկների հրապարակային հայտարարություններից, առաջին հայացքից բավական խոստումնալից են թվում. երկար ընդմիջումից հետո հայաստանյան հասարակությանն ավետվում է այն մասին, որ առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի գները իջեցվելու են, դառնալու ավելի տրամաբանական:
Ընդ որում՝ նմանօրինակ հայտարարություններն ձայնի այնպիսի տոնայնությամբ են ոմանք արտասանում, որ թվում է՝ ևս մի քանի ամիս, ու Հայաստանը դառնալու է Անդկովկասի մարգարիտը:
Ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդու մոտ, սակայն, կարող է մի պարզ հարց առաջանալ՝ եթե դա սկզբունքորեն հնարավոր էր, ապա ինչու նույն էժանացումը տեղի չէր ունենում նախկինում՝ ասենք մի քանի ամիս ավելի շուտ: Իսկ այս հարցի պատասխանն, ինչ խոսք, ավելի քան պարզ է. երկրում նախընտրական շրջան է, ու, հետևաբար, որքան շատ լինեն լավ ու բարի հայտարարություններն ու քաղցր խոստումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների փորձությունը ՀՀԿ-ն ավելի սահուն կերպով կհաղթահարի:
Իսկ ամենևին էլ ոչ ավելորդ հոռետեսության առիթ տալիս է, մասնավորաբար, Վարդան Այվազյանի՝ օրերս կատարած այն հայտարարությունը, որից պարզ է դառնում, որ ամեն բան այնքան էլ կարող է վարդագույն դուրս չգալ, ինչպես թվում է առաջին հայացքից. Այվազյանն, իրեն հատուկ ոճով, բացեիբաց հայտարարել էր, թե գազի գնի իջեցման մասին որոշումն առնվազն 6 ամիս անձեռնմխելի է մնալու: Շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե իրականում ինչ է թաքնված Այվազյանի՝ այս ոչ երկիմաստ հայտարարության տակ. մարդը, փաստացի, հայտարարում է, որ 6 ամիս հետո ամեն բան վերադառնալու է ի շրջանս յուր, իսկ գների էժանացումն էլ ընդամենը թափանցիկ պղպջակ է, որի իմաստը կայանում է հասարակության շրջանում դրական սպասումների մթնոլորտ ձևավորելու մեջ:
Եվ իրոք, ո՞վ կամ ի՞նչ է խանգարում իշխանություններին համապետական ընտրություններից հետո, երբ այլևս վտանգն անցած կլինի, իսկ կյանքն էլ կտեղափոխվի իր բնականոն հուն, վերցնել ու չեղարկել նախկինում կայացրած որոշումը՝ բերելով «փաստարկված» տնտեսագիտական հաշվարկներ, պատճառաբանելով համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները և այլն. ոչ ոք…
Այնպես որ՝ միամտաբար կարծել, թե իշխանությունները բացարձակ անկեղծ են իրենց ձեռնարկներում, իսկ երկրում իբր սկիզբ առած փոփոխություններն էլ կարող են խորքային բնույթ կրել, աններելի միամտության անթույլատրելի դրսևորում կլիներ. այս ամենն ընդամենը արվում է 2017թ.-ի ընտրությունները հնարավորինս անցնցում անցկացնելու նպատակով. ՀՀԿ-ում լրջագույն մտավախություն ունեն, որ առանց հարաբերականորեն դրական միջավայր ձևավորելու, նունիսկ զանգվածային կաշառատվությունը կարող է չփրկել իրավիճակն, ու ամեն բան «հարամվի», ուստի՝ փորձում են նոր լիցք հաղորդել հանրությանն ու նոր մարդու միջոցով՝ Կարապետյանի, մարդկանց «աչքերին թոզ փչել»: Սա է իրականությունը, որից ոչ մի տեղ չես փախչի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



