USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախարարի ունի երեք խորհրդական. երկուսը չկան, էն մեկում էլ իսկի շունչ չկա
2016-11-04 12:56:00
Տպել Տպել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեղյակ է, որ 8 խորհրդական ունի, պատասխանել է, որ տեղյակ չէ և չգիտի` աշխատանքի գալիս են այդ խորհրդականները, թե ոչ:

Ամփոփենք. առողջապահության նախարարը 8 խորհրդական ունի: Կամ չունի: Որոնք գալիս են աշխատանքի: Կամ չեն գալիս: Որոնք խորհուրդներ են տալիս նախարարին: Կամ չեն տալիս: Որոնք բոլորն էլ աշխատավարձ են ստանում: Կամ... մեկ է, ստանում են: Մեր` հարկատուներիս հաշվին: Ընտիր գործ է: Ոչինչ չանել և փող ստանալ, դա մեր օրերում քիչ պատահող աշխատանք է: Պայմանները դրախտային են: Մեզ մնում է հասկանալ` առողջապահության ներկայիս նախարարը ուրիշ էլ ինչ գիտի կամ չգիտի: Հնարավոր է, որ չգիտի` քանի տեղակալ ունի, քանի քարտուղար, քանի վարորդ:

Այս իրավիճակը մեզ հիշեցնում է հայտնի խորհրդային մուլտֆիլմը: Նման է, չէ՞:

newsline.am

Այս նյութը դիտել են - 2163 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook