- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ինչու՞ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնպես անում, որ իր ղեկավարած քաղաքի փողոցներով քայլող մարդիկ ամեն քայլափոխի մտքում կամ բարձրաձայն իրեն հիշեն՝ մի քանի հարկանի «ջերմ» ու «սիրատոչոր» խոսքերով։ Ավելի պարզ ասած՝ ինչու՞ նա պատշաճ կերպով չի մաքրում մայրաքաղաքի փողոցները, այդ թվում՝ Կենտրոնի, որպեսզի մարդիկ քայլեն անկաշկանդ, ոչ թե մայթերում ձնհալի մեջ ոտքերը ճպճացնելով և ամեն վայրկյան ընկնելու, ոտ ու ձեռ ջարդելու վախը սրտերում։ Նյութում տեղ գտած լուսանկարների մեծ մասն արված է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում և Հյուսիային պողոտայում, մեկ-երկուսն էլ Բանգլադեշում են՝ մեր բարեկամի շենքի բակում։ Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ այստեղ մաքրող տեխնիկա չի մտել, հակառակ դեպքում՝ պատկերն այսպես անմխիթար և ամոթալի չէր լինի։ Բայց Երևանի «ռայոնում» ապրող մեր բարեկամները և, առհասարակ, մյուս թաղերում ապրող «ռայոնցի» երևանցիները այս հարցում սրտի մխիթարանք ունեն։ Մխիթարանքն այն է, որ Կենտրոնում, որտեղ ես բարեկամներ չունեմ, նույն փնթի և վտանգավոր վիճակն է, ինչ «ռայոններում»։ Նույնիսկ Տարոն Մարգարյանի ծննդավայր Ավանում մաքրող տեխնիկան նորմալ չի աշխատել, և երեկ ես, հյուընկալվելով Ավանում, ավանցի քաղաքապետ ունենալու «խերը» անձամբ իմ մաշկի վրա զգացի։ Դրա համար էլ քաղաքապետի ծննդավայրը լինելու հաշվին «արտոնյալ» համարվող ավանցիները զարմանքով էին փաստում, որ Տարոնը նույնիսկ իր թաղի փողոցներն ու մայթերը չի մաքրում, ուր մնաց Կենտրոնը մաքրի։ Մինչդեռ Տարոն Մարգարյանը ամբողջ Երևանի քաղաքապետն է, ոչ թե միայն իր բնակավայր Ավանի կամ իր աշխատավայր Կենտրոնի։ Իսկ ինչու՞ չի մաքրում նա փողոցները։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ գուցե մտածում են, որ սառած կամ սայթաքուն մայթերով քայլելիս ընկնել ոտքը ջարդելը էլիտար-նախարարական և շատ պատվաբեր «հաճույք է»։ Դե եթե Աշոտյանի պես հանրահայտ նախարարն է ոտքը ջարդում, ուրեմն դրա մեջ ինչ-որ բարձրաշխարհիկ մի բան կա, ուստի կարող ես դու էլ ոտքդ ջարդել, քո մասին էլ կայքերը կգրեն, քո ոտքի կոտրվածքն էլ Ֆեյսբուքում կքննարկեն ամենայն մանրամասնությամբ։ Ավելի տրամաբանական պատճառներ էլ կարող են լինել։ Ասենք՝ քաղաքապետարանը փողոցները մաքրելու համար նախատեսած գումարները ծախսել է Հրապարակի տոնածառը ամեն տարվա պես նույն՝ ոչինչ չասող «հանճարեղ» դիզայնով զարդարելու և լույսերը հանդիսավոր կերպով վառելու, սայլուտ խփելու վրա։ Կամ էլ ուղղակի ատկատ են արել ու պատշաճ մաքրության համար չեն հատկացրել այնքան գումար, որքան անհրաժեշտ է։ Բայց, իրականում, չարժե ամեն «ստից» հարցում բողոքի գիրքը բացել և քննադատել մեր ընտրած «ավելի լավ» քաղաքապետին։ Ի վերջո, եղանակն է, չէ՞, այս ամենի գլխավոր պատճառը, որ ձյուն է գալիս, սառույց է կապում, հետո տաք է լինում, հալհլոց է սկսվում։ 2011 թվականից արդեն վեցերորդ ձմեռը քաղաքապետի պաշտոնում անցկացնող Տարոն Մարգարյանը հո Վանգան կամ Նոստրադամու՞սը չէ, որ ամեն տարի գուշակի՝ արդյոք այս տարի էլ ձմեռ կլինի՞, ձյուն կգա՞, ճամփեքը կփակվե՞ն, թե՞ Դուբայի պես տարին կլոր ամառ պետք է անի Երևանում։ Ո՞վ գիտե՝ գուցե նախկին վարչապետի որդին դպրոցում կամ գյուղինստիտուտում բնագիտության առարկայից մի փոքր կաղել է և լավ չի ուսումնասիրել Հայաստանի բնակլիմայական առանձնահատկությունները տարվա չորս եղանակներին։ Բայց չմոռանանք, որ Տարոն Մարգարյանը լավ կողմեր էլ ունի։ Օրինակ՝ նրա մոտ շատ լավ է ստացվում չոր եղանակին Հյուսիսային պողոտայի բացումն անելը, ինչ-որ դեկորատիվ կանաչ տարածքներ ստեղծելը, կամ մինչև ձյան գալը Հրապարակի տոնածառի լույսերը մեծ ուրախությամբ վառելը, էլ չենք ասում՝ տոնական խնջույքներին բյուջեի հաշվին թանկարժեք կոնյակներ խմելը, ինչ-որ զիզի-բիզի բաների վրա գումարներ շռայլելը և այլն։ Ի՞նչ անենք, որ ձյունը գալուց հետո քաղաքացիների մոտ էլ մի քիչ լավ չի ստացվում այդ նույն Հյուսիային պողոտայով անվտանգ ու առանց սայթաքելու քայլելը կամ Աբովյան փողոցով ապահով տոնածառի մոտ հասնելը։ Ինքը ի՞նչ մեղք ունի, որ Աստված վերևից ձյուն է կամեցել Երևանի գլխին, ի վերջո՝ եղանակը եղանակ չի, մի քիչ էլ՝ երկիրը երկիր չի։ Հիմա էստեղ էդ «խեղճ» Տարոնն ի՞նչ անի։ Ոչինչ, որ մի անգամ էլ ընկնես ոտքդ ջարդես, կամ էլ շենքի տանիքից սառույցի կտոր ընկնի վրատ ու գլուխդ ջարդի, և երկու դեպքում էլ, վստահաբար, որևէ փոխհատուցում չստանաս։ Տարոն Մարգարյանի մոտ լավ է ստացվում նաև «սաքուլիկների» պաշտպանության ներքո թեկնածուական պաշտպանելը։ Ի դեպ, պակաս սահման պահող զինվոր էլ այդ «սաքուլիկները» չեն։ Պարզապես նրանք ոչ թե հակառակորդի հետ շփման գծում են սահման պահում, այլ քաղաքապետի և մյուս չինովնիկների գլխավոր «թշնամին» համարվող լրագրողների հետ շփման գծում, որ հանկարծ քայլ առաջ չանցնենք ու մեր հարցերով «դիվերսիա» չանենք նրանց վրա։ Բայց մեր ժողովուրդը շատ լավ հիշողություն ունի։ Մենք այս ամենը կտեսնենք, կդժգոհենք, հետո ջարդած ոտքով էլ լինի՝ կգնանք ու օրը ցերեկով, բայց կույր աչոք և կույր մտոք նորից կընտրենք նույն այդ «սաքուլիկների» պաշտպանած քաղաքապետին և այդ «սաքուլիկներին» ծնունդ տված իշխանություններին։ Հ․Գ․ Իսկապես տեղին է նկատել ընկերներիցս մեկը՝ տեսնելով Հյուսիսային պողոտայի և մյուս փողոցների այս խայտառակ վիճակը․ «Մենք՝ հեչ, էս փողոցներով տուրիստներ էլ են քայլում, գոնե նրանց խաթր մաքրեք, որ խայտառակ չլինենք աշխարհի առաջ»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է մտահոգիչ. Ժաննա Անդրեասյանը չի կարողանալու խուսափել անձնական պատասխանատվությունից



