USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լրագրող Սյուզան Ջաղինյանը դիմել է Ադրբեջանին՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից
2016-10-28 23:39:00
Տպել Տպել


«Ես՝ Սյուզան Վլադիմիրի Ջաղինյանս, ծնվել եմ Երևանում 1967թ.։ Ինչպես ԽՍՀՄ–ում բոլոր ծնվածները, արժանավոր կրթություն եմ ստացել, այդ թվում՝ բարձրագույն։ Ես դասախոս եմ, լրագրող և երաժիշտ։ 18 տարեկանից մինչև 2010-ը ՀՀ քաղաքացի եմ։ Քաղաքացիությունս չեմ փոխել, երկրից 6 ամսից ավելի չեմ բացայակել։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում 2000-ականներից ի վեր, աննկարագրելի է», - մանրամասն մեջբերում է հայ լրագրողուհուն Haqqin.az ադրբեջանական կայքը։

«Սուտը, կոռուպցիան, օրենքների լիարժեք արհամարհումը, մարդասպանությունները՝ քաղաքական խնդիրների լուծման նպատակով... և ՀՀ քաղաքացիների դեմ իշխող շրջանակների կողմից կատարվող բազմաթիվ այլ հանցագործություններն աստիճանաբար մեզ մոտ նորմա էին դառնում։ 
 
Իշխանությունները լպիրշորեն, ուժի գործադրմամբ, խլել և շարունակում են խլել քաղաքացիների սեփականությունը՝ քողարկվելով «օրենքով». օրենքներն օգտագործվում են, այսպես կոչված, էլիտային կամ այն կաստային ծառայելու համար, որը զավթել է իշխանությունը։ Բնականաբար, այդ ամենը նաև ինձ չշրջանցեց: Իրավիճակը... սկզբում ինձ անելանելի վիճակի մեջ գցեց, այնուհետև ստիպեց, որ  ես անհաշտ պայքարի մեջ մտնեմ հանցագործների հետ», - ասում է Սյուզան Ջաղինյանը: 
Լրագրողն  իր այդ քայլը արդարացնում է տարիներ շարունակ տևած անարդարություններով տեղական իշխանությունների կողմից. «2009–ին ինձ հետ տեղի ունեցածն իսկական մղձավանջ է հիշեցնում։ Անձնագրային բաժանմունքում ես պարզեցի, որ արդեն մեկ տարի է՝ մահացած եմ։ Մահացած լինելն ու ապրելն օրինաչափ էր»:

Zham.am 
Այս նյութը դիտել են - 6012 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook