- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ծառուկ Սարգսյան
Գագիկ Ծառուկյանը երեկվա իր պատմական հայտարարության և լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ վիրավորել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին: Դա արդեն դատապարտելի երևույթ է, քանզի խոսքը «Ազատության», այսինքն` ամերիկյան հիմնարկի աշխատակցի մասին է, այլ ոչ թե սովորական մահկանացուի: Ծառուկյանն ընդամենը նրան անվանեց «մուտիլովչիկ» և հրաժարվեց պատասխանել նրա հարցերին: Այսինքն` որևէ բռնություն, որևէ անարգանք տեղի չի ունեցել: Բայց դա էլ էր բավարար, որ ՀՀ տարածքում գործող ազատ մամուլն այսօր դատապարտեր Ծառուկյանին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբն այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը. «Լրագրողը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երևանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին և հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։ Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է 2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր և միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ իր փողերով է կառուցել այդ խանութները, թե՞ մասնակցություն են ունեցել նաև դրանց գործարկողները։ Դա հունից հանել է պատգամավոր-գործարարին, և նա Սիսակ Գաբրիելյանին վիրավորել է «մուտիլովչիկ» և «պատրաստված շպիոն» արտահայտություններով։ Ավելին՝ Ծառուկյանը հայտարարել է, թե այն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր «տոկոսների տակ է» գտնվում, լրագրողի, նրա «պատրաստողի ու ուղարկողի երեսից է»։ Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք փորձում են երկրի չլուծված խնդիրները բարդել ԶԼՄ-ների ու լրագրողների վրա՝ անտեսելով իրական մեղավորներին։ Առավել ևս առաջին դեպքը չէ, երբ այդ անձինք լրատվամիջոցների ներկայացուցիչներից անհաճո հարց կամ դիտարկում լսելիս կորցնում են ինքնատիրապետումը և անցնում են վիրավորանքների, ինչը չի կարող վրդովմունք չառաջացնել լրագրողների շրջանում։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք Գագիկ Ծառուկյանից ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից և թղթակից Սիսակ Գաբրիելյանից՝ նրանց հանիրավի վիրավորելու համար և ապագայում բացառել նման բառապաշարով լրագրողների հետ խոսելը»:
Ուղղակի հիանալ կարելի է ստորագրյալների սկզբունքայնությամբ, արդարամտությամբ և, ամենակարևորը` սրանց մեծահոգությամբ և կոլեգիալ համերաշխությամբ: Երբ ԱԺ պատգամավոր և հազվագյուտ նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը Shame.am-ի սեփականատիրոջը գողացավ և նենգաբար բռնություն իրականացրեց նրա հանդեպ, որևէ լրատվամիջոց բողոքի և վրդովմունքի ձայն չհանեց: Որևէ կազմակերպություն, դեսպանություն հարկ չհամարեց անդրադառնալ այդ ծայրահեղ անբարոյական և լկտի քայլին: Բայց խեղճ Ծառուկյանն ամերիկյան հպատակին «մուտիլովչիկ» անվանեց, և աշխարհը փուլ եկավ: Եվ ուրեմն, կեցցե՛ ՀՀ լրագրողների կոլեգիալ արդարամիտ համերաշխությունը, կեցցե՛ն սրանց խիղճն ու նամուսը:
Հետգրություն
Արտյոմ Խաչատրյանին չսիրելու առիթ բոլորն ունեն, հատկապես «Առավոտ» թերթի ազատամիտ խմբագիրը, շատ-շատերը: Բայց կան դեպքեր, երբ անձնական և գաղափարական անհամատեղությունը պետք է տեղը զիջի բարոյականությանն ու սկզբունքայնությանը: Ցավոք, մենք դա չենք տեսնում: Իհարկե, Արտյոմ Խաչատրյանն իր որևէ կոլեգայի կարիքը չունի` նա կպաշտպանվի պետության և իր անձնական ռեսուրսներով, իսկ եթե պետությունն ըստ պատշաճի չկատարի իր պարտականությունը նախալակոտ Ուրիխանյանի նկատմամբ, ապա դատաստանը միշտ եղել է ու կա որպես հարցի լուծում: Ուղղակի ցանկանում ենք ասել, որ երկակի կամ եռակի ստանդարտների կիրառումը երբեմն կարելի է իրականացնել փոքր-ինչ ավելի խելամիտ, որպեսզի այսօրինակ ճչացող երևույթների չհանդիպենք: Դա պետք է առաջին հերթին այդ ստանդարտների երկրպագուներին, այլ ոչ թե մեզ. Shame.am-ը գտել է իր տեղը հայ ընթերցողի հոգում և սրտում, այն կշարունակի պղծել երկրի բոլոր անբարոյական երևույթներն ու անհատներին, էլ չենք խոսում լակոտների և նախալակոտների մասին: Այսքանը...
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



