- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը, բայց նաեւ չեն հերքում: ԱԱԾ լրատվական ծառայությունից armtimes.com-ին հայտնեցին, որ ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն կարող են հայտնել միայն առավոտյան:
Իրավապահ շրջանակներից մեզ փոխանցեցին, որ Իշխան Խաչատրյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է այսօր երեկոյան, փողոցում, Շենգավիթ վարչական շրջանում: Նույն շրջանակներից հայտնում են, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել եւ հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է: Ընդ որում, խոսքը շատ փոքր գումարի մասին է՝ 500-1000 դոլար: Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-2 տարվա ազատազրկում:
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում:
Իշխան Բարսեղյանը ծնվել է 1965 թվականին Սևան քաղաքում։ 1982 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։ 1999 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2015 թվականի հունիսին «Հրապարակ» թերթի թղթակցի եւ դատավոր Իշխան Բարսեղյանի միջեւ տեղի է ունեցել այսպիսի հարցուպատասխան.
- Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր մասին լուրեր են շրջանառվում, թե, իբր, կազինոներում եք խաղում, Ձեր վարքագիծն են քննարկում։
- Հարգելիս, ես եվրոպական տարբեր քաղաքներում եմ եղել, այդ թվում՝ նաեւ երկու անգամ Բադեն-Բադենում։ Որպես տղամարդ եւ երեք երեխաների հայր, նաեւ աստվածապաշտ մարդ, երդվում եմ, կյանքում եթե գեթ մեկ անգամ, ուղղակի հետաքրքրության համար մտել եմ նման հաստատություն, թող Աստված այնպես անի, որ երեք երեխաներիս չտեսնեմ։ Ես կռվի մասնակից եմ, 4 վիրահատություն եմ կատարել, Ղափանի կենտրոնում ունեցել եմ բնակարան, որը նվիրել եմ իմ ընկերոջը, անբարոյական համարելով վաճառել այն։ Ես կարող եմ վստահեցնել, որ սրբությամբ կատարել եմ իմ աշխատանքը՝ 28 տարի։ Հարամություն չեմ արել։
2015-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմել էր արդարադատության խորհուրդ Բարսեղյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Ըստ Էթիկայի հանձնաժողովի. «Ի.Բարսեղյանն արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր եւ պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական եւ դատավարական նորմերի պարբերաբար կատարված այնպիսի խախտումներ, որոնց առկայությամբ չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով»:
Արդարադատության խորհուրդը կարճել էր Բարսեղյանի դեմ հարուցված գործը, նրան պատասխանատվության ենթարկելու դիմումի ժամկետները հանձնաժողովի կողմից չպահպանելու հիմքով:
Բայց ահա, 2013-ին Իշխան Բարսեղյանին ԱԽ-ն հայտարարել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:armtimes.com
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



