USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մովսես Հակոբյանի ընկերությունը զբաղվում է բանակի փողերի մսխմամբ. Բադասյանի կոչը վարչապետին
2016-10-19 10:28:00
Տպել Տպել
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ անելով պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը:

Բադասյանը նաեւ առաջարկում է կամ պատասխանատվության ենթարկել ԳՇ պետ Մովսես Հակոբյանին կամ, եթե ինքը զրպարտում է, իրեն ենթարկել պատասխանատվության:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ տանել հանրակրթական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:

«Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք, մայր և աղջիկ նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, բայց պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Բադասյանը խիստ վրդովված է այս հայտարարությունից եւ կարծում է, որ սա չէ այն հարցը, որից պետք է սկսել բարեփոխումները: Ներկայացնենք պատգամավորի հետ մեր զրույցը.

- Պարոն Բադասյան, ԳՇ պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ գրառումը ձե՞ր բացահայտումն է:

- Սա բացահայտում չէ. ովքեր այս ոլորտում աշխատում են՝ նրանք գիտեն դա: Դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից: ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:

- Ինչպե՞ս է կոչվում Մովսես Հակոբյանին պատկանող ընկերությունը, որ ցորեն է գնում ՊՆ-ի համար:

- «Սիփան» ընկերությունն է, որի հիմնադիրն ինքն է, տնօրենը՝ նրա եղբայրը: Բոլորը գիտեն, որ Մոսին հաց է թխում եւ ապահովում մի քանի զորամասերի: Ղարաբաղում կա «Էռմի» ալրաղացը, ունի մի քանի աշխատող, վճարում է հարկեր, աշխատում է վնասով, Արցախի կառավարության հորդորով գյուղացիներից գնումներ է կատարում շուկայականից բարձր գներով, որ պարզապես գյուղացիները չհիասթափվեն: Մինչդեռ Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար, հարկեր չի տալիս, անորակ ալյուր է մատակարարում եւ այդ ալյուրը ընդունում ու հաց է թխում: Օրինակ, անցած տարի ցորենի շուկայական գինը 12 դրամ էր, ինքը պայմանագիրը կնքել էր 150 դրամով եւ 1000 տոննայից ավելի ցորեն էր գնել: Ստացվում է, որ 30 միլիոն դրամ մնաց իր հաշվեհամարում, մյուսները չեմ ասում: Այս տարի նմանապես:

- Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք այս մասին բարձրաձայնել:

- Ես հիմա դա վարչապետի համար եմ ասում. դպրոցներում մոր եւ աղջկա աշխատելու վերաբերյալ նրա հայտարարությունից տպավորություն է, որ եթե առաջնագծում զինվոր է զոհվում կամ մենք ունենք տնտեսական բացթողումներ, դրա պատճառն այն է, որ դպրոցում մայր ու աղջիկ աշխատում են: Դա ոչ թե ծիծաղելու, այլ զայրանալու երեւույթ է: Նորանշանակ վարչապետը, որ հույս է ներշնչում ժողովրդի մեջ, այդպես է մտածում: Ժողովուրդը կոպեկ-կոպեկ փող է հավաքում, բանակին տալիս, բայց բանակը փողերը քամուն է տալիս հանուն բարձրաստիճան գեներալների հարստացման: Ու հիմա ինչը թողած՝ ինչ է հայտարարում:

Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն եւ ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երեւո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ: Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին: Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական: Դա ցույց տվեց ապրիլի 2-ը: Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը: Օրինակ դուք տեղյա՞կ եք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, եւ բանակը իրեն նվեր է տվել այդ տունը: Միայն այդ փաստը բավարար է, որ դատախազությունը քրեական գործ հարուցի եւ անհապաղ ազատությունից զրկի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Մովսես Հակոբյանին, էլ մյուս հանցակիցներին չեմ ասում:  

- Ըստ ձեզ, այս ամենն իշխանությունները չգիտե՞ն, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկում:

- Այս տեղեկություններն իշխանություններին ոչ միայն հասու են, այլեւ համոզված եմ, որ Մովսես Հակոբյանը չէր կարող առանց Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի գիտության դա անել: Փաստացի բոլորը գիտեն, որ հացի մատակարարման գործը իրենն է: Բացի նրանից բանակի հացի գործն անում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի կազմակերպությունը: Տեսեք, իրենք հաց են թխում, չէ՞, գեներալներ չեն: Եվ պատերազմը ցույց տվեց դա: Հիմա այդ մարդկանց վերջը ե՞րբ է գալու: Այսինքն, ես գիտեմ՝ երբ է գալու, բայց այս վարչապետի միջոցով չի գալու: Ես սա ասում եմ, որ ժողովուրդը հույսով չլինի այս վարչապետից, այս կառավարությունից:

- Չե՞ք հավատում, որ Կարեն Կարապետյանը կարող է հասնել նրան, որ նմանատիպ չարաշահումներ անողները, այդ թվում՝ Մովսես Հակոբյանը, եթե նա իրոք չարաշահումներ է արել, պատժվի:

- Ոչ: Իշխանությունները հակված են Մովսես Հակոբյանին եւ նրա նմաններին բուծելու:

- Իսկ ինչո՞ւ եք այս հարցը կապում դպրոցներում «մայր ու աղջկա» մաֆիան վերացնելու հայտարարության հետ: Չէ՞ որ դպրոցի տնօրենի աշխատանքը ժառանգաբար փոխանցվում է մորից դստերը եւ այսպես շարունակ:

- Ես նկատի ունեմ, որ դա այն հարցը չէ, որից պետք է սկսել աշխատանքը: Դա՞ է մեր տնտեսության այս վիճակի ու առաջնագծում զինվորի զոհվելու պատճառը: Գիտեք չէ՞, որ մեր զինվորները սահմանում անտեղի են զոհվում: Եվ պատճառը Մովսես Հակոբյանի նմաններն են, որ չարաշահումներ են կատարում, որտեղից բխում է մեր անվտանգության կորուստը: Բայց ես չեմ կարող ասել, որ դպրոցում նման իրավիճակներն են պատճառը, որ առաջնագծում եւ տնտեսության մեջ մեղավոր են:

Դա պրոբլեմ է, բայց որերորդ, առաջնայի՞ն, թե 20-րդ, 50-րդ, 100-րդ: Իսկ արդյոք դա՞ է կարեւոր, որ աղջիկը փոխարինում է մորը, թե՞ այն որ տնօրենները ընտրությունների ժամանակ լցոնումներ են կատարում եւ կեղծում ընտրությունները: Խնդիրների լուծումը պետք է սկսել հերթականությամբ եւ ըստ նշանակության: Այո, դպրոցում կատարվում են չարաշահումներ, բայց եթե ես վարչապետ լինեի՝ կպատժեի նախարարներին, բաժնի վարիչներին եւ տնօրեններին, կազատեի աշխատանքից եւ կուղարկեի իրենց տուն: Ինչո՞ւ, որովհետեւ նրանք կատարում են ծանրագույն հանցագործությունները, այդպիսի մարդկանց ձեռքերը արյունով են թաթախված:

-Պարոն Բադասյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասում է՝ ապրիլյան պատերազմից առաջ էլ ենք «Իսկանդեր» ունեցել, բայց իշխանությունները դուխ չեն ունեցել այն կիրառել: Համաձա՞յն եք:

- Մենք հիմա տանկ ունե՞նք հայկական բանակում: Տանկեր ունենք, տասնյակ, հարյուրավոր: Երբ դիպուկահարը խփում եւ մեր զինվորին սպանում է, մենք կարո՞ղ ենք տանկով խփել եւ այդ դիպուկահարի կրակակետը ոչնչացնել: Ես որպես զինվորական ասեմ՝ ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք: Բայց մեր բանակը դա չի անում, որովհետեւ ինչպես Սամվել Բաբայանն է ասում՝ այդ դուխը չունեն: Այդ կամքը չունեն: Գոնե մենք կարո՞ղ ենք նռնականետով հարվածել, եւ այդ կրակակետը ոչնչացնել. այո, կարող ենք: Բայց այդ ոգին չունենք:

- Իսկ ինչո՞ւ: Միգուցե մտածում են, որ պատախան հարվածը կնշանակի պատերազմ:

-Այո, մտածում են, որ կարող է պատերազմի վերածվել: Դա թույլ մարդու, ոչ զինվորական մարդու, կամքից թույլ մարդու կեցվածք է: Այդ տրամաբանությամբ, եթե առաջնորդվեինք, մենք ժամանակին չպետք է ազատագրեինք Շուշին, Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, որ պատերազմ չսկսվեր: Դրանք կրակակետեր էին, որոնցից ոչնչացվում էին խաղաղ բնակավայրեր, մեր կանանց եւ երեխաներին: Մենք ոչնչացրեցինք դա, վճռական եղանք, հակառակորդը վախեցավ:

Իսկ հիմա ոչ վախենում են, ոչ հարգում են: Եվ մեր երեխաները զոհվում են: Իսկ բարձրաստիճան գեներալիտետի, կառավարության անդամների, ՀՀԿ-ական արբանյակներից ոչ մեկի երեխան առաջին գծում չէ: Եթե պատերազմ սկսվի՝ մոբիլ ռեսուրսում ոչ մեկի երեխաները չկան: Դրա համար իրենք ուզում են հարաբերություն պահել հակառակորդի հետ, պատերազմ չսկսել, մտածելով՝ դիրքային պատերազմում թող ինչ ուզում է՝ լինի: Այսինքն, թող դիպուկահարները ոչնչացնեն մեր զինվորներին, թող մեր զինվորի մայրը լաց լինի: Սա նորմա՞լ կեցվածք է, արդյոք սա արժանի չէ՞, որ այսպիսի իշխանությունը հեղաշրջվի: Սա ոչ թե կենացի նման եմ ասում, այլ ուզում եմ, որ հեղաշրջում լինի, արյուն թափվի, եւ իրենց արյունը թափվի՝ տեսնեմ, իրենց համար ո՞նց է լինում, իրենց մայրերի, իրենց կանանց համար ո՞նց է լինում:

- Նույն Սամվել Բաբայանն ասում է, որ լայնածավալ պատերազմի է պատրաստվում Ադրբեջանը: Կա՞ նման բան:

- Չի կարելի ասել, որ լայնածավալ պատերազմ չի լինի: Բոլորս էլ ուզում ենք, որ չլինի, բայց որպեսզի չլինի, դա մոմ վառելով եւ ցանկությամբ չի լինում, պետք է գործողություններ լինեն: Մասնավորապես, պետք է բանակը զինել, պետք է տնտեսությունը հզորացնել, պետք է ժողովրդի կամքը բարձրացնել, որպեսզի հակառակորդը տեսնի, որ մենք ուժեղ ենք եւ չհարձակվի:

Բայց ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում այսօր, դրանցից ո՞ր մեկն է կատարվում: Բանակից սպաները հեռանում են, Մոսիի նման առնետները բանակի ունեցվածքը կրծում են: Հակառակորդն այս ամենը տեսնում է եւ նրա ախորժակը մինչեւ Երեւան հասնելն է: Այդպիսի իշխանությունների դեպքում անշուշտ անխուսափելի է պատերազմը: Որպեսզի պատերազմ չլինի՝ անհրաժեշտ է հեղաշրջում՝ կլինի դա զինված, թե՝ ինչ: Այսպիսի վարչապետափոփոխությամբ, աչքակապությամբ հարցը չի լուծվի, հակառակը, ինչպես ես հիասթափվեցի վարչապետի վերջին օրերի քայլերից, այդպես հերթով ժողովուրդը կհիասթափվի:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 3471 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook