USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Եկեղեցին կերել է օգնությունը
2016-10-18 15:12:00
Տպել Տպել

 Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը օրերս մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռ ուղարկեց Սիրիա՝ իր հնարավորության սահմաններում ձեռք մեկնելով տեղի հայկական համայնքին: Բայց օգնության տեղ հասնելուն պես հալեպահայ երիտասարդները մտահոգիչ ահազանգ հնչեցրեցին։ Ըստ նրանց պնդումների, Հայաստանից ուղարկված օգնությունը հալեպահայերին չի բաժանվում։ Իսկ ավելի կոնկրետ՝ հալեպահայերին հատկացվել է միայն օգնության 10 տոկոսը։

Բանն այն է, որ ամբողջ բեռն ի տնօրինություն է հանձնվել Հալեպի առաջնորդարանն՝ ի դեմս հոգևոր առաջնորդ Շահան Սարկիսեանի: Հենց նա էլ որոշում է, թե ինչպես ու ինչքան բաժանել: Եվ կիրառել է իր հոգևոր արդարությունը՝ պահելով խոշոր կտորը և բաշխելով փոքրը:

Ուրիշ բան էլ են պատմում առաջնորդի մասին: Օրինակ, հալեպահայ երիտասարդ Հովսեփ Ղարիպյանը պատմում է, որ Հայասստանից բարերարները ավիատոմսեր են ուղարկում, սակայն Հալեպի առաջնորդարանն՝ ի դեմս առաջնորդ Շահան Սարկիսեանի, չի ցանկանում, որ հալեպահայերը տեղափոխվեն Հայաստան։ Պատճառը, Ղարիպյանի խոսքով այն է, որ դրանից հետո առաջնորդարանը, որպես այդպիսին, կվերանա, առաջնորդն իր աթոռը կկորցնի։

Իսկ աթոռն, ինչպես հայտնի է, ավելին արժե, քան մարդկային կյանքը:

Եվ հաստատ շատ ավելին արժե, քան Քրիստոսի դավանանքը:

shame.am

Այս նյութը դիտել են - 4801 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook